🚀 #իվենթաPAN Weekly (155)
🎧 Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս եկել, և դա նշանակում է, որ ընտրվել է նոր Հռոմի պապ՝ այն մարդը, ումից բոլորս կարող ենք պարբերաբար ավելի կաթոլիկ լինել։ Իսկ Լոսի Staples Center-ի բեմից պարբերաբար կրակներ են դուրս գալիս. օրինակ՝ այդպես էր 2017-ին, երբ մի բեմում էին հայտնվել Metallica խմբի արդեն ոչ երիտասարդ, բայց միշտ hot տղաները և անկրկնելի Lady Gaga-ն։ Նման սիմբիոզից ծուխ, կայծեր ու կրակներ էին դուրս գալիս ինչպես փոխաբերական, այնպես էլ բառի ուղիղ իմաստով, բեմում իսկական satanayakan rock porno էր՝ Metallica-ի չհանձնվող Ջեյմս Հեթֆիլդի ու կիսամերկ Գագայի մասնակցությամբ։ Տպավորիչ էր ոչ միայն վիզուալը, այլև բուն կատարումը։ Ի դեպ, Metallica-ն սկսել է իր այս տարվա տուրը, և եթե ունեք ԱՄՆ վիզա, կարող եք տեսնել նրանց հիմա, կամ սպասել ձմեռվան և գնալ Աբու Դաբիի համերգներին՝ https://youtu.be/R0XUW-sU57g
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🪦 Մայիսի 5-ին աշխարհի բոլոր տատիկների մոտ սգո օր էր՝ «թաղեցին» սիրելի և անփոխարինելի թվացող Skype-ը։ Մինչ տատիկները տխրում էին, նրանց թոռնիկները, թերևս, ուրախ էին, քանի որ այլևս կարիք չի լինելու տատիի հնադարյան կոմպում հոբելյանական հազարերորդ անգամ կարգավորել այդ գրողը տարած ծրագիրը, որպեսզի տատին խոսի Պսկովում ապրող մորքուրի հետ և ընթացքում այնպես գոռա շենքով մեկ, որ թվա, թե Պսկովում առանց համակարգչի էլ կլսվի։ Շատերին մանկուց ծանոթ, դրսի բարեկամների հետ կապի ամենամատչելի ու հարմար միջոց Skype-ը վերջին տարիներին հեչ չէր արադարացնում իր գոյությունը, և լիովին տրամաբանական է, որ Microsoft-ը որոշեց «սպանել» իր՝ միլիոնների վնասով աշխատող ծրագիրը, հատկապես, որ շուկայում դրա առավել հարմար ու պրակտիկ մրցակիցները կան, և նույնիսկ փոքր-ինչ ժամանակակից տատիկներն անցել են Viber-ի ու WhatsApp-ի։ PAN-ի այս կարդալիքով հաջող ենք անում Skype-ի դարաշրջանին ու վերհիշում դրա պատմությունը՝ մի խումբ էստոնացիների կողմից ստեղծումից մինչև Microsoft-ի կողմից թանկով գնում՝
📖 lav.pan.am/skype
🎛️ Մայիսի 9-ը ոչ աշխատանքային է, իսկ դա նշանակում է, որ կարող եք այդ օրն ուշ զարթնել և գիշերը գնալ TheOffice` ռեյվի, որը տեղի կունենա միանգամից երեք սթեյջում՝ https://tinyurl.com/h8ty2aj5
🔊 Բայց ձեր ամբողջ էներգիան այդ օրը մի սպառեք, քանի որ ամսի 10-ին Մոստը «Հայֆիլմ» է բերում իսպանացի հայտնի արտիստ Hector Oaks-ին, հագեցած լայնափում կտեսնեք նաև հայ, ղազախ ու վրացի այլ հայտնի դիջեյների անուններ. իվենթը կշարունակվի առավոտյան` բակում՝ https://tinyurl.com/y88psmcz
💿 Մայիսի 10-ին Tonelab-ում կլինի հերթական՝ արդեն ավանդական դարձած Vinyl Night-ը՝ այս անգամ Արմեն Եսայանցի հետ, ով ընտրված հին ու նոր հիփ հոփ թրեքեր կդնի՝ https://tinyurl.com/ysmwr7j5
🎵 Իսկ մայիսի 16-17-ին Tonelab-ը կնշի իր 2-ամյակը. երկու տարի շարունակ այդ բեմից հնչել է բազմաժանր երաժշտություն՝ «սատանայական» ռոքից մինչև «ոչ հայեցի» ռեփ, ծնունդին ևս նման «անպարկեշտ» երաժշտություն է հնչելու՝ https://tinyurl.com/y6m46hwd
🎤 Պարկեշտ, նույնիսկ՝ «Խորոտիկ» երաժշտություն կարող եք լսել մայիսի 9-ին «Առնո Բաբաջանյանում»՝ Կաթիլ խմբի մատուցմամբ. գեղեցիկ համերգի մուտքն ազատ է՝ https://tinyurl.com/27yjftcj
🎸 Ամսի 10-ին նույն վայրում ավելի մոգական ու ռոքային տրամադրություն է տիրելու, բեմը կկիսեն Perfect Legacy և Vanakan խմբերը. այս անգամ մուտքն ազատ չէ՝ https://tinyurl.com/sscpvb6w
🎙️ Անցնենք ջազի. Ուլիխանյանում մայիսի 13-ին Արտոն, Արմանը, Շահենը և Արտյոմը մեծագույն հաճույք կպարգևեն ձեր ականջներին՝ https://tinyurl.com/zrnabz3r
🎶 Նույն վայրում ամսի 14-ին կհնչի արցախյան մատուցմամբ ջազ՝ Արցախի պետական նվագախմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/2s36fsmv
🎂 Ոչ երաժշտական իվենթներից, թերևս, արժե առանձնացնել re:arrange պոդկաստի 5-ամյակի լայվ համերգը, որը տեղի կունենա ամսի 10-ին` Սունդուկյանում, և կտևի մի ամբողջ 5 ժամ՝ ոչ թե որովհետև Նարեկը դանդաղ է խոսում, այլ որովհետև հյուրերը շատ են՝ https://tinyurl.com/mtczpv7v
🐶 Մայիսի 10-11-ին Անգլիական այգում կանցկացվի DogFest-ը, մի՛ վախեցեք՝ խոսքը շների փառատոնի մասին է, ոչ թե այն, ինչ դուք մտածեցիք. ոչ մի տարօրինակ քֆուր չի հնչելու, ոչ ոք արտիստիկ շարժումներով չի գոռալու, լինելու է բարի, կենդանասեր միջավայր՝ https://tinyurl.com/4v84ej22
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս մայիսի 9-ին բաց չթողնել սթենդափեր Էդո Հովսեփյանի մենահամերգն իր իսկ հիմնած Ari Stand-Up ակումբում՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N154)
📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan