#cyberPAN
July 25, 2023

🧠 #cyberPAN (73)

Ինֆոգրաֆիկայում` որքան գումար են աշխատում ինստագրամի աստղերը մեկ գրառման համար: Ավելի մանրամասն` https://bit.ly/3rNO6zG


Իսկ հիմա անցնենք շաբաթվա դայջեսթին.

Դիանա Գրիգորյանի հեղինակած «Երեք նամակ Իլոնից» հեռուստասերիալը շարունակվում է. աձին-աձին մենամարտը Մասկի ու Ցուկերբերգի միջև կարող է կայանալ՝ այն կազմակերպելու է UFC-ն, իսկ միլիարդատերերը պարապում են MMA-ի աստղերի հետ:


👨‍⚖️ Այս ընթացքում երկուսն էլ խնդիրներ ունեն. դատարանը ստիպել է Tesla-ի տնօրենների խորհրդին վերադարձնել $735 մլն-ի պարգևատրումները, իսկ Մասկը կարող է կորցնել $56 մլրդ` https://bit.ly/3rE9ozJ

👅 Ցուկերբերգին էլ կարող են պատասխանատվության ենթարկել ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար` https://bit.ly/3DgPcGX
Այնպես որ, երկուսն էլ ագրեսիայի պատճառ ունեն

🙏 Անցնենք առաջ. AI-ը գլխավոր համաշխարհային ՏՏ թրենդն է, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոչ է արել թափանցիկ դարձնել ոլորտը` https://bit.ly/3rxtFqL

🇦🇲 AI-ն ու մյուս թրենդերը կքննարկվեն 2024-ին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին` https://bit.ly/3O0iQ87

🔩 Մեկ այլ խոշոր ՏՏ իրադարձություն` Microsoft-ի ու Activision Blizzard-ի ձուլումը կարող է վերջապես իրականություն դառնալ` https://bit.ly/3K9hp6q

🎮 Microsoft-ի ուրբաթները դուր չեն գա Sony-ին, բայց ի՞նչ արած. ի դեպ, PlayStation Plus Extra-ի ու Deluxe-ի համար կարելի է ներբեռնել հուլիսյան խաղերը` https://bit.ly/44sxMTv

⚙️ Ubisoft-ն էլ հայտարարել է Assassin's Creed Codename Jade-ի փակ բետայի ու system requirement-ների մասին` https://bit.ly/44QxZ2y

⏩ Իսկ եթե կոմպը չի ձգում ու ստիպված սթրիմեր եք նայում, YouTube-ն արագացմամբ նայողների կոմֆորտի մասին է մտածել` https://bit.ly/44vZsHl

🌈 Անցնենք տեխնոլոգիաներին. Apple-ը կհրաժարվի կապույտ, մանուշակագույն ու դեղին սմարթֆոններից` https://bit.ly/3XXX89l

📊 Իսկ iPhone-ների չիպեր արտադրող TSMC-ին 3նմ տեխպրոցեսի որակով գերազանցել է Samsung-ը` https://bit.ly/46UtPZn

😢 Տխուր նորություն ՏՏ էնտուզիաստների համար. նախորդ շաբաթ վախճանվեց 90-ականներին ամենաորոնվող հաքեր համարվող Քևին Միտնիկը` https://bit.ly/3O0hXfN

📢 Լավ նորություն էլ ունենք. CaseKey 2023-ի շրջանակում տեղի ունեցավ Team-ի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի ներկայացումը` https://bit.ly/3O38XXj

💳 Ամերիայում էլ ասում են` քեշը արդեն հին է, անկանխիկը` թույն: Ավելին, անկանխիկը նաև շահավետ է: Իսկ թե ինչպես` https://t.me/ameriabank_cjsc/344

🌌 Գիտության մասին. ALMA-ն ֆիքսել է ռեկորդային հեռավորության վրա գտնվող գազի ու փոշու կուտակումներ` https://bit.ly/44VZpUL
Դրանք գոյություն են ունեցել, երբ Տիեզերքը շատ երիտասարդ էր

🕶️ Բայց ոչ այնքան երիտասարդ, որքան մեր շատ հետաքրքիր լոնգրիդում է` Պատմում ենք Մուլտիվերսի առաջացման մասին՝ https://lav.pan.am/vilenkin

🎓 Ու վերջում` ԳԱԱ Էկոկենտրոնն առաջարկում է նախագծահեն կրթություն մագիստրոսական ու ասպիրանտական ծրագրերով` https://bit.ly/3Q79Alo


📩 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ՝ բլեքջեքով և ChatGPT-ի պաշտոնական Android app-ով, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan