🚀 #իվենթաPAN Weekly (156)
🎧 Լուսանկարից իր մեղմիկ ժպիտով մեզ բոլորիս հետևում է մեծն Առնո Բաբաջանյանը։ Կոմպոզիտորը գիտի, որ Թաթուլի համերգին sold out է եղել, նաև գիտի, որ դու, այ հենց դու մի անգամ սթորի ես դրել «Девушка армянка» երգի տակ, հեռախոսիդ մեջ էլ թաքուն պահում ես Վնասի վերջին երգը՝ քֆուրներով ու անհասկանալի բառերով, բայց Առնո Բաբաջանյանը քեզ չի դատում (մենք՝ այո, Առնոն՝ երբեք), նա գիտի, որ մարդը կարող է տարբեր երաժշտություն լսել, և դրանից նրա մարդկային որակները չեն տուժի։ Այնուամենայնիվ, թե՛ մենք, թե՛ Բաբաջանյանը խորհուրդ է տալիս իմանալ՝ որտեղ, երբ ու ինչ լսել, չսահմանափակել ձեզ ցածրակարգ երաժշտությամբ ու երբեմն դուրս գալ կոմֆորտի զոնայից և բացահայտել նոր երաժշտություն, նոր ժանրեր, կամ վաղուց մոռացված հինը։ Օրինակ՝ եկեք այսօր բոլորս վայելենք Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը»՝ հենց մեստրոյի կատարմամբ՝ https://youtu.be/qeIwiZXuwRk
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🏛️ Այս ուիքենդ մարդիկ բաժանվելու են երկու մասի՝ Եվրատեսիլով հետաքրքրվողների և հանգստյան օրերը թանգարաններում անցկացնողների։ Կլինի նաև երրորդ մասը, որ հավասարաչափ հետաքրքրված չի լինի ոչ միջազգային երգի մրցույթով, ոչ էլ Թանգարանների գիշերով, բայց թողնենք այդ անհավեսներին։ PAN-ն արդեն մի անգամ շատ մանրամասն պատմել է Եվրատեսիլի և մեր այս տարվա պատվիրակի՝ Պարգի մասին։ Մեր այս կարդալիքը նվիրված է գալիք ուիքենդի ամենակարևոր մշակութային իրադարձությանը՝ «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» երկօրյա խրախճանքին, որի շրջանակում Հայաստանի բոլոր թանգարաններ կարող եք այցելել բոլորովին անվճար։ Իսկ Թանգարանների գիշերը՝ մայիսի 17-ին՝ նույնիսկ մինչև կեսգիշեր՝ դառնալով «Գիշերը թանգարանում» ֆիլմի հերոսը։ Մենք որ այդ հնարավորությունը բաց չենք թողնելու, ձեզ էլ խորհուրդ ենք տալիս։ Մեր կարդալիքում կգտնեք Հայաստանի բոլոր թանգարանների այս տարվա ծրագիրը, և կարող եք որոշել՝ որտեղ վայելել հանգստյան օրերը՝
📖 lav.pan.am/museumnight
👩🎤 Եվրատեսիլի մասին ասացինք. ամսի 17-ին եզրափակիչը նայել կամ չնայելը ձեր ընտրությունն է, բայց կոմֆորտով նայելու համար արժե ընտրել մեծ էկրան՝ https://tinyurl.com/k3cm4af4
🎶 Թանգարանների գիշերն ուր էլ լինեք, Գաֆէսճեանի ամենավերին՝ «Երեք սուզորդներ» հարթակի բացօթյա համերգը բաց չթողնեք. «Հող Արթուն» էթնո-էլեկտրո նախագիծն է ելույթ ունենալու, իսկ դա իսկապես գերագույն հաճույք է՝ https://tinyurl.com/3jsa89bm
🎂 Մայիսի 16-17-ին՝ երկու օր շարունակ, Tonelab-ը նշելու է իր 2-ամյակը. 2 տարվա ընթացքում այդ բեմը 150-ից ավելի համերգ է տեսել, այդ թվում՝ աշխարհի տարբեր երկրներից բերված հայտնի արտիստների մասնակցությամբ՝ https://tinyurl.com/y6m46hwd
🎵 Իսկ մայիսի 23-ին այստեղ Radiohead Tribute-ն է լինելու. Բեմից կենդանի կատարմամբ կհնչեն բրիտանական լավագույն խմբերից մեկի ամենահայտնի ու սիրված գործերը՝ https://tinyurl.com/mrx433mz
🎸 Քանի ռոքային տրամադրության մեջ ենք, պատմենք նույն օրը Տիկնիկայինում Rotting Christ-ի համերգի մասին. կհիշե՞ք՝ նախորդ անգամ խումբը Հայաստանում էր 7 տարի առաջ, ինչպես տեսնում եք՝ Արմեն Հարեյանի աղոթքը չաշխատեց, և «սատանիստները» կրկին վերադառնում են՝ https://tinyurl.com/ydrrdrdr
🎼 Ջազի աշխարհում ամեն ինչ ավելի հանգիստ է. ամսի 16-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի դասական երկացանկ՝ Բախի, Չայկովսկու, Խաչատրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով՝ https://tinyurl.com/zxf3bnjk
🪇 Ուլիխանյանում մայիսի 17-ին թեև ջազային, բայց տրոպիկական տրամադրություն է. տաք բրիզային տրամադրությունները կհամակեն ձեզ՝ https://tinyurl.com/dknhp8nr
🎷 Իսկ ամսի 20-ին նույն վայրում Կարեն Ասատրյանի տրիոն է ելույթ ունենալու, որի մեջ մտնում են նաև Արտո Թունջբոյաջյանն ու Արտյոմ Մանուկյանը՝ https://tinyurl.com/33d7tcad
🎙️ Եթե անցնենք իսկական դասականի, ապա չենք կարող չհիշատակել ամսի 18-ին «Արամ Խաչատրյանում» իսպանացի աշխարհահռչակ սոպրանո Այնոա Արտետայի հայաստանյան առաջին համերգը՝ https://tinyurl.com/bdfd9j4x
🎻 Նույն վայրում ամսի 21-ին կարող եք վայելել սիմֆոնիկի կատարմամբ Արամ Խաչատրյանի մոնումենտալ 2-րդ՝ «Զանգով սիմֆոնիան» և պարսկական սիմֆոնիկ երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ կոմպոզիտոր Հեշմաթ Սանջարիի «Պարսկական պատկերները»՝ https://tinyurl.com/2kdb7f34
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ մայիսի 18-ին Hard Rock Cafe-ում ելույթ կունենա Hayat Project-ը՝ ձեզ հայտնի երգերի իր մատչելի ու հեշտ ընկալելի մատուցմամբ՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N155)
📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan