
Կան պատմություններ, որոնք ժամանակի ընթացքում հնանում են։ Կան պատմություններ էլ, որոնք հրաժարվում են հնանալ, քանի որ պատմում են ոչ թե օրակարգային թեմաների, այլ ավելի հավերժական մի բանի, օրինակ` սեփական ընտանիքի համար վախի կամ օրենքի փխրունության մասին։ «Վախի հրվանդանը» (Cape Fear) այդպիսի պատմություն է։ Գրեթե յոթանասուն տարվա ընթացքում այն անցել է 20-րդ դարի կեսի քրեական վեպից մինչև նուարային ֆիլմ, այնուհետև՝ Մարտին Սկորսեզեի ամենաջղային թրիլլերներից մեկն ընկած ճանապարհը, իսկ այս ամառ հասել է Apple TV-ի մինի սերիալի ֆորմատին։

Վերջին տարիներին Վրաստանը վերածվել է հանգույցի, ուր ամբողջ աշխարհից կանայք գնում են՝ մասնակցելու փոխնակ մայրության ծրագրերին: DW-ն մի զույգի պատմության պրիզմայով թեմայի շուրջ տպավորիչ լրագրողական հետաքննություն է անցկացրել, որի մանրամասներն էլ որոշել ենք ներկայացնել։

Մոտ երեք հազար տարի առաջ ստեղծված պատմությունը դարեր շարունակ ու մինչև օրս էլ շարունակում է նոր շունչ ու երանգ ստանալ գրականության, գեղանկարչության, թատրոնի, կինոյի, երաժշտության և անգամ թվային արվեստի մեջ։ Ամեն անգամ փոխում է արտաքին որոշ ազդակներ ու անգամ կերպարանքներ, բայց պահպանում է ներքին առանցքն ու ամենակարևոր հարցը՝ ի՞նչ է նշանակում վերադառնալ տուն, երբ տուն տանող ճանապարհն արդեն փոխել է մարդուն։

Կինոն բազմաթիվ կերպարներ ժառանգել է առասպելներից, ժողովրդական բանահյուսությունից ու մարդկային խորը վախերից։ Ամենակենսունակներից մեկը վամպիրն է։ Ավելի քան մեկ դար նա անընդհատ փոխում է իր կերպարը կինոյում՝ դառնալով երբեմն համաճարակի մարմնավորում, երբեմն՝ հրապուրիչ ազնվական, ռոք աստղ, մելամաղձոտ մտավորական կամ նախնադարյան հրեշ։ Սակայն յուրաքանչյուր նոր մեկնաբանության տակ նույն գաղափարն է. վամպիրը գոյատևում է ուրիշի կյանքի հաշվին և միաժամանակ վախեցնում ու գրավում մարդուն։

Եթե Դուա Լիպայի մասին պետք է իմանալ միայն մեկ բան, ապա դա վստահաբար այն է, որ վերջին տարիներին նրա գործունեությունը չի սահմանափակվում միայն մեծ բեմերով ու կարմիր գորգերով։ Երգչուհին ակտիվ նկարահանվում է գովազդներում, համերգային շրջագայություններ է ունենում, վերջերս էլ քննարկումների կենտրոնում էր նրա և դերասան Քալում Թըրների իտալական շքեղ հարսանիքը։