🚀 #իվենթաPAN Weekly (164)
📷 Պատկերացրեք՝ մի բեմում Metallica, Guns N' Roses, Slayer, Rolling Stones, Aerosmith և այլ լեգենդներ, ու բոլորը հավաքվել են` հարգանքի տուրք մատուցելու իրենց մյուս լեգենդար ընկերոջը։ Էլ ո՞վ կարող էր այս բոլոր էպիկ պապիկներին ստիպել հավաքվել մի վայրում, եթե ոչ անկրկնելի Օզզին։ Նրա հարազատ Բիրմինգհեմը հուլիսի 5-ին ցնծության մեջ էր. Օզզին՝ գահին, լեգենդար ռոքերներ՝ մի բեմում, 40,000 հանդիսատես՝ դահլիճում, ու ևս մի քանի միլիոն մարդ հետևում էր այս ամենին էկրաններից։ Օզզիի հրաժեշտի համերգը դեռ երկար կմնա բոլորի սրտերում, փոքրիկ հույս կա նաև, որ սա իսկապես վերջնական հրաժեշտ չէ, և անմահ Օզզին կրկին իր մեջ ուժ կգտնի բեմ բարձրանալու, թեկուզ կարճ ընթացքով, թեկուզ նստած։ Բայց, այնուամենայնիվ, առաջարկում ենք վայելել այս անկրկնելի համերգը՝ https://youtu.be/8e9HorPz4wM?si=HIDX4TrgjgrLrBQr
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🦇 Նա ավելի քան 40 տարի կայուն օգտագործել, իսկ ավելի ճիշտ՝ չարաշահել է ալկոհոլն ու թմրանյութերը, ընկել տարբեր պատահարների մեջ, ձեռք բերել տարատեսակ հիվանդություններ, ընդհանրապես կյանքի հետ անհամատեղելի կյանք է ապրել, բայց անհասկանալի պատճառներով դեռ ողջ է։ «Խավարի արքայազն» Օզզի Օսբորնը կյանքի հանդեպ իր անհագ ցանկությամբ զարմացնում է անգամ գիտնականներին, որոնք նույնիսկ ուսումնասիրել են նրա օրգանիզմի դիմացկունության ֆենոմենը։ Երկնային ու երկրային բոլոր օրենքներով՝ Օզզին պիտի վաղուց մահացած լիներ, բայց նա ոչ միայն ողջ է, այլև հավաքել է ուժերն ու կրկին հրաժեշտի համերգ տվել՝ գահին նստած, այս անգամ՝ վերջինը։ #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք իսկական satanayakan porno-ի վարպետ, խավարի ուժերի մագիստրոս, Black Sabbath խմբի հիմնադիր, հարդ ռոքում ու մետալում նոր հորիզոններ նախանշած, ստաժավոր ալկոհոլիկ ու թմրամոլ, խելագար ռոքեր, բայց միաժամանակ հավատարիմ ամուսին Օզզի Օսբորնի մասին՝
🎤 Այս ամսվա ամենակարևոր մշակութային իրադարձությանը՝ Ոսկե ծիրան կինոփառատոնին հաշված օրեր են մնացել. հուլիսի 13-ից 20-ը Երևանը վերածվելու է կինոարվեստի մեծ հարթակի՝ հյուրընկալելով հայտնի կինոդեմքերի ամբողջ աշխարհից, բաց մի թողեք հնարավորությունը՝ https://tinyurl.com/2kkc8btr
🎧 Կինոփառատոնի շրջանակում և դրա հետ գործակցությամբ Rambalkoshe-ն նոր շունչ է հաղորդում իր Concerpt նախագծին, որի հյուրն այս անգամ Sirāt ֆիլմի կոմպոզիտոր Կանգդինգ Ռեյը կլինի՝ իր կենդանի համերգով՝ https://tinyurl.com/4nws4bk5
🪩 Իսկ եթե ձեր սիրտն իրական թեժ ռեյվ է ուզում, ուրեմն ձեր տեղը «Հայֆիլմում» է, որտեղ ամսի 11-ին լեգենդար HÖR նախագիծն է լինելու. երկու հարթակում 14 արտիստ է նվագելու՝ https://tinyurl.com/bddxftzz
🪨 Տրավերտինի քարհանքում էլ շաբաթ օրը Քարի փառատոն է անցկացվելու. քարերից զատ, կարող եք վայելել նաև դրանց հետ կապված ամեն ինչ՝ վարպետության դասերից մինչև քանդակներ, և այդ ամենը՝ երաժշտության ուղեկցությամբ՝ https://tinyurl.com/mshbxswb
🎭 Ռոքի սիրահարների համար այս ուրբաթ ToneLab-ում յուրահատուկ համերգ կա, որը կբացի The Cult of Alexander խորհրդավոր խումբը, որի անդամները հայտնի չեն լսարանին, քանի որ ելույթ են ունենում դիմակներով՝ https://tinyurl.com/mrx2x5f4
🏔️ Շարունակելով ռոքի թեման՝ տեղափոխվենք Դիլիջան, որտեղ Թումոյի տանիքին նախ հնարավոր կլինի կենդանի ֆորմատով մասնակցել re:arrange փոդքասթին, իսկ հետո՝ վայելել Թմբաթա ռոք բենդի ելույթը՝ https://tinyurl.com/4e8v7eez
🌳 Եվ վերադառնանք Երևան, որտեղ Կամերային երաժշտության տունը սկսել է իր բացօթյա համերգների սեզոնը. հուլիսի 16-ին զբոսայգու բեմում ելույթ կունենան Katil-ն ու Gorgeouz Beats-ը՝ իրենց յուրահատոկ ծրագրերով՝ https://tinyurl.com/4ytkmyvc
🎼 Իսկ հաջորդ օրը նույն վայրում կհնչեն հայկական մեղեդիներ՝ Ազնավուրից մինչև Կոմիտաս, Մանսուրյանից մինչև Ամիրխանյան՝ կրկին երևանյան երկնքի տակ՝ https://tinyurl.com/mu2x25bu
🎷 Անցնենք ջազի. Հայաստանի ճարտարապետների միության շենքն այս ուրբաթ կլցվի Բիթլզ խմբի ամենասիրված հիթերի ելևէջներով, բայց ջազային մատուցմամբ՝ https://tinyurl.com/2vvya27c
🎹 Ջազի օրրան Ուլիխանյանում էլ շաբաթ օրը Վահագն Հայրապետյանի տրիոն ելույթ կունենա Նյու Յորքից հատուկ հյուրի՝ Նոա Կարապետյանի հետ միասին՝ https://tinyurl.com/342k3bdd
🎤 Կիրակի էլ նույն վայրում լեգենդար Էլլա Ֆիցջերալդին են հիշելու՝ հարգանքի տուրք մատուցելով նրա մնայուն արվեստին՝ https://tinyurl.com/3btwj8sv
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս այս շաբաթ օրը դիտել թատրոն տանիքում. այս անգամ մաքուր օդին ու բարձրության վրա կարող եք վայելել շքեղ «Մեծն Գեթսբին»՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N163)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan