🚀 #իվենթաPAN Weekly (165)
📷 Զեմֆիրայի երևանյան համերգն արդեն անվանել են պատմական, իսկ համերգից հուզիչ կադրերն արցունքներ են քամել անգամ ամենաանզգա և ոչ սենտիմենտալ մարդկանց աչքերից։ Երկու կամ ավելի օր շարունակ հայկական սոցցանցերի օգտատերերը հուզառատ ստատուսներ էին ձոնում երգչուհուն, իսկ մի քանի օր անց իր սառը պահվածքով հայտնի Զեմոյից եկավ պատասխան հուզիչ գրառումը՝ Երևանը նրան զարմացրել է, շնորհակալ է ջերմության համար, հիացել է Արարատով, ապշած է, որ մինչ այս չի եղել մեր գեղեցիկ երկրում։ Բայց ամենաշատը տարածվել է բեմ դուրս վազած փոքրիկ Գագիկի մասնակցությամբ տեսանյութը. այդ պահի վրա երևի նույնիսկ Օզզի Օսբորնը կլացեր։ Տեսանյութը հասել է նաև ԱՊՀ այլ երկրներ՝ ՌԴ-ից մինչև Ղազախստան։ Մենք էլ որոշեցիքն, որ հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք չեն եղել համերգին, այդ թոհուբոհի մեջ էլ հատուկ շրջանցել են բոլոր հիշատակումները և հիմա կուզեն հանգիստ վիճակում դիտել այն ամբողջությամբ՝ https://youtu.be/XpVVTX3XyjA
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🤖 Մինչ ChatGPT-ն իրեն մաքսիմալ հայեցի է պահում ու «տեսնում է ձեր մերկությունը, բայց չի գայթակղվում», ինչքան էլ օգտատերերը փորձում են ստիպել նրան հայհոյել կամ 18+ թեմաներով խոսել, Իլոն Մասկն ինչպես միշտ հակառակ ճանապարհն է ընտրել. այս անգամ ֆրիկ միլիարդատերը որոշել է, որ արգելված պտուղը պետք է հասանելի դառնա բոլորին, և իր Grok-ի օգտատերերի համար ստեղծել սեքսուալ ընկերուհի, որի միայն անունն է հայեցի՝ Անի։ Անին ոչ միայն չի խորշում ֆլիրտից, այլև հարկ եղած (ու չեղած) դեպքում դեմ չէ ցուցադրել իր ներքնազգեստը։ Սա արդեն ոչ ոքի չի զարմացնում, որովհետև վերջերս Մասկի «աբոն» 14 տարեկան նեոնացիստի ջանասիրությամբ պաշտպանում էր ոմն Ադոլֆի՝ անվանելով նրան «չհասկացված հանճար»։ #PAN-ի այս կարդալիքով կարող եք ավելին իմանալ Մասկի նոր սեքսուալ խաղալիքի, ինչպես նաև նրա մրցակից Ցուկի ավելի հեռուն գնացող՝ սուպերինտելեկտ ստեղծելու պլանների, և Պենտագոնի՝ ԱԲ-ն որպես զենք օգտագործելու ծրագրերի մասին։ Մեզ էլ մնում է ընդունել, որ Սառա Քոնորը ճիշտ էր, իսկ մենք բոլորս սխալվեցինք, ու հույս ունենալ, որ «Սքայնեթի» ապագան մի քիչ կուշանա՝
✍️ https://lav.pan.am/aiupdates
🍑 Ոսկե ծիրան կինոփառատոնի ավարտին հաշված օրեր են մնացել, բայց դեռ կարող եք դիտել մի քանի կարևոր ֆիլմ ու մասնակցել հետաքրքիր այլ միջոցառումների. օրինակ՝ ամսի 18-ին Woods կենտրոնում կարող եք ոչ միայն դիտել «Անորա» ֆիլմը, այլև շփվել Շոն Բեյքերի, Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի հետ՝ https://tinyurl.com/3v6xkpkz
🎷 Ու քանի խոսք գնաց կինոյից, ամսի 19-ին Ուլիխանյանում կարող եք լսել հայկական ֆիլմերից սիրված երաժշտություն, բայց ջազային մատուցմամբ՝ https://tinyurl.com/ykpu8bcx
🎺 Ուրբաթ օրը նույն վայրում Արցախի պետական ջազ նվագախումբն է՝ իր արդեն սիրված ծրագրով՝ https://tinyurl.com/4cpxkep4
🌞 Ու քանի որ դուրսն անտանելի շոգ է, բրազիլական տրամադրությունը լավագույնն է, ինչ կարող է ապահովել Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ տեղափոխելով ձեզ սամբայի և բոսա-նովայի թեժ աշխարհ՝ https://tinyurl.com/n728fwe5
🎹 Եվ ի՞նչ ջազ առանց ջազի լեգենդ Մալխասի. մաեստրոն իր բենդով հանդես կգա ամսի 23-ին Օպերայի տանիքում՝ բաց երկնքի տակ՝ https://tinyurl.com/d78vxmap
🎙️ Հաջորդ օրը նույն վայրում՝ «Արամ Խաչատրյանի» տանիքում, ելույթ կունենա «Ռետրո Երևան» նախագիծը՝ Մաշա Մնջոյանի, Վարդան Բադալյանի և Արփիի մասնակցությամբ՝ https://tinyurl.com/3z8txx5m
🎼 Իսկ եթե տանիքից իջնեք հենց համերգասրահ, ապա ամսի 19-ին կարող եք վայելել սիմֆոնիկ ճանապարհորդություն դասական ստեղծագործություններով՝ Մոցարտի Փոքրիկ գիշերային սերենադից մինչև Խաչատրյանի «Սուսերով պար»՝ https://tinyurl.com/yybuj7yu
🌍 Սիմֆոնիկ փորձառություն է սպասվում նաև հուլիսի 22-ին Համալիրում. «Սիմֆոնիկ ֆոլկ» նախագծի համաշխարհային պրեմիերայի շրջանակում կարող եք վայելել Սէրուժ Պաղտասարեանի հայ ժողովրդական երգերի մշակումները` մեր սիմֆոնիկի կատարմամբ՝ https://tinyurl.com/v8jzakjy
🏛️ Ու քանի Սիմֆոնիկն իշխում է Երևանում, Ֆիլհարմոնիկը 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում որոշել է տեղափոխվել մարզեր. Վաղարշապատում ամսի 20-ին մեծ համերգ է սպասվում Կոմիտասի անվան մշակույթի պալատում՝ https://tinyurl.com/3hyv3nkf
⛪ Ամսի 23-ին էլ հայրաքաղաք Գյումրիում կհնչի հոգևոր երաժշտություն՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ. ծրագրում՝ Կոմիտասից մինչև Բախ՝ https://tinyurl.com/mxc2uev8
😈 Հոգևորից անցում կատարենք մարմնականին. Գառնիում տարվա գլխավոր satanayakan dj porno-ն է՝ հուլիսի 19-ին տաճարի հարևանությամբ ավանդաբար կնվագեն թե՛ տեղացի արտիստներ, թե՛ հրավիրված դիջեյներ (մենք էլ պոպկորնով կսպասենք օգտատերերի նոր մեկնաբանություններին)՝ https://tinyurl.com/2nz4fsvu
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս այս շաբաթ օրը գնալ Երևան Պարկ՝ ոչ միայն վայելելու երևանյան գեղեցիկ մայրամուտը, այլև մասնակցելու 3.33-ի մեծ համերգին՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N164)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan