#իվենթաPAN
June 27

🚀 #իվենթաPAN Weekly (162)

📷 Կանայք սիրում են ինչ պատահի տուն քարշ տալ՝ գեշ խաղալիքներ, շան գզած ձագուկների, կերատինային մազերով թաղի խուժան ջահելների, որոնց սիրով ու գգվանքով ծանոթացնում են ծնողների հետ՝ ինֆարկտի հասցնելով հայրիկներին։ Blackpink խմբի ամենավառ դեմքերից մեկը՝ երգչուհի Lisa-ն ընտրել է մեջներից ամենաանվտանգ տարբերակը՝ Լաբուբուն։ Տգեղ, բայց գրավիչ խաղալիքն այդքան տարածվել է աշխարհով նաև այդ հրապուրիչ երգչուհու թեթև ձեռքով, հենց նրա ֆոտոշարքն էլ նպաստել է, որպեսզի խաղալիքը բում ապրի ասիական շուկայում՝ գրավելով հետո նաև ամերիկյանն ու եվրոպականը։ Բայց դա հեչ` խորհուրդ ենք տալիս մի պահ կտրվել թե՛ դրսի փափուկ ու գունավոր լաբուբուներից, թե՛ մեր տարածաշրջանի ջղային ու պատերազմող «լաբուբուներից» և վայելել սքանչելի Lisa-ի ելույթը Global Citizen Festival-ում՝ https://youtu.be/M-clI9XSJdM


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


👹 Այֆոնի նոր մոդելի համար հերթերով արդեն ոչ մեկի չես զարմացնի. աշխարհը դա վաղուց է տեսել։ Այդ երևույթին փոխարինելու են եկել մարզակոշիկների ինչ-որ «փախած» մոդելի համար հերթերը, երբ մարդիկ պատրաստ էին նույնիսկ որևէ մեկի մի փեշ փող տալ, որպեսզի իրենց փոխարեն մի ամբողջ գիշեր անցկացնի խանութի դիմաց ու պոկի մի զույգ երանելի Նայքիները։ Բայց կյանքը զարգանում է, պրոգրեսն անխուսափելի է, և մարդիկ այս AI դարում պատրաստ են վատնել իրենց ռեսուրսներն ու ժամանակը միանգամայն հիմար բաների վրա, օրինակ՝ կտրած ականջներով ու ջղային ժպիտով Չեբուրաշկայի, այն է՝ Լաբուբու խաղալիքի։ #PAN-ն այս կարդալիքով պատմում է այդ տարօրինակ ու գեշո խաղալիքների մասին, որոնք այս կարճ ընթացքում գրավել են աշխարհը, ինչպես ցանկացած անհասկանալի բան` գալով Ասիայից ու վիրուսային արագությամբ տարածվելով երկրագնդով մեկ։ Տարբեր գույնի, չափի ու դեմքի արտահայտությամբ Լաբուբուներ կտեսնեք ինչպես առցանց և անցանց խանութների փոշոտ ցուցափեղկերում, այնպես էլ ամենահայտնի ու հարուստ սելեբրիթիների և ինֆլուենսերների տասնյակ հազարավոր դոլարներ արժեցող՝ Chanel ու Prada պայուսակներից կախված։ Մեր կարծիքով՝ ահավոր է՝
✍️ https://lav.pan.am/labubu


Անցնենք մեր իվենթներին․

🫡 Մինչ աշխարհը լաբուբուացավ է կպել, ձեզ խորհուրդ ենք տալիս գնալ ToneLab՝ մետալ համերգի, հատկապես, որ այն գուցե վերջինը դառնա GYURZA-ի համար. խումբը կդադարի գոյություն ունենալ՝ https://tinyurl.com/eth25y8n

🫠 Իսկ հաջորդ օրը նույն վայրում արդեն ավելի դրական առիթ է՝ երկար դադարից հետո բեմ է վերադառնում Ցայգը, և դա էլ ամենը չէ՝ համերգի բացումը կանի The Windrose-ը. միանգամից մի քանի երնեկ մի տեղում՝ https://tinyurl.com/vw93b6ms

🎛️ Եթե ավելի ակտիվ ուիքենդ եք նախատեսել, ամսի 27-28-ն անցկացրեք «Հայֆիլմում», որտեղ միանգամից մի քանի հարթակում կարող եք վայելել տարբեր արտիստների նվագը՝ մերոնցից մինչև «դրսերից բերովի»՝ https://tinyurl.com/dmmnu9hd

🎚️ Ամսի 28-ին ռեյվ է սպասվում նաև TheOffice-ում, իհարկե՝ ավելի փոքր մասշտաբների և ավելի համեստ լայնափով, բայց դա չգնալու պատճառ չէ՝ https://tinyurl.com/urmzj9kn

🎷 Իսկ ջազի սիրահարներին սպասում են Ուլիխանյանում, որտեղ ուրբաթ օրը բեմը կկիսի միանգամից չորս տաղանդավոր երաժիշտ՝ https://tinyurl.com/4p3yp8ka

🎶 Հաջորդ օրն Armenian Colors Trio-ով հայկական վայբեր կստեղծեն Վահագն Հայրապետյանենք՝ https://tinyurl.com/yrw35hrb

🎹 Իսկ հուլիսի 1-ին նույն Վահագն Հայրապետյանն արդեն ելույթ կունենա իր տրիոյով՝ https://tinyurl.com/346z2tbn

🎂 Հայաստանի պետական կամերային երգչախմբի ստեղծման պահից քառորդ դար է անցել. այդ առիթով Կամերային երաժշտության տանը հոբելյանական համերգ է՝ https://tinyurl.com/5hfduayu

🎻 Ամսի 28-ին էլ «Արամ Խաչատրյանում» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասական երաժշտության համերգ է տալու, որի կենտրոնում կլինի թավջութակը՝ https://tinyurl.com/bdhbrn6h

🎙️ Նույն վայրում, բայց հուլիսի 1-ին ՀԲԸՄ-ի յուրահատուկ նախաձեռնությունն է, որի շրջանակում մինչև 28 տարեկան երիտասարդ երաժիշտները կարող են ելույթ ունենալ, իսկ հանդիսատեսը՝ նոր տաղանդների բացահայտել՝ https://tinyurl.com/7xdy5cx8


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, էքստրիմի և գեղեցիկի սիրահարներին խորհուրդ ենք տալիս հունիսի 27-ին բացահայտել Հայաստանը երկնքից և թռչել օդապարիկով. Միայն զգուշացնենք, որ սա այն դեպքն է, երբ, ի տարբերություն ինքնաթիռի, դուք հավելյալ վճարելու եք ոչ թե ուղեբեռի, այլ՝ ձեր ավելորդ 100+ քաշի համար՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N161)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan