#իվենթաPAN
June 13

🚀 #իվենթաPAN Weekly (160)

🎧 Պատկերացրեք՝ 2000-ականներն են, ձեր իմացած աշխարհը համեմատաբար խաղաղ է, ձեր կյանքը հանգիստ է, դուք հենց նոր հայթայթել եք ձեր ուզած «կասետն» ու արդեն որերոդ անգամ գրիչով մանիպուլյացիաների օգնությամբ վրա-վրա դնում եք ձեր սիրած երգը, պատից ձեզ է նայում Ռուսաստանից քեռու բերած երիտասարդական ամսագրից հանված՝ ձեր սիրելի երգչի պլակատը, եղանակը լավն է, բակի ծառից կախված են վերջին ցոգոլները, որոնք շուտով ծիրան կդառնան, որովհետև շատ բարձր ու բարակ ճյուղերի վրա են, անհնար է քաղել, մաման ու պապա հիմա կգան աշխատանքից ու հավանաբար ինչ-որ համեղ բան կբերեն, իսկ բակում ձեզ են սպասում ընկերները՝ հանապազօրյա գործնագործ խաղալու… և այդ ամենի մեջ MTV-ով դուրս է գալիս նոր տեսահոլովակ՝ Eminem-ի ու Dido-ի համատեղ երգը՝ Stan-ը, որ պայթեցրեց… մմմ, չէ, համացանցը չէ, բայց ռադիոները, բոլոր երաժշտական չարտերն ու հեռուստաալիքները։ Պատկերացրի՞ք։ Դե սրբեք նոստալգիկ արցունքներն ու եկե՛ք միասին տեղափոխվենք այդ անհոգ շրջան՝ https://youtu.be/Ctehhk90kXA


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🤷‍♂️ «Բոշա, փչացած, բոշա, փչացած, բոշա, փչացած»… Մոտավորապես այս մակարդակի հակամարտության ականատեսն էր ամբողջ աշխարհը վերջին օրերին. Թրամփի ու Մասկի конфетно-букетный период-ն ավարտվեց նույնքան էպիկ ու անսպասելի, որքան սկսվել էր։ Իրար գովալուց ու պաշտպանելուց, ռոմանտիկ ու բացահայտ քծնող հաճոյախոսություններ անելուց գործիչները շատ կտրուկ անցան հայկական ֆեյսբուքյան քոմենթային բաթլների մակարդակի կռիվների։ Աշխարհը դրան հետևում էր հիացած, պոպկորնով և «մի կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք» տիպի մեկնաբանություններով։ Սակայն ինտերակտիվ ներկայացումն ավարտվեց նույնքան կտրուկ, ինչքան և սկսվեց. պարզվեց, որ Ռամզան Կադիրովի տաղանդներով օժտված է նաև Դոնալդ Թրամփը, որովհետև կարողացել է ստիպել աշխարհի ամենահարուստ ու օրենքներին չենթարկվող մարդուն հետ կանգնել իր ասածներից ու գրեթե ներողություն խնդրել։ #PAN-ի այս կարդալիքով իմացեք Թրամփ-Մասկ հարաբերությունների սկզբի, սիրառատ bromance-ի, էպիկ սռաչի, անհասկանալի շրջանի և սպասվող «անսպասելի» զարգացումների մասին՝
✍️ https://lav.pan.am/trumpvsmusk


Անցնենք մեր իվենթներին․

🪩 Իսկ դուք արդեն որոշե՞լ եք, թե ամսի 13-14-ին որտեղ ու ինչ եք անելու. ռեյվերներն ունեն հստակ ուղղություն՝ այդ օրերին «Հայֆիլմում» վրացական վայբ է տիրելու, նվագելու են արտիստներ հարևան երկրից և, իհարկե, տաղանդավոր մերոնք՝ https://tinyurl.com/2fjd345z

🎵 Առաջիկա օրերին ջազի սիրահարների համար երանելի ժամանակներ են. հունիսի 13-ին «Արամ Խաչատրյանում» ջազի սիմֆոնիա է հնչելու՝ https://tinyurl.com/2p2nxw67

🎶 Հաջորդ օրը նույն վայրում կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները՝ հանրահայտ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Ջոել Մարտինի ջազային մեկնաբանությամբ՝ https://tinyurl.com/yc86y97v

🎤 Իսկ կիրակի այդտեղ կներկայացվեն լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հայտնի ու սիրված երգերը՝ Ղասսան Յամմինի կատարմամբ՝ https://tinyurl.com/4r4dtxf8

🎼 Նույն օրը ոչ միայն ջազ լսել, այլև ջազի մասին լսել սիրողները կիմանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները. Jazz Lab-ի շրջանակում «1 ստանդարտ՝ տարբեր ոճեր» թեման է շոշափվելու՝ https://tinyurl.com/tmbwf59k

🥁 Շաբաթ օրը Ձիթողցյանի Արտ Ստուդիոյում չորս տաղանդավոր ու բացառիկ երաժիշտ՝ Թունջբոյաջյանը, Մանուկյանը, Փեշտմալջյանն ու Խանդկարյանը կնվագեն ջազ, ֆոլկ և իմպրովիզացիոն ոճի երաժշտություն՝ https://tinyurl.com/yb2fwjvs

🎺 Տեղափոխվենք Ուլիխանյան, որտեղ ամսի 13-ին Դեյվ Գյոդակյանի բենդն է ելույթ ունենալու. կհնչի 50-ականների ջազ՝ https://tinyurl.com/ea6cnf2m

🎹 Իսկ ամսի 18-ին նույն վայրում արդեն կարող եք լսես Beatles, բայց, բնականաբար, ևս ջազային մեկնաբանությամբ՝ https://tinyurl.com/2un2r4vj

🎷 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ամսի 19-ին կհնչեն հայ և համաշխարհային կոմպոզիտորների ճանաչված ու սիրված ջազային ստեղծագործությունները՝ «Երևան» ջազ քառյակի կատարմամբ՝ https://tinyurl.com/yrakaujv

🎧 Եվ, ի վերջո, կտրվենք ջազից ու անցնենք լիովին այլ՝ նոր փորձառության. ամսի 14-ին Café Arsho-ում Միքայել Ոսկանյանը սկզբում կպատմի թառի մասին, այնուհետև հանդես կգա կենդանի կատարմամբ, իսկ համերգի երկրորդ մասում ներկաները կլսեն երաժշտությունն անլար ականջակալների միջոցով՝ https://tinyurl.com/2psvdpav


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս բաց չթողնել տարվա առաջին մեծ հիփ-հոփ համերգը, բայց մերոնցով, ոչ թե ռուսաստաններից բերված «կալյանային ռեփ» կատարողներով. 3.33-ենց համերգն այս շաբաթ օրն է՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N159)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan