🚀 #իվենթաPAN Weekly (163)
📷 Արդի նորաձևության մասին խոսելիս դժվար է չհիշատակել Ֆարել Ուիլյամսին։ Էպատաժային ռեփերը ոչ միայն ինքն է միշտ հետաքրքիր կերպարներով հանդես գալիս բեմում ու դրանից դուրս, այլև երկու տարի առաջ ստանձնել է Louis Vuitton նորաձևության բրենդի տղամարդկանց հագուստի շարքի ստեղծագործական տնօրենի պաշտոնը. դա դրական է անդրադարձել թե՛ բրենդի իմիջի ու բյուջեի, թե՛ Ֆարելի հեղինակության և գրպանի վրա։ Մյուս հետաքրքիր նորությունն այն է, որ Ֆարելն այս տարի 52 տարեկան է դարձել. այո՛, մենք էլ ենք շոկի մեջ, 32 չէ, հենց 52, հայաստանյան չափանիշներով գրեթե պապի, որին բանկը կարող է քաչալի մասին սմս ուղարկել ու հաստատ չի սխալվի։ Բայց Ֆարելին դա չի վերաբերվում. նա թարմ է, ինչպես Սևանի իշխանը, էներգիայով լեցուն, ինչպես Դյուրասելի նապաստակը, և պատրաստ դեռ շատ երկար զարմացնել իր նոր հավաքածուներով, ինչպես 90-ականներին ծնված և կինդերի բեգեմոտիկներ հավաքող յուրաքանչյուր միլենիալ։ Ուստի այդ առիթով եկեք վայելենք նրա 2014-ի լավագույն համերգներից մեկը՝ https://youtu.be/xhzays6VD2M
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
👠 Նրան կնախանձեն Պուտինն ու Ալիևը և անգամ Լուկաշենկոն, չէ՞ որ նա ստանձնում է իր պաշտոնն արդեն 37 տարի՝ ավելի շատ, քան նշված միապետները, և նույնքան «միապետորեն», բայց անհամեմատ ավելի ոճային, շքեղ ու հաճելի։ Խոսքը, իհարկե, ամերիկյան Vogue-ի անփոխարինելի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի մասին է։ Վերջերս լուրեր են տարածվել, որ Վինտուրը հեռանում է պաշտոնից և իրեն փոխարինող ստեղծագործական տնօրեն է փնտրում, որը, սակայն, աշխատելու է իր անմիջական ենթակայության տակ։ Իր պաշտոնը Լուկաշենկոյից ավելի պինդ պահող ու Միրանդա Փրիսլիի կերպարի նախատիպը դարձած Վինտուրի համար սա արդեն իսկ մեծ քայլ է. դե՜, տարիքն իրենն ասում է։ Ու քանի որ մենք վստահ ենք, որ կուլտային Աննան դեռ շատ բան է կարող, անսպառ էներգիա ունի և այսքան հեշտ չի հանձնվի, #PAN-ի այս կարդալիքով որոշել ենք անդրադառնալ նորաձևության, սնդուսի և ֆեշն ամսագրերի աշխարհում իր մեծ հետքը թողած, իր ուրույն ոճը կերտած և մի նոր մշակույթ ձևավորած այս հզոր կնոջը՝ Աննա Վինտուրին՝
🎤 Ուժեղ ու իր ուզածին հասնող կնոջ ևս մեկ լավ օրինակ է Զեմֆիրան, երգչուհու այդքան երկար սպասված երևանյան համերգին օր չմնաց, բայց, կարծես, առանձնապես տոմս էլ չկա. ի դեպ, համերգը կբացի Նեմրան՝ https://tinyurl.com/ydfc4d2m
🎷 Նույն օրը ջազի սիրահարներին սպասում են Ուլիխանյանում, որտեղ կտժժացնի Yerevan Jazz Quartet-ը՝ https://tinyurl.com/bdh5xwua
🎺 Հաջորդ օրն էլ պետական ջազ նվագախումբը ջազային մեկնաբանությամբ կներկայացնի տարբեր երաժշտություն՝ դասականից մինչև հարդ ռոք՝ https://tinyurl.com/4nnr6s59
🎹 Վերադառնալով Ուլիխանյան՝ հիշեցնենք, որ ամսի 8-ին Վահագն Հայրապետյանի տրիոն Նյու Յորքից հատուկ հյուր է ունենալու՝ https://tinyurl.com/mr2p6hds
🎻 Եվ այս ուրախ նոտայի վրա անցնենք դասականին. ամսի 4-ին Կամերային երաժշտության տանը «Տաղարան» համույթի կատարմամբ կհնչի Բախ, Վիվալդի և Հենդել՝ https://tinyurl.com/2nd3vbea
🎼 Եթե այդ օրը չհասցնեք, որովհետև Զեմֆիրայի համերգի հերթում եք լինելու, ամսի 9-ին ևս կարող եք լսել Բախ ու Հենդել, բայց արդեն «Հովեր»-ի և Ֆիլհարմոնիկի կատարմամբ՝ https://tinyurl.com/mr3nr4k2
🎶 Իսկ Օպերայում շաբաթ օրը կարող եք վայելել Եվրոպական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը. ծրագրում Բեթհովեն է՝ https://tinyurl.com/5xa7smxv
🪕 Ժողովրդական և աշուղական գործերի սիրահարների համար այս կիրակի «Արամ Խաչատրյանում» ելույթ կունենա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, որն այս տարի նշում է իր 20-ամյակը՝ https://tinyurl.com/bdhz7328
💃 Հուլիսի 8-ին էլ նույն վայրում մեծ ու շքեղ համերգային ծրագիր ունի պարի պետական անսամբլը. կարող եք վայելել նաիրյան հեզաճկուն պարուհիների (և պարողների) գեղեցիկ ու սլացիկ պարը՝ https://tinyurl.com/5h5bdy4s
🕺 Եթե դրա փոխարեն նախընտրում եք պարել ինքներդ, այն էլ ոչ սլացիկ ու ոչ հեզաճկուն, ուրեմն «Հայֆիլմի» գալիք մեծ ռեյվը ձեզ համար է. MOCT-ը HÖR է բերում Հայաստան (թրու ռեյվերներին բացատրելու կարիք չկա), լայնափում 14 արտիստ է լինելու՝ https://tinyurl.com/bddxftzz
🚗 Իսկ ամսի 6-ին Պուշկին-Տերյան խաչմերուկում «Երևանյան վալս» ֆլեշմոբն է լինելու, որին կարող են մասնակցել բոլորն իրենց մեքենաներով՝ մեկ րոպե շարունակ միացնելով Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ը. Նիվաների վարորդներին խնդրում ենք չխառնվել իրար, թող այս մի «խառը դվիժենին» առանց ձեզ անցնի` https://tinyurl.com/mryyrd5r
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս ամսի 5-ին հագնել սպիտակ կամ դրան մոտ գույնի հագուստ, զինվել բարձր տրամադրությամբ և գնալ այս տարվա առաջին Arevot շարքի իվենթին՝ վայելելու մայրամուտը, լավ երաժշտությունն ու շփումը՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N162)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan