🚀 #իվենթաPAN Weekly (161)
📷 Մոտավորապես այսպիսի դեմքով ենք մենք և, վստահ ենք, դուք էլ ամեն առավոտ բացում սոցցանցերը, քանի որ գիտենք՝ ինչ է սպասվում մեզ այդտեղ. սումբուր ստատուսներ, սռաչներ, ագրեսիայով լի մեկնաբանություններ և վիրավորանքներ։ Միջին վիճակագրական ֆեյսբուքահայն օրական առնվազն 6-20 անգամ անսպասելի քֆուրների է հանդիպում օնլայն տիրույթում, երբեմն՝ իրեն ուղղված։ «Բոշա-փչացած» ձևաչափի շփումն այնքան տարածված է դարձել, որ, կարծես, շուտով արդեն նորմալ է համարվելու։ Ուստի բոլորս օրվա մեջ ինչ-որ պահի Թինա Թըրների այս էպիկ դեմքի արտահայտությամբ ենք դեգերում սոցցանցերում։ Բայց եկեք չֆիքսվենք վատի վրա, փոխարենը հիշենք շքեղ Թինային, ով մինչև կյանքի վերջին օրերը չէր վախենում համարձակ կերպարներից, երգում էր սրտի խորքից ու ոմանց կյանքում միակն էր, ումից նրանք լսել են You’re simply the best արտահայտությունը՝ https://youtu.be/kitcMEu886Y
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🤷♂️ Գրքեր կարդալու հետ կապված պարբերաբար տարբեր արշավներ են անցկացվում, փաստենք, որ դրանց մեծ մասն անհաջող է։ Մեկ գիրք կարդալը կապվում է նորաձև լինելու հետ, մեկ քաղաքի տարբեր անկյուններում տեղադրված պաստառներից մեզ համոզում են, որ միայն ուղտը գիրք չի կարդում։ Այնինչ գիրք կարդալու մշակույթը պետք է սերմանել մանկուց և անել դա մտածված ու խնամքով՝ ցույց տալով երեխաներին գրքերի զարմանահրաշ աշխարհը բացահայտելու առավելությունները, ոչ թե փորձել սադրել մեծահասակներին տարօրինակ՝ գրքերի հետ որևէ կերպ չկապվող նշանաբաններով։ #PAN-ն այս անգամ իր կարդալիքով պատմում է գրքերին նվիրված ու կարդալը խրախուսող մի հետաքրքիր իրադարձության՝ Newmag Summerfest 2025-ի մասին, որն արդեն հինգերորդ անգամ է անցկացվելու։ Այս տարի գրքային փառատոնն ունենալու է ոչ միայն մեծերի համար նախատեսված անելիքներ, այլև մանկական հատված, ուստի կարող եք մասնակցել ձեր երեխաների հետ՝
✍️ https://lav.pan.am/newmag
📚 Երազի այգում անցկացվող երկօրյա Գրքի փառատոնի շրջանակում կարող եք ոչ միայն ծանոթանալ նոր գրքերին, այլև համտեսել գինի ու վայելել ջազ, բայց դա դեռ ամենը չէ, ինչպես ասում են այն հայտնի հեռուստատեսային գովազդներում. զանգահարեք հենց հիմա, էէէ՜, մի խոսքով՝ փառատոնի մուտքն ազատ է՝ https://tinyurl.com/4ver56am
🎷 Ջազային և բացօթյա մեկ այլ իրադարձություն էլ կա քաղաքում. հունիսի 20-ին Կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում «ԱրմՍթրոնգ» նվագախումբը ջազային մեկնաբանությամբ կկատարի մեղեդիներ հայկական և արտասահմանյան ֆիլմերից՝ https://tinyurl.com/4ycjp7yw
🌿 «Ամառային ջազ» է լինելու նաև հաջորդ օրը, և կրկին մաքուր օդին. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նոր համերգային նախագծի շրջանակում թանգարանի ներքին բակում կհնչի ջազ, իսկ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հավաքածուին՝ https://tinyurl.com/4vbe6mxd
🎸 Քաղաքի ամենաջազային վայրերից մեկում՝ Ուլիխանյանում, կիրակի Ամիրյան Միշը և Նալբանդյան եղբայրները Funkabout-ով կկատարեն իրենց ծրագիրը, որը ջազի, բլյուզի, ֆանքի, սոուլի, նեո սոուլի, ֆյուժնի յուրօրինակ խառնուրդ է՝ https://tinyurl.com/mtyz7p6u
📀 Սոուլի, ֆանքի և ջազի միքս կհնչի այս ուրբաթ նաև ToneLab-ում, որտեղ ավանդական վինիլային երեկո է՝ https://tinyurl.com/5d439add
🎤 Նույն օրը քաղաքում նաև մեծ համերգ կա. Okean Elzy խումբն այսքան տարի անց կրկին վերադառնում է Երևան և ներկայացնելու է միանգամից երկու ալբոմ՝ https://tinyurl.com/4jxakwe6
💛 Իսկ բոլորի սիրելի «Լավ էլի» խումբն ամսի 24-ին բարեգործական համերգ է տալու Իլիկում, որպեսզի օգնի տաղանդավոր Ջիմին՝ https://tinyurl.com/mspc8yd5
🌙 Հունիսի 21-ին Կամերային երաժշտության տանը յուրահատուկ համերգ է սպասվում. կհնչեն Միյաձակիի ամենասիրված անիմացիոն ֆիլմերի գեղեցիկ մեղեդիները՝ տեղափոխելով բոլորին երազանքների աշխարհ՝ https://tinyurl.com/5dnsn3zy
🎻 Ամսի 26-ին նույն վայրում սիմֆոնիկ ռոքի օր է. Ֆրեդի Մերկուրիի և Կուրտ Քոբեյնի ձայները կհնչեն ջութակների և թավջութակների կատարմամբ՝ https://tinyurl.com/bdh3yese
🕺 Սիմֆոնիկ մեկնաբանությամբ կարող է հնչել ոչ միայն ռոքը, այլև՝ Մայքլ Ջեքսոնի հիթերը, ինչն էլ տեղի կունենա ամսի 24-ին՝ Համալիրում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/bdzfv6re
🧘 Իսկ այս խառն ու աղմկոտ աշխարհում իրենց տեղն ու կյանքի բալանսը գտնել ձգտողների համար կա լավ նորություն. ամսի 21-ին Յոգայի միջազգային օրն է, որը կնշվի նաև Կասկադում, ժամը 18:00-ից կարող եք գալ ձեր փայ նամաստեի հետևից՝ https://tinyurl.com/58nvavz6
🛠️ Առավել աշխատասերներին առաջարկում ենք այդ օրը ոչ թե հանգստանալ, այլ գնալ Գավառ՝ Արհեստների միջազգային երկօրյա փառատոնին, և վայելել ավանդական արհեստների ու համերի հրավառությունը, ինչպես նաև վարպետաց դասեր, համերգներ և ավելին՝ https://tinyurl.com/muuzf6uw
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս հունիսի 20-ին գնալ «Հայֆիլմ»՝ մի հիանալի ռեյվի, որի երաժշտական մասը կապահովեն 20 հայ արտիստներ, մեկը մյուսից տաղանդավոր ու յուրահատուկ՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N160)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan