🚀 #իվենթաPAN Weekly (158)
🎧 Չգիտենք՝ old-երից եք, թե՝ ոչ, բայց ամեն դեպքում այս պպզած աղջնակի կերպարում Բրիթնի Սփիրսին չճանաչելը հանցանք կլիներ։ Այստեղ տակավին երիտասարդ՝ 17-18 տարեկան Բրիթնին իր հասունացման գագաթնակետին էր, բայց արդեն հասցրել էր գրավել միլիոնավոր երկրպագուների սրտեր՝ արժանանալով «փոփի արքայադստեր» տիտղոսին։ Բրիթնին ուշադրության կենտրոնում էր դեռևս իր պատանեկության տարիներից, երբ դեռահաս Քրիստինա Ագիլերայի, Ջասթին Թիմբերլեյքի և Ռայան Գոսլինգի հետ համատեղ մասնակցում էր Mickey Mouse Club մանկական հաղորդմանը։ Հենց այդտեղից էլ այսօրվա աստղերից շատերը սկսել են իրենց փառքի ճամփան։ Հաղորդումից ընդամենը մի քանի տարի անց Բրիթնին արդեն բարձունքում էր՝ գեղեցիկ, տաղանդավոր, մեծ ապագա ունեցող։ Այդ ժամանակ ոչ ոքի մտքով չէր անցնում, որ փառքի ճամփան լինելու է այդքան բարդ և ունենալու է տխուր ավարտ։ Բայց եկեք չխոսենք վատի մասին, փոխարենը վայելենք 1998-ի 17-ամյա Սփիրսի ելույթի հազվադեպ կադրերը՝ https://youtu.be/QgbRk7UouLs
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🌹 Պատկերացրեք՝ դուք ունեք ձեր սեփական կղզին, որի միակ տերն ու տիրակալը դուք եք, որի օրենքները դուք եք սահմանում, որտեղ դուք ինքներդ ձեզ կարող եք նշանակել նախագահ, կարող եք անել ինչ ուզեք՝ ձեր պետական լեզուն ու դրոշը սահմանել, նույնիսկ այլ մարդկանց քաղաքացիություն ու ապաստան տրամադրել, միանձնյա որոշումներ կայացնել… Պատկերացրի՞ք։ Նույնիսկ Լուկաշենկոն և Կադիրովը կնախանձեին նման հնարավորությանը, քանի որ այդ կղզին, ամենից զատ, նաև Ադրիատիկ ծովում է՝ Իտալիայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Այս ամենը հնչում է ինչպես ինչ-որ մեկի երևակայության արդյունք, խելահեղ երազանք, ուտոպիստական գրականությունից հատված, բայց սա իրականություն է եղել։ Նախորդ դարում մի հանճարեղ ու խելագար իտալացի ինժեներ՝ Ջորջիո Ռոզան որոշել է կյանքի կոչել մեր, ձեր և իր երազանքը՝ ստեղծել սեփական կղզի, կառուցել այդտեղ ժամանցի օբյեկտներ և chill անել ծովի մեջտեղում։ Ցավոք, այդ ֆանտաստիկ կղզի-պետությունը երկար կյանք չի ունեցել, ինչպես և ցանկացած լավ բան՝ խանգարելով աշխարհի ուժեղներին։ PAN-ը պատմում է՝ ինչպես է ստեղծվել, կարճ ընթացք գոյատևել և Իտալիայի իշխանությունների կողմից ոչնչացվել Ռոզ կղզի-պետությունը՝ միակ ազատ տեղն այս երկրագնդի վրա՝
📖 lav.pan.am/roseisland
🎈 Մեր այս թողարկումը հիմնականում մանկական է լինելու՝ պայմանավորված հունիսմեկյան անելիքներով. այսպես, ամսի 1-ին Երևանի քաղաքապետարանն Ազատության հրապարակում մեծ համերգ է կազմակերպում՝ հայտնի օպերային երգիչների մասնակցությամբ՝ https://tinyurl.com/yjx4j79b
🧸 Իսկ եթե հոգնեք իրենց անշնորհք պահող ու մեծ միջոցառումներին քաղաքն աղտոտող մարդկանցից, կարող եք այդ օրը գնալ Կենդանաբանական այգի՝ իրենց ավելի շնորհքով պահող կենդանիներին նայելու. մինչև 15 տարեկանների մուտքն այդ օրն ազատ է, ավելի մեծերին ուղարկեք աշխատելու՝ https://tinyurl.com/ma8t9s5m
🖍️ Երազ այգում այդ օրը ևս հագեցած ծրագիր է՝ երգ, պար, հեքիաթներ, խաղեր, արվեստ ու վարպետության դասեր՝ https://tinyurl.com/3zj2wa7k
🍭 Իսկ Դալման նույնիսկ որոշել է չսահմանափակվել մեկ օրով ու անել եռօրյա մանկական փառատոն՝ մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ն անցկացնելով խաղեր, մրցույթներ, մարկետ, համերգ, ներկայացում և շատ ավելին՝ https://tinyurl.com/jcwmb659
📚 Երկու օր շարունակ Անգլիական այգում Մանկական գրքի փառատոն է լինելու՝ գրքերի շնորհանդեսներով, խաղերով, անվճար զիփլայնով և հայտնիների կողմից հեքիաթների ընթերցանությամբ՝ https://tinyurl.com/yxtkxj7k
🎵 Թե՛ դուք, թե՛ ձեր երեխաները վստահաբար կվայելեք մայիսի 31-ին «Թմբաթա» խմբի համերգը Անգլիականում՝ փոքրիկների համար՝ https://tinyurl.com/mr3znd3w
🎸 Իսկ ամսի 1-ին արդեն մեծիկների համար նույն վայրում ելույթ կունենա «Լավ էլի» խումբը. երկու համերգի մուտքն էլ ազատ է՝ https://tinyurl.com/2sfnppfm
🎷 Ուլիխանյանում ևս կտոնեն Երեխաների պաշտպանության օրը. տեղի կունենա Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի ջազային բաժնի ուսանողների համերգը՝ https://tinyurl.com/mpped796
🎹 Իսկ այս ուրբաթ նույն վայրում ելույթ կուենա Միքայել Ոսկանյանը՝ իր MVF Band-ով, որն իր առաջին քայլերը սկսել է հենց այս ակումբից՝ https://tinyurl.com/52tcwne8
🎙️ Հունիսի 3-ին էլ Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի նոր ձևաչափ՝ Ջազ Լաբը, որի շրջանակում երա-իշտնեչը ոչ միայն կնվագեն հանդիսատեսի համար, այլր կպատասխանեն նրան հուզող հարցերին՝ https://tinyurl.com/sde63xjc
🎺 Նույն օրը Կամերային երաժշտության տանը նույնպես կհնչի ջազ և սոուլ, բայց իտալական «ակցենտով»՝ https://tinyurl.com/2akw4ze5
🪩 Եվ վերջում շեղվենք մանկական իվենթներից ու ջազից և ուրախացնենք մեր սիրելի ռեյվերներին. այս ուիքենդ՝ մայիսի 30-31-ին, «Հայֆիլմում» երկու օր շարունակ երեք հարթակում շատ թեժ է լինելու: Կնվագեն թե՛ մեր լավագույն արտիստները, թե՛ հրավիրված դիջեյներ՝ https://tinyurl.com/4hk3b9aj
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս մայիսի 31-ին բաց չթողնել Էդո Հովսեփյանի ելույթը Ari Stand-Up ակումբում և մի լավ զվարճանալ՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N157)
📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan