🚀 #իվենթաPAN Weekly (157)
🎧 Այս քառյակին կարոտած կլինեք. այսքան տարի անց Սերժը, Դարոնը, Ջոնն ու Շավոն դեռ թարմ տեսք ունեն, չմոռանանք, որ մեր սիրելի ռոքեր բիձուկները 50 անց են (բացի Դարոնից, այս երիտասարդը դեռ 49 տարեկան է, ինչը երևում է նրա դեմքի արտահայտությունից)։ Ընդհանրապես, մենք նկատել ենք այսպիսի հետաքրքիր օրինաչափություն՝ ռոքերները բոլորից թարմ են մնում և նույնիսկ խոր ծերության մեջ տժժցնում են բեմերում (գուցե ալկոհոլիզմը, թմրամոլությունն ու անկանոն սեռական կյանքն այդքան էլ վատ բաներ չեն, հը՞ն 🤔)։ Բայց մի պահ կտրվենք էքզիստենցիալ հարցերից ու վերադառնանք SOAD-ենց. այս տարի նրանք որոշել են թափ տալ իրենց մորուքների փոշին և մեծ տուրեր անցկացնել, օրերս ավարտվեց հարավամերիկյանը՝ նրանք արթնացրին Կոլումբիան, Պերուն, Չիլին, Արգենտինան և Բրազիլիան (այս մեկը՝ երեք անգամ)՝ հավաքելով միլիոնավոր մարդկանց: Առջևում Հյուսիսային Ամերիկայի համերգներն են, իսկ մեզ մնում է նախանձով դիտել այս տեսանյութը Չիլիից՝ https://youtu.be/atuvHFMFnmw
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🥺 Մինչ Հայաստանում ակտիվ քննարկում են՝ արդյոք այսուհետ տղա երեխան տան սյունն է, թե՝ 15-24 մլն պարտք ընտանիքի համար, ուր են ուղղվելու այդ գումարները պետական բյուջեից և արդյոք արդար է, որ «ծառայության բեռը դրվի միայն աղքատների ուսերին», PAN-ը որոշել է պատմել «աշխարհի ամենաաղքատ նախագահի» մասին։ Վերջերս կյանքից հեռացած՝ Ուրուգվայի նախկին նախագահ 89-ամյա Խոսե Մուխիկան. նա ոչ միայն աշխարհի ամենաճանաչված նախագահներից էր, այլև՝ համացանցի ամենասիրված կերպարներից մեկը։ Իր բուռն հեղափոխական երիտասարդության տարիներին Մուխիկան հասցրել է թաթախել ձեռքերն արյան ու քաղաքականության մեջ, մասնակցել թալանների ու զինված հարձակումների, ավելի քան 10 տարի անցկացնել բանտում, սակայն դա չի խանգարել նրան ազատվելուց հետո կրկին վերադառնալ մեծ քաղաքականություն և դառնալ նախագահ։ Մեր կարդալիքից կիմանաք՝ ինչպես է նա ապրել իր նախագահական աշխատավարձի ընդամենը 10 տոկոսով, իսկ մնացածը՝ նվիրաբերել, ինչպես է հրաժարվել նախագահական առանձնատնից, օրինականացրել մարիխուանան, թույլատրել աբորտներն ու նույնասեռ ամուսնությունները՝
📖 lav.pan.am/mujica
🤘🏻 7 տարի անց Հայաստան են վերադառնում «այն սատանիստները». ոչ Հարեյանի աղոթքը, ոչ ռոկոկո սանրվածքներով մորաքույրների անեծքները, ոչ էլ բողոքները չխանգարեցին և, հուսանք, չեն էլ խանգարի Rotting Christ-ի համերգին Տիկնիկայինում՝ https://tinyurl.com/ydrrdrdr
🎸 Իսկ «դրսից բերված» ռոքին մեր տեղական ռոքնռոլը նախընտրողների համար ամսի 24-ին հատուկ լավ նորություն կա՝ FairWind-ի համերգը Stop-ում. խումբը վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում, ինչով հատկապես ուրախացնում է համերգի առաջին շարքերի անփոփոխ ու հավատարիմ երկրպագուհիներին՝ https://tinyurl.com/2b5hhmnr
🎤 Վերջերս վերադարձած ու բոլորի սիրելի The Beautified Project-ն ամսի 26-ին իր ֆաների համար մեծ անակնկալ ունի՝ ակուստիկ համերգի տեսքով. վայրն անփոփոխ է՝ բազմաչարչար և գեհենի կրակներ տեսած Տիկնիկային՝ https://tinyurl.com/364jbb4z
🌳 Քաղաքի կենտրոնի աղմուկից հեռու՝ անտառներով շրջապատված Woods կենտրոնում, մայիսի 25-ին վինիլային ցերեկույթ-երեկույթ է լինելու. Rambalkoshe-ն (իր բառամիջյան կլոր օ-ի ու շշաձև է-ի հետ միասին) կրկին բերում է Իվան Դորնին՝ https://tinyurl.com/4ufkuunv
🎛️ Իսկ Tonelab-ը բերում է Kris Baha-ին (Քրիստիան Բահուդյանը)՝ Ավստրալիայում ծնված և Բեռլինում բնակվող, եգիպտահայ ու իտալական արմատներով էլեկտրոնային երաժշտի. հետաքրքիր է՝ ինչպես է միքսելու ազգերի նման միքսից ծնված արտիստը՝ https://tinyurl.com/42adtd3p
🎵 Նույն օրն «Արամ Խաչատրյանում» հավաքվելու են իսկական երևանցիները՝ ի դեմս Մալխասի, Վարդազարյանի, Իսպիրյանի, Հախվերդյանի և այլոց (ֆուլ հաուսի համար միայն Ֆորշն է պակասում), ու գովերգելու են մեր փոշոտ, բայց սիրելի քաղաքը՝ https://tinyurl.com/bdhmam69
🎶 Մայիսի 23-ին «Առնո Բաբաջանյանում» հիշելու են ջազի լեգենդ Էլլա Ֆիցջերալդին ու կատարեն նրա հիանալի երգերը՝ https://tinyurl.com/262928xe
🎷 Ուլիխանյանում էլ ամսի 25-ին Դեյվ Գյոդակյանի օրիգինալ կվարտետը հանդես կգա իր օրիգինալ կատարումներով՝ https://tinyurl.com/mwy7fuvz
🎻 Բայց վերադառնանք «Արամ Խաչատրյան», որտեղ ամսի 26-ին պետական կամերային նվագախումբը կկատարի իտալական հայտնի կինոերաժշտություն. գուցե ձեր բախտը բերի և հնարավորություն ունենաք երգելու «Բելլա չաո»-ն՝ https://tinyurl.com/3t55d8mv
📽️ Ու քանի խոսք գնաց ֆիլմերից, չմոռանաք շաբաթ օրը գնալ AGBU-ի բակ՝ Եվրոպական ֆիլմերի փառատոնի մեկնարկին՝ https://tinyurl.com/bdhuts82
🫠 Իսկ մայիսի 24-25-ին կարող եք այցելել Common Ground, որտեղ արցախյան օրեր են սպասվում՝ կանանց աշխատանքների շուկա, դասախոսություն, գինու համտես և ավելին՝ https://tinyurl.com/mr236k69
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս ինդի ռոքի և պիտերյան վայբի բոլոր սիրահարներին ամսի 23-ին Hard Rock Cafe-ում բաց չթողնել ՍԲՊՉ խմբի բացառիկ ելույթը՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N156)
📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan