#իվենթաPAN
May 2

🚀 #իվենթաPAN Weekly (154)

🎧 «Բախտի տերը թաղեմ, հլը ո՜նց ա էս քաչալ շան բախտը բերել». մտածեցին ոմանք՝ նայելով այս լուսանկարի բախտավոր «քաչալ շուն» Pitbull-ին և նրա առջև «ոչ հայեցի» դիրք ընդունած Ջենիֆեր Լոպեսին։ Շուտով Լոպեսի «լոպեսը» եթե ոչ այդքան մոտիկից, ապա գոնե իրական կյանքում և մի քանի մետրից կկարողանան տեսնել նրա սպասվող երևանյան համերգի երջանիկ այցելուները, հատկապես՝ տոմսի համար 180,000 դրամ վճարած՝ VIP տեղերի տիրակալները։ Իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել արդեն հեռավոր 2014-ի American Music Awards-ի ելույթը, որտեղ Լոպեսը բեմը կիսում է Pitbull-ի հետ և վերհիշել (կամ գուցե մեկ անգամ էլ գցել-բռնել), թե ինչի համար արժե (կամ չարժե) վճարել այդքան գումար և գնալ (կամ չգնալ) երգչուհու երևանյան համերգին՝ https://youtu.be/J2tCa80di4k


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🔌 «Պիղծ Եվրոպան խավարի մեջ է», գոռում էին դավադրապաշտական տեսությունների սիրահարներն ու Լեդի Գագայի հոլովակներով ապագայի գուշակությունների մասնագետները։ Ըստ դավադրապաշտների՝ պատճառը կարող էր լինել ինչպես ամեն ինչ իր ձեռքը վերցրած AI-ը (Սառա Քոնորի ականջը կանչի), այնպես էլ «հին ու բարի» Աստծո պատիժը՝ չափազանց ազատ կյանքի համար։ Թե ինչն էր իրականում դարձել օրերս Իսպանիայի ու Պորտուգալիայի տարածքում աննախադեպ բլեքաութի պատճառը, դեռևս պարզ չէ, դրա համար կարող ենք չբացառել ոչ մի՝ նույնիսկ ամենաանիրատեսական պատճառ, բայց փաստն այն է, որ 18 ժամով միլիոնավոր մարդիկ զրկվել էին ամենասովորական ու անհրաժեշտից՝ էլեկտրաէներգիայից։ Օդանավակայանների աշխատանքը դադարեցվել էր, գնացքները կանգնել էին, մետրոյի կայարաններում տասնյակ հազարավոր մարդիկ էին մնացել խավարի մեջ, փողոցներում ապոկալիպտիկ քաոսի մեջ կանգնել էր երթևեկությունը (ինչպես Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ամեն երեկո), բանկոմատները փող չէին տալիս, ինտերնետն ու կապը կորել էին… Ժամանակակից մարդու դժոխքի մասին ավելին իմացեք PAN-ի նոր՝ «սևհայելային» կարդալիքում՝
📖 lav.pan.am/blackout


Անցնենք մեր իվենթներին․

👩🏻‍🎤 Սկսենք այս տարվա ամենակարևոր համերգից՝ օգոստոսին նախատեսված՝ Ջեյ Լոյի երևանյան ելույթից, որի տոմսերի վաճառքը բացվել է օրերս, բայց 70% արդեն սպառվել է. մյուս 30%-ի երջանիկ տերերից կարող եք դառնալ դուք, եթե հաղթեք վրացիների դեմ տոմսային պայքարում՝ https://tinyurl.com/y7n3kpcw

🔊 Վերադառնանք այս ուիքենդին. մայիսի 4-ին Երևանում՝ Hard Rock-ում, ելույթ կունենա Quest Pistols ուկրաինական խումբը. այո, մենք էլ ենք զարմացած, որ նրանք դեռ կան՝ https://tinyurl.com/488842uw

🩰 Մայիսի 5-6-ին էլ մեզ հյուր կգա հարևան Վրաստանի ազգային բալետը՝ իր «Սուխիշվիլի» լեգենդար խմբով՝ https://tinyurl.com/3fd7bpc8

🎸 Եթե այնուամենայնիվ ամեն ինչի միայն հայկականի սիրահար եք, ապա մայիսի 2-ին գնացեք Riff Riot Rock Festival-ին՝ վայելելու հայկական ռոք՝ Mad Nation, Sheygun և FairWind խմբերի կատարմամբ՝ https://tinyurl.com/y5xmxedt

🎤 Իսկ եթե վերոնշյալ խմբերը ձեզ համար արդեն «հին» են, քանի որ դուք Gen Z-ի պատվավոր ներկայացուցիչ եք, Tonelab-ում հատուկ ձեզ համար ելույթ կունենան կապանցի երիտասարդ ռոքերներ՝ Red Line խումբը՝ https://tinyurl.com/4dd5wz5m

🎶 Մայիսի 7-ին և 8-ին Արամ Խաչատրյանում համերգներ է տալու բելգիական աշխարհահռչակ փոփ և ռոք խումբ Hooverphonic-ը. մեկ օր՝ մեր Ֆիլհարմոնիկի ուղեկցությամբ, մյուս օրը՝ մենակ՝ https://tinyurl.com/yfrusf68

🎻 Մայիսի 9-ին նույն վայրում կլինի Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական համերգ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ՝ https://tinyurl.com/mr239k7a

🎼 Մայիսի 8-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում կարող եք վայելել ամերիկահայ դաշնակահար, կոմպոզիտոր և պրոդյուսեր Շահան Արծրունու «Հայ կին կոմպոզիտորներ» համերգը՝ https://tinyurl.com/yc29m7b5

🎷 Մայիսի 7-ին էլ Ուլիխանյանում կարող եք լսել ջազ՝ այս անգամ նաև վրացի երաժիշտ Ռեսո Կիկնաձեի կատարմամբ՝ https://tinyurl.com/4uvbwey7

🎙️ Հայկական ամենապոպուլյար պոդկաստներից մեկը՝ re:arrange-ը լսելիս վստահաբար մտածել եք՝ «այ, կուզեի հիմա ես էլ իրենց հետ նստած լինել». նախագծի 5-ամյակի կապակցությամբ գրեթե ունեք այդպիսի հնարավորություն՝ մայիսի 10-ին կարող եք լսել 4 զրույց օֆլայն՝ Սունդուկյանի դահլիճից՝ https://tinyurl.com/mtczpv7v


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ Հայաստանում այժմ շատ պոպուլյար են coffee rave-երը, և եթե մաման չի թողնում ձեզ գիշերային ավանդական ռեյվերի, ապա կարող եք մայիսի 4-ի առավոտյան տժժալ CAVA-ում՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N153)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan