PAN.am

🖼️ #մշակութաPAN Weekly (212)
🧠  Երևի թե ակնհայտ է, որ ստեղծագործելու համար մեկ համընդհանուր բաղադրատոմս չկա։ Բեթհովենը ապավինում էր կարգապահությանը, Դալին իր ոգեշնչումը փնտրում էր իրականության ու երևակայականի սահմանագծին, Մուրակամին` բացառիկ գործեր  ստեղծում միօրինակ առօրյայի պայմաններում, Մայա Էնջելոուն լռություն էր փնտրում հյուրանոցների դատարկ համարներում, Ջորջիա Օ’Քիֆի մենությունն էլ Նյու Մեքսիկոյի անապատում էր գույն ու ձև ստանում։ Մեծ արվեստագետների, կոմպոզիտորների ու գրողների առօրյայից մի գլխավոր դաս կարելի է քաղել՝ նրանցից յուրաքանչյուրը փնտրում ու գտնում էր հենց իրեն հարմար աշխատանքային ու ստեղծագործական ռեժիմը։ Առհասարակ, մենք սիրում ենք երևակայել ու պատկերացնել, թե ինչպես են ծնվել արվեստի մեծ գործերը, թե այդ ինչ խորհրդավոր ներշնչանքի արդյունք են դարձել։ Գուցե կոմպոզիտորը գիշերվա կեսին արթնացել է ու միանգամից նոտայագրել այդ պահին գլխում հայտնված մի ամբողջ սիմֆոնիա, կամ էլ նկարիչը տեսիլք է ունեցել և շտապել դեպի կտավը, բանաստեղծն էլ համբերությամբ սպասել է, մինչև անհասանելի «մուսան» որոշի այցելել։ Բայց պատմական աղբյուրներն այլ պատկեր են ցույց տալիս։ Այնպես որ՝ մտայնությունը, թե ստեղծագործական ընթացքը միայն ինքնաբուխ պահերից է կախված, ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն։ Իրականում դրա հիմքում խնամքով ձևավորված սովորություններն են։ Եվ ահա՝ #PAN-ը պատմում է այն արվեստագետների մասին, որոնք դեռ չէին լսել բազմաչարչար «մոտիվացիա» բառը, չէին սպասում մուսային ու ստեղծագործում էին շատ հստակ պայմաններում՝
✍️  https://lav.pan.am/museVSdiscipline

Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Էնթոնի Հոփքինսի տարերքի՝ դասական երաժշտության ու ալբոմի մասին արդեն պատմել ենք, իսկ հիմա ժամանակն է ծանոթանալ նրա թողարկված սինգլին, որը ոգեշնչված է Ուելսում անցկացրած մանկության տարիներից՝ https://tinyurl.com/5x7356eu

▪️  Երգեհոնը միայն Բախի կամ եկեղեցական երաժշտության համար չէ․ Նորարար ստեղծագործողները բացահայտում են դրա ժամանակակից հնարավորություններն ու օգնում նորովի բացահայտել դասական երաժշտության առանցքային գործիքներից մեկը՝ https://tinyurl.com/4jz44dmf

🇦🇲  Հուլիսի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը, որը նվիրված է վաստակավոր գործիչ, խմբավար Հարություն Թոփիկյանի ծննդյան 75-ամյակին՝ https://tinyurl.com/462auvbb

📚  Գրականությունից…

▪️  Սոցցանցերի դարաշրջանում գրքի կազմի դիզայնը դարձել է ընթերցողի ինքնությունն ու ոճն ընդգծող աքսեսուար. Պարզվում է՝ այժմ դիզայներները ստիպված են հաշվի առնել նաև, թե ինչպես է գիրքը նայվելու թվային աշխարհում՝ էկրաններից այն կողմ՝ https://tinyurl.com/2jjt45kz

▪️  Էլ Լիսիցկին ռուսական ավանգարդի կարևոր անուններից էր. Արվեստաբան Դմիտրի Կոզլովի նոր աշխատությունն ուսումնասիրում է, թե ինչպես էր վարպետը փորձում մոդելավորել ապագայի «իդեալական մարդուն»՝ https://tinyurl.com/39dc3pzc

🇦🇲  Պատմություններն ու հեքիաթները դարեր շարունակ եղել են մարդկային հոգու բուժման լավագույն միջոցները. Օգոստոսի 4-ին կայանալիք թրեյնինգը կսովորեցնի, թե ինչպես կիրառել պատմողական գործիքները՝ հոգեբանական աջակցության գործընթացում՝ https://tinyurl.com/4569c4re

🏛️  Կերպարվեստից…

▪️  Վիկտորյանական շրջանի նկարիչ Ռիչարդ Դադի տարօրինակ ու գրավիչ կտավներն անտարբեր չեն թողնում նաև ժամանակակից արվեստասերներին. Կարդացեք, թե ինչպես են նկարչի հոգեկան առողջության խնդիրներն արտացոլվել նրա կտավներում՝ https://tinyurl.com/39hjre8t

▪️  Gagosian պատկերասրահը պատրաստվում է Լոնդոնում սյուրռեալիզմի վարպետ Ռենե Մագրիտին նվիրված խոշոր ցուցահանդես անցկացնել. Աշնանը սպասվող ցուցադրությանը նկարչի հայտնի գործերը կներկայացվեն ժամանակակից արվեստագետների աշխատանքների կողքին՝ https://tinyurl.com/22tdp3dx

🇦🇲  Anima Exhibitions-ի այս տարվա արվեստագետը Մինաս Ավետիսյանն է՝ մի ստեղծագործող, որի արվեստը շարունակում է խոսել ժամանակի, հիշողության և հայկական ինքնության մասին. Ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի 27-ը՝ https://tinyurl.com/y232beve

📷  Լուսանկարչությունից…

▪️  Լուսանկարիչը մեկ տարի անցկացրել է Բուլղարիայի խիստ ռեժիմով բանտում, որտեղ սպանությունների համար ցմահ ազատազրկված ամենամեծ թվով հանցագործներն են. Նախագծի միջոցով լուսանկարիչը փաստագրել է կյանքը՝ փակ դռների հետևում՝ https://tinyurl.com/5abmah43

▪️  Լուսանկարիչ Էյ Ջեյ Սմադիին հաջողվել է անել պատմության մեջ երկրորդ լուսանկարը, որտեղ Միջազգային տիեզերակայանն ու Վեներա մոլորակը պատկերված են միևնույն կադրում՝ https://tinyurl.com/375mtt8w

🇦🇲  4 Plus վավերագրական լուսանկարչության կենտրոնը հուլիսի 29-ին հրավիրում է Ռոլան Բարթի «Լուսավոր խցիկը» աշխատության առաջին հայերեն թարգմանության և «Բարդ Բարտ Բարթ» պարբերականի շնորհանդեսին՝ https://tinyurl.com/mupet3tm

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  The Strokes-ի նոր ալբոմը քաոսի և մեղեդայնության կատարյալ համադրություն է. Խմբին բնորոշ փոփ-մինիմալիզմը զուգադրված է նրանց ոչ այնքան բնորոշ տարրերով, ու սա գնահատել են նույնիսկ քննադատները՝ https://tinyurl.com/3r9yk5hz

▪️  This Is Lorelei բեմական անվամբ հանդես եկող երաժիշտ Նեյթ Էյմոսը տարիներ շարունակ ստեղծագործել է՝ չնայած խորացող կախվածությանը. Այժմ, երբ հաղթահարել է այդ շրջանը, անկեղծորեն անդրադառնում է այն երգերին, որոնք փոխել են իր կյանքը՝ https://tinyurl.com/7uyjkebh

🇦🇲  TM PRODUCTION-ը ներկայացնում է իր նոր երաժշտական նախագծերից մեկը՝ EQUINOX: Electronic & Live Fusion Fest. EQUINOX-ը մշակութային նոր ֆեստիվալ է, որի նպատակն է էթնիկ երաժշտության և բնական գործիքների հնչողությունը սինթեզել ժամանակակից էլեկտրոնային երաժշտության հետ` https://tinyurl.com/39kvft36

#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N211)

📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan

Դատարկ սենյակից մինչև անապատ․ 5 միջավայր, որտեղ ծնվել են մեծ գաղափարներ
Ամեն առավոտ՝ մոտավորապես 6:30-ին, Մայա Էնջելոուն դուրս էր գալիս տնից ու մեքենայով գնում էր մի փոքրիկ հյուրանոց։ Չէր ճամփորդում, ոչ էլ մարդկանցից էր թաքնվում, չէր փախչում նաև ընտանեկան խնդիրներից։ Ուղղակի համոզված էր, որ տանը չի կարողանալու գրել։ Հյուրանոցում ամիսներ շարունակ անանուն սենյակ էր վարձակալում։ Նախապես անձնակազմին խնդրել էր պատերից հանել բոլոր նկարներն ու դեկորները։ Սենյակում գրեթե ոչինչ չկար, միայն սեղան, աթոռ, մահճակալ ու լվացարան։

Ինքն էլ իր հետ դեղին թղթապանակ էր բերում, ջրի շիշ, բառարան ու Աստվածաշունչ։ Երբևէ չէր գիշերում այդ անանուն համարում, կեսօրից հետո՝ մոտ ժամը երկուսին, հավաքում էր թղթերը, վերադառնում տուն և երեկոյան բարձրաձայն ու ուղղումներ անելով կարդում էր ամբողջ գրածը։ Հաջորդ օրը ամեն բան կրկնվում էր նույն հերթականությամբ։

Տարիներ անց, երբ  Էնջելոուն արդեն հաջողակ գրող էր, մարդիկ հետաքրքրվում էին, թե ինչու էր Միացյալ Նահանգների ամենանշանավոր գրողներից մեկն ամիսներ շարունակ կամավոր մեկուսանում ու աշխատում մի վայրում, որը դժվար է «ոգեշնչող» անվանել։ Գրողի պատասխանը շատ պրակտիկ ու տրամաբանական էր՝ գեղեցիկ միջավայրն իրեն շեղում էր։ Դատարկ հյուրանոցային սենյակը դարձել էր մի տարածք, որտեղ թուղթ ու գրիչից բացի ուրիշ ոչ մի բան ուշադրություն չէր գրավում։ Կարելի է ասել, որ Էնջելոուն ոգեշնչում չէր փնտրում, այլ ստեղծում էր միջավայր ու պայմաններ, որտեղ ոգեշնչումն առավել հեշտությամբ կարող էր գտնել իրեն։

Առհասարակ, մենք սիրում ենք երևակայել ու պատկերացնել, թե ինչպես են ծնվել արվեստի մեծ գործերը, թե այդ ի՞նչ խորհրդավոր ներշնչանքի արդյունք են դարձել։ Գուցե կոմպոզիտորը գիշերվա կեսին արթնացել է ու միանգամից նոտայագրել այդ պահին գլխում հայտնված մի ամբողջ սիմֆոնիա, կամ էլ նկարիչը տեսիլք է ունեցել և շտապել դեպի կտավը, բանաստեղծն էլ համբերությամբ սպասել է, մինչև անհասանելի «մուսան» որոշի այցելել։ Բայց պատմական աղբյուրներն այլ պատկեր են ցույց տալիս։

Երբ կենսագիրները, արվեստաբաններն ու հոգեբանները սկսեցին ուսումնասիրել ստեղծագործական մեծ ներուժ ունեցող մարդկանց կյանքը, պարզվեց, որ նրանցից շատերը զարմանալիորեն կանոնակարգված առօրյա են ունեցել։ Նրանց առօրյա փոքրիկ «ծեսերը» կտրուկ տարբերվում են իրարից, բայց գրեթե բոլորն էլ ծառայում են նույն նպատակին՝ նվազեցնել շեղումները, պահպանել էներգիան ու  ստեղծել պայմաններ, որի շնորհիվ երկարատև ու բեղուն ստեղծագործական աշխատանքը հնարավոր կլինի։

Ժամանակակից հոգեբանությունն ընդհանուր առմամբ հաստատում է այս դիտարկումը։ Շատ ստեղծագործողներ ոգեշնչմանը սպասելու փոխարեն ապավինում են այնպիսի առօրյա սովորությունների, որոնք նվազեցնում են մանր որոշումների քանակը և հեշտացնում խոր կենտրոնացումը։ Այլ կերպ ասած՝ ուղեղն ազատվում է անկարևոր մանրուքներից, որպեսզի ավելի շատ ուշադրություն հատկացնի բարդ ստեղծագործական խնդիրներին։ Այնպես որ՝ մտայնությունը, թե ստեղծագործական ընթացքը միայն ինքնաբուխ պահերից է կախված, ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն։ Իրականում դրա հիմքում խնամքով ձևավորված սովորություններն են։

Բայց, անշուշտ, սա չի նշանակում, թե հանճարեղ ստեղծագործությունների համար մեկ ընդհանուր բանաձև կա։ Ընդհակառակը։ Մեծ արվեստագետների, կոմպոզիտորների ու գրողների առօրյայից մի գլխավոր դաս կարելի է քաղել՝ նրանցից յուրաքանչյուրը փնտրում ու գտնում էր հենց իրեն հարմար աշխատանքային ու ստեղծագործական ռեժիմ։

Տեսական հատվածը մի քիչ երկար ստացվեց։ Գուցե ժամանակն  է հստակ օրինակների՞ անցնել։ Եկեք սկսենք երաժշտական աշխարհից ու դրա ամենատպավորիչ ներկայացուցիչներից մեկի՝ Բեթհովենի կարգապահության փնտրտուքներից։ Ժամանակակիցների ու կենսագիրների վկայությամբ՝ Բեթհովենի առավոտները գրեթե միշտ նույն ձևով էին սկսվում։ Նա վաղ էր արթնանում՝ սովորաբար լուսաբացին, և ինքն էր պատրաստում սուրճը։ Սա մի ամբողջ ռիտուալ էր։ Կա անգամ վարկած, որ յուրաքանչյուր բաժակի համար նա հաշվում էր ճիշտ 60 հատիկ, իսկ հետո ձեռքով աղում դրանք։

Դե, իսկ սուրճից հետո սկսվում էր բեղուն ստեղծագործական աշխատանքի փուլը։ Բեթհովենը ստեղծագործում էր առավոտյան ժամերին, որովհետև համոզված էր, որ միտքն առավել հստակ է հենց այդ ժամանակ։ Կեսօրից հետո սկսվում էր մեկ այլ «արարողակարգ», որը նույնքան կարևոր էր, որքան ստեղծագործելը՝ Բեթհովենը սկսում էր քայլել։ Հաճախ ժամերով շրջում էր Վիեննայի կանաչ գոտիներում, գրպանում էլ փոքրիկ տետր ուներ՝ ստեղծագործական անսպասելի ոգեշնչումների համար։

Ականատեսները պատմում էին, որ նա քթի տակ ցածրաձայն մեղեդիներ էր երգում, իսկ երբեմն հանկարծ կանգ էր առնում ճանապարհի մեջտեղում՝ նոր գաղափարը գրի առնելու համար։ Բեթհովենը սա գուցե չգիտեր, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ քայլելը, հատկապես՝ բնության մեջ, կարող է բարելավել ստեղծագործական մտածողությունը։ Ի դեպ, կարելի է անգամ պնդել, որ նաև տարիների կարգապահ ու ամենօրյա աշխատանքն էր, որ օգնեց կոմպոզիտորին ստեղծագործել նաև լսողությունը կորցնելուց հետո։ Նա այնքան էր մարզել երաժշտական երևակայությունը, որ այլևս կախված չէր արտաքին հանգամանքներից։

Երբ խոսում ենք արվեստագետների «տարօրինակ» սովորությունների մասին՝ պարզապես անհնար է չխոսել Դալիի, նրա երազների, ու այդ երազների և իրականության «մեջտեղում» գտնված  ներշնչանքի մասին։ Ինչպես բազմաթիվ սյուրռեալիստներ, նա ևս խորապես ազդված էր երազների բնույթի մասին Ֆրոյդի գաղափարներից։ Բայց Դալին չէր բավարարվում արթնանալուց հետո երազները վերլուծելու սցենարով։

Նա ուզում էր դրանք որսալ հենց ստեղծման պահին՝ մինչև բանականությունը կհասցներ ջնջել կամ վերափոխել այդ երազները։ Տարիների ընթացքում նա ի վերջո կարողացավ մշակել նման մի մեթոդ ու դրա համար հետևյալ բանաձևն օգտագործեց. Դալին աթոռին նստած քնում էր, իսկ ձեռքում բանալիների մի խուրձ էր պահում։ Ոտքերի մոտ էլ երկաթե տարա էր դրված։ Երբ վերջապես քնում էր, բանալիները ձեռքից ընկնում էին ու զրնգում։

Արթնանալու այդ մի քանի ակնթարթների ընթացքում նա կարողանում էր որսալ այն ոգեշնչումը, որը ծնվում է քնի, երազների ու իրականության խաչմերուկում։ Դալին համոզված էր, որ այդ պահերին միտքը ստեղծում է վառ ու իռացիոնալ պատկերներ, որոնք սովորական գիտակցությանը հասանելի չեն։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ վերջին տարիներին նրա այս պնդումներն արդեն նաև գիտական հավաստումներ են ստանում։

Գանք նաև մեր օրեր։ Երբ ընթերցողներն առաջին անգամ ծանոթանում են Հարուկի Մուրակամիի վեպերին, հաճախ ենթադրում են, որ դրանք գրել է ինքնաբուխ ու անկանխատեսելի կյանքով ապրող մեկը։ Մի տեսակ գայթակղիչ է երևակայել, որ նման պատմությունները կարող են ծնվել միայն քաոսային կյանքից։ Բայց Մուրակամիի իրական կյանքը ճիշտ հակառակ պատկերն ունի՝ հստակ ռեժիմ ու հստակ կանոններ։ Ձանձրալի դառնալու աստիճան հստակություն։

Վեպ գրելու ընթացքում նրա օրերը զարմանալիորեն միօրինակ են դառնում։ Հարցազրույցներում և իր հուշագրության մեջ ևս Մուրակամին պատմում է, որ ամեն առավոտ արթնանում է ժամը չորսին, սուրճ պատրաստում և անմիջապես սկսում գրել։ Աշխատում է 5-6 ժամ՝ առանց ընդհատումների, իսկ հետո դադար է վերցնում։ Ի դեպ՝ բոլորովին էլ պարտադիր չէ, որ վեպի տվյալ գլուխն ավարտի, կարող է հենց գլխի կեսից էլ դադար տալ։

Կեսօրից հետո երևակայությունն ու միտքը տեղը զիջում են մարմնին, հերթը ֆիզիկական ակտիվությանն է։ Նա վազում է մոտ տասը կիլոմետր կամ լողում 1500 մետր, երբեմն՝ մեկ օրում անում է երկուսն էլ։ Օրվա մնացած մասը կարդում է, երաժշտություն լսում կամ զբաղվում սովորական, առօրյա գործերով։ Քնում է մոտավորապես ժամը 9-ին։ Հաջորդ առավոտ կրկնում է ճիշտ նույն կենսակերպը։ Հստակ ժամանակահատված չկա, այս կենսակերպով կարող է ամիսներ կամ անգամ մի ամբողջ տարի ապրել՝ մինչև ավարտին կհասցնի վեպը։

Մուրակամին երբեք չի պնդել, թե կարգապահությունն իրեն ավելի պրոդուկտիվ է դարձնում։ Այստեղ հարց ավելի շատ նյարդաբանական մակարդակում է։ Նրա համոզմամբ՝ կրկնությունը փոխում է մտքի կառուցվածքը, մարզում է ուղեղը։ Սա կարծես ինքդ քեզ հիպնոզացնելու մեթոդ է։ Ավելորդ որոշումների բեռը վերացնելու և միօրինակ օրեր ապրելու միջոցով աստիճանաբար իջնում ես մտքի ավելի խոր շերտեր, որտեղ արդեն հասանելի է երևակայությունն ու Մուրակամիի վեպերում հանդիպող իրականությունը։

Մուրակամիի այս ռեժիմը մի տեսակ համահունչ է նաև հոգեբանության ավելի ընդհանրական մի դիտարկման։ Շատ հետազոտողներ հստակ տարանջատում են մոտիվացիան և սովորությունը։ Մոտիվացիան փոփոխական է, սովորությունը՝ կայուն։ Մարդիկ հաճախ սպասում են, մինչև «աշխատելու ցանկություն» ունենան, իսկ սովորությունները նվազեցնում են զգացմունքներից կախվածությունը ու կարևոր գործողությունները դարձնում են «ավտոմատ»։ Մուրակամին ներշնչանքի մասին  հազվադեպ է խորհրդավոր բառերով խոսում։ Բայց հետևողականության մասին խոսում է գրեթե միշտ։

Եվ իհարկե՝ այս ցանկում չենք կարող չանդրադառնալ նրան՝ նորին մեծություն մենությանը։ Երբ արվեստագետները հանդիպում էին սալոններում ու սրճարաններում, երբ ստեղծագործական շրջանակներում զրուցելը, քննարկելն ու աշխատելը շատ cool էր նայվում, Ջորջիա Օ’Քիֆը ընտրել էր ճիշտ հակառակ ուղղությունը ու համոզվել, ու իր դեպքում լավագույն գործերը ծնվում են երկարատև, անընդհատ մենությունից։

Թեև Օ’Քիֆը երկար տարիներ ապրել է Նյու Յորքում և դարձել ամերիկյան մոդեռնիզմի առանցքային դեմքերից մեկը, նրան մշտապես գրավում էին Նյու Մեքսիկոյի լանդշաֆտները։ Եվ ահա՝ 1929 թվականի առաջին այցը խորապես փոխեց նրան։ Անապատ, ժայռեր, անծայր երկինք ու լռություն, ահա, թե ինչի կարիքն ուներ նկարչի ստեղծագործ հոգին մեծ քաղաքներում։

Հաջորդող տասնամյակներում նա ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացրեց այնտեղ, իսկ ամուսնու մահից հետո Նյու Մեքսիկոն դարձավ նրա մշտական տունը։ Օ’Քիֆի համար այս որոշումը ստեղծագործական իր բնույթն ամեն գնով պաշտպանելու համար անհրաժեշտ քայլ էր։ Օ’Քիֆը կարծում էր, որ որևէ բան իրապես տեսնելու համար ժամանակ ու ուշադրություն է պետք՝ երկու բան, որոնք ժամանակակից կյանքը հազվադեպ է խրախուսում։ Հարցազրույցներում ու նամակներում նա հաճախ խոսում էր դանդաղելու անհրաժեշտության մասին։ «Ամերիկա հորինելու» փոխարեն էլ նա տարիներ շարունակ վերադառնում էր նույն բնապատկերներին ու թեմաներին՝ ամեն անգամ նոր մանրամասներ փնտրում ու միշտ գտնում դրանք։

Երևի թե ակնհայտ է, որ ստեղծագործելու համար մեկ ընդհանուր բաղադրատոմս չկա։ Բեթհովենը ապավինում էր կարգապահությանը, Դալին իր ոգեշնչումը փնտրում էր իրականության ու երևակայականի սահմանագծին, Մուրակամին բացառիկ գործեր է ստեղծում միօրինակ առօրյայի պայմաններում, Մայա Էնջելոուն լռություն էր փնտրում հյուրանոցների դատարկ համարներում, Ջորջիա Օ’Քիֆի մենությունն էլ Նյու Մեքսիկոյի անապատում էր գույն ու ձև ստանում։

Ու գուցե միակ հետևությունը, որ կարելի է անել, հետևյալն է. Առաջին հերթին պետք է ուսումնասիրենք ու ճանաչենք ինքներս մեզ, մեր կարողությունները, ցանկությունները, ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմանները։ Պետք է հասկանալ, որ պաթոսն ու օդից իջած կամայական «մուսան» չեն լուծելու մեր հարցերը։ Ու նույնիսկ բազմաչարչար մոտիվացիան չի փրկելու։ Անգամ ամենավերերկրային ու ստեղծագործական ընթացքը գործնական լուծումների ու բարենպաստ պայմանների կարիք ունի։

✍️ Նանե Մանուկյան / PAN

🎬 #cinéPAN Weekly (143)
🤪  Այցելում ես մոլ` ձմեռվա համար տաք գուլպաների հետևից, որովհետև շոգ ամառը ճիշտ ժամանակն է գուլպաներ գնելու համար։ Շատ արագ մոլորվելով` մոտ երեք ժամ թափառում ես կահույքի բաժնի լաբիրինթոսներում, ինչից հետո հրաշքով սողոսկում ես միաչքանի կաչոկ պահակից` ձևացնելով, թե ուղղակի նայում ես։ Ապա ստիպված ես լինում քայլելիս կառչել հեռախոսիդ էկրանին ու չնայել կողքերդ, որպեսզի չտրվես էլիտար երշիկի անվճար համտես առաջարկող փրոմոութերների քաղցրահնչյուն կանչին, ինչից հետո վիրտուոզ կերպով խուսանավում ես դրամարկղի մոտի սարսափելի հերթերի մոտով. մեկում մի կին վերադարձի հետ կապված սկանդալ է շինել, մյուսում հավերժ կախել է վճարային տերմինալը։ Ու երբ տանջված, ծերացած ու նյարդային բջիջներիդ կեսը կորցրած վերջապես վերադառնում ես տուն, հայտնաբերում ես, որ բազմոցիդ հարմար տեղավորվել է բարեկամներիդ ամբոխը, ովքեր խժռում են վերջին պելմեններդ ու համոզում կնոջդ դիմել ոստիկանություն` քեզ գտնելու համար։ Կարճ ասած, լրիվ սովորական, շարքային իրավիճակ, ճիշտ և ճիշտ ինչպես Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմում, որն արդեն դիտել ենք ու կիսվում ենք տպավորություններով`
✍🏻 https://lav.pan.am/odysseymovie

Անցնենք կինոյի նորություններին.

💸  The Odyssey-ն իսկական տրիումֆով է մեկնարկել համաշխարհային վարձույթում` https://krch.at/doji3

👻  Ի դեպ, Նոլանն ասում է, որ շատ կուզեր հաջորդը հորրոր նկարեր` https://krch.at/q5vks

🔮  Marvel-ն արդեն պլաններ է մշակում մինչև 2042-ն իր կինոտիեզերքի զարգացման ուղղությամբ` https://krch.at/bvcoy

🤑  Զարմանալի չէ, հաշվի առնելով, թե ինչ ռեկորդներ է խփում նոր Avengers-ի թրեյլերը` https://krch.at/qmdyy

🎙️  Ռայան Ռեյնոլդսն էլ խոսել է Դեդփուլի մասին հաջորդ ֆիլմի թեմայով` https://krch.at/fg5p5

🤷🏻‍♂️  Չնայած Toy Story 5-ի ֆինանսական հաջողությանը` Pixar-ը կրկին ընկել է Disney-ի կրճատումների տակ` https://krch.at/oeycl

🙄  Հիշո՞ւմ եք` Թոմ Քրուզի մասնակցությամբ հին ֆիլմ կար, կոչվում էր Days of Thunder. դրա սիքվելն են մշակում` https://krch.at/e7dje

😎  Իսկ Իլոն Մասկին հիշո՞ւմ եք. սա էլ հայտարարել է, թե մինչև տարվա վերջ իր Grok AI-ը կկարողանա Ոդիսականի ճշգրիտ էկրանավորում գեներացնել` https://krch.at/trlh4
Քուանշ

🤖  RoboCop-ի մարդկային սերիալային էկրանավորումը հավանություն է ստացել` https://krch.at/koqvt

🤦🏻‍♂️  Warner Bros-ի ու Paramount-ի ձուլման կիլդիմն էլ շարունակվում է` https://krch.at/yo1wy

🇦🇲 Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️  Ու դուք դեռ հարցնո՞ւմ եք` https://krch.at/isae9

#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N142)

📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan

Նայիր ինչ իդեալական գծագիր է. Ինչո՞վ ուտել Նոլանի մեխանիստիկ «Ոդիսականը»
Բրիտանացի Քրիստոֆեր Նոլանը զարմանալի ռեժիսոր է։ Նրա յուրաքանչյուր ֆիլմ առաջին հերթին հիմնված է որևիցե ոչ տրիվիալ ու հաճախ կինեմատոգրաֆի հետ կապ չունեցող գաղափարի վրա, որը պարուրում է ամբողջ ֆիլմը, ենթարկեցնում նարատիվը ու դուրս գալիս բոլոր խոռոչներից։ Լինի դա երազները կառավարելու, ժամանակի հետ խաղերի, թե հնգաչափ տարածությունը ենթարկեցնելու մասին, գաղափարը, ոչ թե պատմությունն են առաջնորդում ռեժիսորին։ Հանդիսատեսի ճնշող մեծամասնությունը պատմություն է ուզում, ոչ թե դասախոսություն, ու չնայած Նոլանի դեպքում գերակշռում է երկրորդը, նույն այդ հանդիսատեսն ամեն անգամ ուրախությամբ վճարում է տոմսերի համար, ստեղծում մեմեր, իսկ ստուդիաները միմյանց կոկորդ են կրծում Նոլանի հերթական գաղափարի վիզուալիզացիային հարյուր միլիոնավոր դոլարներ տալու համար։

Օրերս էկրաններ բարձրացած «Ոդիսականը» (The Odyssey), չնայած պաշտոնապես համարվում է Հոմերոսի անմահ ստեղծագործության հերթական էկրանավորումը, կրկին փաթեթավորման սրտում նոլանյան գաղափարի կրող է։ Գաղափարի, որը կապ չունի ոչ Հոմերոսի, ոչ անտիկ մշակույթի, ոչ էլ անցյալի հետ։ PAN-ը դիտել է սպասված ֆիլմն ու կիսվում է տպավորություններով։

Սյուժեի մասին խոսելն անիմաստ է։ Անգամ եթե չեք կարդացել «Ոդիսականը», Տրոյական պատերազմից հետո Իթակեի արքայի` տունդարձի անվերջ ճամփորդության մասին պատմությունը հաստատ լսած կլինեք ականջի ծայրով։ Երեք ժամանոց ու $250 մլն բյուջով ֆիլմի` Նոլանի գրչին պատկանելու նշաններն ակնհայտ են առաջին իսկ կադրերից։ «Ոդիսականի» սովորական, «նորմալ» էկրանավորումը կսկսվեր նրանից, թե ինչպես է սիրելի Պենելոպեի հետ անհոգ թագավորող Ոդիսևսը ստիպված լինում անսալ Ագամեմնոնի մարտակոչին ու լքում հայրենի հողը` տրոյացիներին իրենց տեղը ցույց տալու համար։ Սակայն Նոլանը, ինչպես միշտ, դիմում է իր սիրելի ոչ գծայնությանը` ժամանակային ուղիղ գծի տարբեր հատվածներ կտրատելով, խառնելով, միացնելով սեփական տրամաբանությամբ` սկսելով պատմության գրեթե վերջից, վերադառնալով դեպի սկիզբ, ցատկելով մեջտեղները։ Ընդ որում, ռեժիսորը բավարար խելամիտ է, որպեսզի այս անգամ «Թենեթի» (Tenet, 2020) նման չխճճի ու չթաղի հանդիսատեսին սեփական գաղափարի ճահճում. ոչ գծայնությունը, չնայած գեղարվեստական առումով ոչինչ չի ավելացնում, այդուհանդերձ նաև չի վնասում պատմանը։

Սակայն խնդիրները սկսվում են նույնպես գրեթե անմիջապես։ Էպիկական մասշտաբների, բնական միջավայրում նկարված սքանչելի բնապատկերների ու Լյուդվիգ Յորանսոնի աներևակայելի երաժշտության տակ կրկին առկայծում է ամենակուլ նոլանյան գազանը․ նոլանյան գաղափարը, նոլանյան իդեան, որը ռեժիսորը սկուրպուլյոզ ու հասկանալի ձևով տեղ է հասցնում հանդիսատեսին, բացատրում է, նկարագրում։ Աններելի սփոյլեր կլինի դրա մասին այստեղ խոսելը, բայց գեղարվեստականության վրա գաղափարի կործանիչ ազդեցության մասին խոսել անհրաժեշտ է։ Ու ոչ, մենք այստեղ չենք խոսի գիրք կրծելու, սկզբնաղբյուրին հավատարիմ մնալու, դերասանների մաշկի գույնի և այլնի մասին. կոնկրետ այս դեպքում դրանք բացարձակ կարևոր չեն ու Նոլանի գաղափարն էլ, որի մասին նա խոսում է, ծայրահեղ ակտուալ է հատկապես հիմա։ Մենք կխոսենք «Ոդիսականի» գեղարվեստական բաղադրիչի մասին։

Ինչպես «Թենեթի» դեպքում, այստեղ նույնպես գաղափարն իրեն է ենթարկեցնում ամեն ինչ։ Կինոն էմոցիոնալ արվեստ է, այն պետք է ազդի հանդիսատեսի գիտակցական ֆենոմենոլոգիայի` առաջին հերթին էմոցիոնալ, ապա նաև ինտելեկտուալ հատվածների վրա։ Ինչպես ցանկացած արվեստ, կինոն հեղինակի ապրումների արտացոլումն է իրական աշխարհում, որը կարող է ներթափանցել նաև այլ բանական արարածների ապրումների մեջ, առաջացնել արձագանք, էմոցիոնալ հետհարված։ Ճշգրիտ, իդեալական գծված գծագիրը կամ շատ լավ մոնտաժված միկրոսխեման սովորական մարդու համար էմոցիոնալ առումով գրեթե թափանցիկ են, չնայած ինժեներները դժվար թե համաձայնեն այս մտքին։

«Ոդիսականը» այդպիսի իդեալական գծագիր է։ Նոլանի իդեայի գծագիրը, որը հասկանալի է, գնահատելի, ընկալելի, սակայն մնում է գծագիր։ Այն չի առաջացնում վախի զգացում Պոլիփեմոսի հետ հանդիպման ընթացքում (չնայած շատերը դրվագը նկարագրում են որպես հորրորի հրաշալի օրինակ), չի առաջացնում ապրումակցում, երբ Ոդիսևսը կորցնում է իր ջոկատը, չի առաջացնում կատարսիս, երբ Իթակեի արքան վերադառնում է։ Սա ինքն իրենով կատարյալ բյուրեղ է, որում կապերը սիմետրիկ են, չկա ոչ մի տեխնիկական խոտան, իսկ լույսը բեկվում է անհրաժեշտ անկյան տակ. սակայն հենց այսպիսի ստերիլությունն է սպանում կինոն նայելու ամբողջ հաճույքը, թողնում ինժեներական սենյակում բարդ գծագրի նայելու տպավորություն։

Իհարկե, համապատասխան տրամադրվածության դեպքում Պոլիփեմոսից կարելի է վախենալ, հիանալ Կիրկեի կղզում բոդի հորրորի նկարագրությունից, անգամ հուզվել սիրենների կղզու մոտով անցման տեսարանից ու արտհաուսային էլեմենտներ գտնել որոշ դրվագների միտումնավոր թատերականության մեջ։ Բայց դրանք հազիվ նշմարելի, թույլ էմոցիաներ են, քո առջև կրկին քանոնով գծված, ահռելի չարչարանքով մշակված ու հաշվարկված, մի քանի անգամ վերահաշվարկված, բայց, այդուհանդերձ... գծագիր է։ Նոլանի հերթական համամարդկային իդեայի գծագիրը։

Disclaimer. Ֆիլմը նկարահանվել է 70մմ IMAX կինոխցիկներով, ու ամբողջական տպավորության համար պետք է դիտել համապատասխան կինոթատրոնում։ Չենք բացառում նաև, որ հայաստանյան կինոթատրոններում ցուցադրվածը կարող է կրկին օտարերկրյա ցենզուրայի ենթարկված տարբերակը լինել։

🎬  Արման Գասպարյան / PAN

🚀 #իվենթաPAN Weekly (212)
📷 Այս տարվա Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը շատ քննարկվեց ոչ միայն հուզիչ պահերի, տղամարդկանց արցունքների և ոչ տղամարդկային քայլերի համար, այլև դրա շրջանակում առաջին անգամ անցկացված Topps Halftime Show-ի, որի համար խաղի ընդմիջումը սովորական 15 րոպեի փոխարեն երկարաձգվեց մինչև 30 րոպե։ Շուոն բացեց Մադոննան՝ Ռոնալդուի և Ռոնալդինյոյի ուղեկցությամբ։ Բեմում անսպասելի էր տեսնել BTS K-pop խումբը, սակայն բոլորին ամենաշատն ուրախացրեց Ջասթին Բիբերի ելույթը։ Այնուամենայնիվ, ուզում ենք առանձնացնել գեղեցկուհի Շակիրայի ելույթը, քանի որ նա կարծես դարձել է ֆուտբոլի ԱԱ-ի խորհրդանիշերից մեկը։ Երգչուհուն ֆուտբոլի հետ նախկինում նաև կապել է անձնական կյանքը, բայց ամբողջ աշխարհն ուրախ է, որ այլևս չի կապում, չէ որ Շակիրան ավելի լավին է արժանի։ Եթե պատահաբար բաց եք թողել այս շոուն, առաջարկում ենք դիտել ու սպասել Super Bowl Halftime շոուին՝ https://youtu.be/B7hIiaXBpco

Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ

👮🏻‍♂️  Եթե առաջ «տոքսիկ մասկուլինություն»-ն ուղղակի պոպուլյար արտահայտություն էր, որը մենք հաճախ էինք տեսնում համացանցում, երբեմն էլ կիրառում հակա/ֆեմինիստական բանավեճերի ընթացքում, ապա այսօր այս արտահայտությունն առավել քան արդիական է նաև մեզ համար։ Խոսքը բնավ մեր հին ու բարի հայկական քյարթու պատրիարխատի մասին չէ, այլ ավելի շատ վերջին շրջանում հայկական համացանցում տարածվող կնատյացության ալիքի ու սեփական առնականությունը բոլոր կանանց նվաստացնելու հաշվին ընդգծելու փորձերի մասին է, որոնց կենտրոնում նոր բուսնած բլոգերներ են՝ հավանաբար Արսեն Մարկարյանի և Էնդրյու Թեյթի ադեպտներ։ Մարկարյանը նստած է ՌԴ-ում (թեև ոչ կնատյաց գործունեության համար), իսկ Թեյթ եղբայրներին օրերս ձերբակալել են՝ մեղադրելով 50+ ծանր հանցանքների մեջ, այդ թվում՝ բռնաբարության, անչափահասների սեռական շահագործման, թրաֆիքինգի և այլն։ #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք համացանցի ամենտհաճ մարդկանց՝ Թեյթերի ճակատագրի մասին՝ կոչ անելով մեր տեղացի մաչոներին չընտրել թեյթամարկարյանական ուղին, որը լավ տեղ չի տանում՝
✍️ https://lav.pan.am/tatebrothers

Անցնենք մեր իվենթներին․

📹  MOCT-ը որոշել է սկսել պոդքաստներ. Red Room Podcast-ների շարքի առաջինը տեղի կունենա այս շաբաթ օրը, և կարելի է ոչ միայն հետո լսել սիրված արտիստների սեթերը, այլև գնալ ու տեղում վայելել ամբողջ ընթացքը՝ https://o.pn.am/AN5tgg

🎚️  Այս ուիքենդին իր 4-ամյակն է նշում Երևանի ժամանցային կյանքում իր ուրույն տեղը գտած ПЭУ-ն. մի քանի օր շարունակ այցելուներին սպասում է լավ երաժշտություն, նոր բացված բար, քննարկումներ և պարզապես արդեն սիրված chill միջավայր՝ https://o.pn.am/QmTYVc

🏛️  Իսկ Ռամբալկօշէն Հանրապետության 32-ի պատմական շենքում շարունակում է իր museum նախագիծը. բարեհաջող կերպով «ճանապարհելով» «Ոսկե ծիրանը»՝ այս ուիքենդին այդտեղ կներկայացվի Electric Architects-ի՝ Միլանի դիզայնի շաբաթվա showcase-ը՝ https://o.pn.am/kFBj3l

🍯  Տեղափոխվենք Վայոց ձորի Եղեգիս համայնքի Հորս բնակավայր, որտեղ առաջին անգամ հուլիսի 25-ին կանցկացվի մեղրի փառատոն, իսկ երեկոյան համերգ կտա «Լավ Էլի» բենդը՝ https://o.pn.am/1S64uW

🏞️  Բնության հետ կապն ամսի 26-27-ին կարող եք զգալ նաև Բուսաբանական այգում, որտեղ «Հող Արթուն» էլեկտրոնային դուոն բաց երկնքի տակ գիշերով կներկայացնի իր կախարդական սեթը՝ միավորելով ձայնային փորձառությունն ու բնությունը. Տոմսերն այս պահին սպառված են, բայց խորհուրդ ենք տալիս փորձել մի կերպ գտնել ու գնալ (մենք գնալու ենք, դե ջիջիլ)՝ https://o.pn.am/ZYMz5Y

🎶  Յուրահատուկ փորձառության համար ևս մեկ վայր է բացվում Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահի մեծ տանիքը. ամսի 27-ին այդտեղ կարող եք լսել ֆիլհարմոնիկ նվագախմբին, Սոնա Ռուբենյանին, Մաշա Մնջոյանին և այլոց՝ https://o.pn.am/1A335C

🎺  Հաջորդ օրն էլ նույն տանիքում կմիախառնվեն լատինամերիկյան երաժշտությունն ու ջազը՝ https://o.pn.am/Yx5jZq

🎹  Քանի խոսք գնաց ջազից. ուրբաթ օրը գնացեք Ճարտարապետների միության դահլիճ, որտեղ պետական ջազ նվագախումբը հանդես կգա սպասված համերգային ծրագրով դաշնակահար, կոմպոզիտոր և երգիչ Վահագն Հայրապետյանի հետ՝ https://o.pn.am/66T1dy

🎷  Շաբաթ օրն էլ ջազի հնչյուններով կլցվեն Գրականության և արվեստի թանգարանի սրահները. Երեկոն նվիրված կլինի անվանի ջազմեն, թմբկահար, ջազի տեսաբան Արմեն (Չիկո) Թութունջյանի հիշատակին՝ https://o.pn.am/y0dUPE

💃🏻  Հուլիսի 28-ին էլ կարող եք գնալ Օպերա՝ վայելելու Հայաստանի պարի պետական անսամբլի «Պարում է Պարի պետականը» մեծ համերգային ծրագիրը՝ https://o.pn.am/YNjK9X

👶🏻  Այս իվենթն էլ դեռ կարդալ չիմացող, բայց, հուսով ենք` ապագայում #լավPANեր-ի ընթերցողներ դառնալուն հավակնող նպատակասլաց hrashk balikneri, morkuri gandzeri, ինչպես նաև նրանց hpart mayrikneri ու gandzeri morkurneri համար է. ամսի 25-ին Երազ այգում ավանդաբար կանցկացվի Չոչի մրցույթը՝ ամռան, թերևս, ամենաուրախ իվենթներից մեկը՝ https://o.pn.am/9YPCs6

🎙️  Եթե այս մեծ ցանկից ձեզ համար Հայաստանում անելիք չգտնեք, так уж и быть, ամսի 30-ին գնացեք Վրաստան՝ Moby-ի համերգին, թողնում ենք՝ https://o.pn.am/bsmX3E

📢  Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք ուրբաթ օրը գնալ Ari Stand-Up ակումբ՝ «Մեծ թեման» դիտելու. կոմիկներից բացի, իրեն հուզող մեծ ու փոքր թեմաներով կկիսվի նաև սիրված երաժիշտ Արամոն՝ https://idram.app.link/Idram_PAN

#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N211)

📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan

Կնատյաց մաչոները մեղադրվում են բռնաբարությունների և 50+ այլ հանցանքի մեջ. Թեյթ եղբայրների տխրահռչակ «փառքը» ու ձերբակալությունը
Էնդրյու Թեյթը պետք է Մայամիում մենամարտերի մրցաշարի մասնակցեր, բայց մարզահամալիրի մոտ նրան երկրպագուների բազմության փոխարեն սպասում էին ԱՄՆ դաշնային մարշալները։ Սկանդալային բլոգեր, նախկին պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտիկ Թեյթը և նրա եղբայր Տրիստան Թեյթը ձերբակալվել են Մեծ Բրիտանիայի ներկայացրած արտահանձնման պահանջով։ ԱՄՆ ուժային մարմինները հաստատել են, որ եղբայրները կալանավորված են, պաշտոնական Լոնդոնն էլ հայտարարել է, որ պատրաստվում է հասնել Միացյալ Թագավորություն նրանց արտահանձնմանը։

Էնդրյու և Տրիստան Թեյթերը միաժամանակ մի քանի երկրում ընթացող մի քանի տասնյակ գործերի կենտրոնում են։ Մեծ Բրիտանիայում նրանց դեմ առաջադրված մեղադրանքները վերաբերում են բռնաբարություններին, մարդկանց սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգին և այլ ծանր հանցագործություններին։ Ռումինիայում եղբայրները մեղադրվում կամ կասկածվում են կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու, մարդկանց, այդ թվում՝ անչափահասների թրաֆիքինգի, սեռական շահագործման և փողերի լվացման մեջ։ Միացյալ Նահանգներում ևս նրանց գործունեության վերաբերյալ քննություն էր սկսվել։

Եղբայրները բոլոր մեղադրանքները հերքում են։ Նրանց փաստաբանը պնդում է, որ բրիտանական նոր մեղադրանքները «քաղաքական հարձակում» են, իսկ Էնդրյու Թեյթը տարիներ շարունակ իր դեմ ընթացող գործընթացները ներկայացնում է որպես «վհուկների որս» և իրեն լռեցնելու փորձ։ Վերջին շրջանում այս կամ այն հանցագործությունների մեջ մեղադրվող հանրային դեմքերը ավելի ու ավելի հաճախ են իրենց բառապաշարում ներառում «վհուկների որս» արտահայտությունը, գուցե մտածելով, թե այդ կերպ իրենց անձից կկարողանան անջատել մեղադրանքների ծանրությունը։ Բայց եկեք ընդունենք, որ այդ մեթոդներն արդեն առնվազն համոզիչ չեն։

Էնդրյու Թեյթի՝ կանանց նկատմամբ նվաստացուցիչ և բռնությունն արդարացնող հայտարարությունները լսել են բոլորը ու կարծես քչերն են զարմանում առաջադրված մեղադրանքների տարափից։ Ու գլխավորը՝ նա այդ հայտարարությունները տարիների ընթացքում կարողացել է վերածել միլիոնավոր հետևորդների, վճարովի դասընթացների, ցոփ ու շվայտ կյանքի։ Ու կարծես տրամաբանական է, որ «տոքսիկ առնականության արքա» տիտղոսին արժանացած ինֆլուենսերի հանրային կերպարը տարիների ընթացքում ավելի ու ավելի հաճախ է հատվում քրեական վարույթների հետ։

7 ԵՆԹԱԴՐՅԱԼ ՏՈՒԺՈՂ ԵՎ ՏԱՍՆՅԱԿ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ

Մեծ Բրիտանիայի իրավապահների տվյալներով՝ Էնդրյու և Տրիստան Թեյթերի գործով ենթադրյալ տուժողների թիվը հասել է յոթի։ Բրիտանական դատախազությունը հայտնել է, որ արդեն գոյություն ունեցող մեղադրանքներին ավելացվել է ևս 38-ը, իսկ եղբայրների դեմ առաջադրված մեղադրանքների ընդհանուր թիվը հասել է 59-ի։ Ենթադրյալ հանցագործությունները, ըստ մեղադրող կողմի, կատարվել են 2010 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում։ Էնդրյու Թեյթին լրացուցիչ մեղադրում են բռնաբարության յոթ դրվագի, սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի, մարմնավաճառությունից շահույթ ստանալու և մի շարք այլ հանցագործությունների համար։ Անչափահասների շահագործման դրվագներով նրան վերագրվում է շուրջ 19 առանձին մեղադրանք։

Նրա եղբոր՝ Տրիստան Թեյթին առաջադրված մեղադրանքների շարքում են բռնաբարության երկու դեպք և մարդկանց սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգը կազմակերպելու կամ դրան նպաստելու երեք դեպք։ Նյութերում հիշատակվում են նաև ծեծի, պոռնոգրաֆիկ նյութերի տարածման և այլ ենթադրյալ հանցագործությունների մասին մեղադրանքներ։ Բրիտանական դատախազության ծանր հանցագործությունների բաժինը հայտարարել է, որ նոր մեղադրանքների ներկայացման որոշումն ընդունվել է Բեդֆորդշիրի ոստիկանությունից ապացույցների լրացուցիչ փաթեթ ստանալուց հետո։ Դրա արդյունքում գործով ենթադրյալ տուժողների թիվը երեքից հասել է յոթի։

Դեռևս 2024 թվականին Բեդֆորդշիրի ոստիկանությունը կարողացել էր հասնել երկու եղբայրների ձերբակալման եվրոպական հրամանագրեր ստանալուն։ Նպատակը նրանց Ռումինիայից Մեծ Բրիտանիա արտահանձնելն էր, բայց այդ պահին եղբայրները Ռումինիայում ևս քրեական գործընթացների մեջ էին։ Հետագայում Թեյթերը դատարանի միջոցով փորձեցին ստանալ բրիտանացի այն մարդկանց անունները, որոնք այդ գործով տուժողներ էին համարվում, բայց պարտվեցին դատը։ Դատախազությունը որոշեց, որ ենթադրյալ տուժողների ինքնությունը պետք է գաղտնի մնա մինչև դատավարության պաշտոնական մեկնարկը։

Մի քանի ենթադրյալ տուժողների շահերը ներկայացնող փաստաբան Մեթ Ջուրին նոր մեղադրանքների առաջադրումը կարևոր քայլ է անվանել։ Նրա խոսքով՝ եղբայրները մեղադրվում են ամենածանր հանցագործություններից մի քանիսը կատարելու մեջ, ու եկել է դատարանի առջև կանգնելու ժամանակը։ Թեյթերի փաստաբան Ջոզեֆ Մաքբրայդը, հակառակը, հայտարարել է, թե «ամբողջ աշխարհը գիտի», որ իր պաշտպանյալներն անմեղ են։ Նրա պնդմամբ՝ բրիտանական կողմի նոր գործողությունները կապված են ԱՄՆ-ում եղբայրների ներկայացրած զրպարտության հայցերի հետ և նպատակ ունեն վնասել նրանց։

Արտահանձնման հարցը պետք է քննվի ամերիկյան դաշնային դատարանում։ Թեյթերն ունեն և՛ ԱՄՆ, և՛ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, սակայն դա նրանց չի ազատում բրիտանական դատարանի առջև կանգնելու պարտավորությունից։ ԱՄՆ-ում նրանց ձերբակալությունը դեռևս չի նշանակում, որ արտահանձնումը պարտադիր տեղի կունենա, բայց դրանով սկսվում է համապատասխան դատական գործընթացը։ Այսպիսով, Մայամիում տեղի ունեցած ձերբակալությունը ամենևին էլ եղբայրների շուրջ ստեղծված պատմության ավարտը չէ։ Ավելի շուտ՝ այն մի քանի երկրներում տարիներ շարունակ կուտակված գործերը մեկ ընդհանուր հանգույցում ամփոփող նոր փուլ է։

ՆԱՀԱՆԳՆԵՐԻՑ ՌՈՒՄԻՆԻԱ ԵՎ ԿՐԿԻՆ ԱՄՆ

Մինչև Մայամիում ձերբակալվելը Թեյթերն արդեն հասցրել էին մի քանի անգամ փոխել երկիրը՝ ամեն նոր երկրում իրենց հետևից տանելով մեղադրանքների երկար շղթան։ 2025 թվականին եղբայրները Ռումինիայից մեկնել էին ԱՄՆ, երբ ռումինական իշխանություններն անսպասելիորեն վերացրել էին նրանց նկատմամբ սահմանված երկրից դուրս գալու արգելքը։ Նրանք մասնավոր ինքնաթիռով ուղևորվել էին Ֆլորիդա, բայց այնտեղ ևս երկար ժամանակ չանցած նոր իրավական խնդիրներ էին ունեցել։ Ֆլորիդայի գլխավոր դատախազը հայտարարել էր եղբայրների գործունեության շուրջ քրեական հետաքննություն սկսելու մասին։ Գործընթացին աջակցում էր Սեռական շահագործման դեմ պայքարի ԱՄՆ ազգային կենտրոնը, որը ներկայացնում էր Էնդրյու Թեյթի ենթադրյալ տուժողներից մեկի շահերը։

Ռումինիայից նրանց հեռանալը նաև քաղաքական ենթադրությունների տեղիք տվեց։ Քննարկվում էր, թե արդյոք  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող էր ռումինական դատախազության վրա ճնշում գործադրել։ Եղբայրները բացահայտ աջակցել էին Թրամփին նրա նախընտրական արշավի ընթացքում։ Թրամփը, իհարկե, հայտարարեց, որ տեղյակ չի եղել Թեյթերի նկատմամբ սահմանված արգելքի վերացման մասին։ Եղբայրներն էլ հերքեցին, թե արտաքին միջամտության շնորհիվ են կարողացել հեռանալ Ռումինիայից։

Այնուամենայնիվ, ռումինական իշխանությունները նրանց զգուշացրել էին, որ պետք է վերադառնան և ներկայանան դատարան, հակառակ դեպքում նրանց նկատմամբ կարող է ավելի խիստ խափանման միջոց կիրառվել։ Մոտ մեկ ամիս անց Էնդրյուն և Տրիստանը իսկապես վերադարձան Բուխարեստ և ներկայացան ոստիկանություն՝ փորձելով ցույց տալ, որ պատրաստ են համագործակցել իրավապահների հետ։ Ոստիկանական բաժնից դուրս գալուց հետո Էնդրյուն այդպես էլ չպատասխանեց՝ պատրաստվո՞ւմ է մնալ Ռումինիայում, թե՞ ոչ։ Փոխարենը խոստացավ պաշտպանել իր հեղինակությունը թե՛ Ռումինիայում, թե՛ Մեծ Բրիտանիայում։ Դե, իսկ ԱՄՆ-ում սկսված քննության մասին հարցին նա պատասխանեց իրեն հատուկ ամբարտավան ոճով ու հայտարարեց, թե տարբեր երկրներում իրեն հետապնդում են, որովհետև ինքը «մոլորակի ամենակարևոր մարդկանցից մեկն է»։ Իր դեմ գործընթացներն էլ հերթական անգամ անվանեց «վհուկների որս»։

Ի դեպ, եղբայրների ճամփորդական քարտեզը վերջին տարիներին գրեթե նույնքան խճճված է, որքան նրանց իրավական գործերը։ Ռումինիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, կրկին Ռումինիա և նորից ԱՄՆ։ Այդ ընթացքում նրանք հասցրել էին նաև Ռուսաստան այցելել և մասնակցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, որտեղ նրանց դիմավորել էին ավանդական աղուհացով, ժողովրդական պարերով և Матушка երգով։

ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՍԿԻԶԲԸ

Վերադառնանք այս խճճված կծիկի սկզբնական կետին։ Թեյթ եղբայրների շուրջ ամենամեծ քրեական հետապնդումը սկսվեց Ռումինիայում, ուր նրանք տեղափոխվել էին 2016 թվականին։ Էնդրյու Թեյթը չէր էլ թաքցնում, թե ինչու է ընտրել հենց այդ երկիրը։ Նա բացահայտ ասել էր, որ իրեն դուր է գալիս ապրել այնպիսի երկրներում, որտեղ կոռուպցիան հասանելի է բոլորին, իսկ փողը, ազդեցությունն ու իշխանությունը հնարավորություն են տալիս չհետևել «անիմաստ օրենքներին»։ Հետագայում պարզվեց, որ Ռումինիայի իրավական համակարգի վերաբերյալ նրա պատկերացումները մի փոքր չափազանցված էին։

Ըստ Ռումինիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործակալության վարկածի՝ Էնդրյու և Տրիստան Թեյթերը 2021 թվականին հանցավոր խումբ էին ստեղծել, որը զբաղվում էր Ռումինիայում, Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում մարդկանց թրաֆիքինգով։ Գործով անցնում էին նաև Ռումինիայի երկու քաղաքացի՝ ոստիկանության նախկին աշխատակից Լուանա Ռադուն և Ջորջիանա Նագելը։

Քննիչների պնդմամբ՝ եղբայրները կանանց մոլորեցրել էին՝ նրանց հետ ռոմանտիկ հարաբերություններ և ամուսնություն խոստանալով։ Այնուհետև կանանց տեղափոխել էին Ռումինիայի Իլֆովի շրջանի տներ, որտեղ, ըստ դատախազության, նրանց վախեցրել էին և ստիպել էին նկարահանվել պոռնոգրաֆիկ տեսանյութերում։ Այդ նյութերը հետագայում վաճառվել էին համացանցում։

Ռումինացի քննիչները սկզբնական փուլում հայտնաբերել էին յոթ ենթադրյալ տուժողի։ Ավելի ուշ ռումինական գործի շրջանակն ընդլայնվեց։ Եղբայրներին սկսեցին կասկածել նաև անչափահասների թրաֆիքինգի և փողերի լվացման մեջ։ Էնդրյուին վերագրեցին նաև բռնաբարության և անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքներ։ Թեյթերը շարունակում էին պնդել, որ որևէ հանցագործություն չեն կատարել։ Էնդրյուն իր հետևորդներին ասում էր, որ ինքը քաղաքական վերնախավի և ֆեմինիստների դավադրության զոհ է դարձել։

Իրավական և ընթացակարգային խնդիրների պատճառով ռումինական գործը երկար և բարդ ճանապարհ անցավ։ Դատական մարմինները պահանջում էին գործի մի շարք թերություններ վերացնել, ինչի հետևանքով գործընթացը չէր հասնում վերջնական դատաքննության։ Ի վերջո, 2022 թվականի դեկտեմբերի վերջին Ռումինիայի դատարանը կալանավորեց Էնդրյու և Տրիստան Թեյթերին ու նրանց երկու ենթադրյալ հանցակիցներին։ Դե, իսկ սոցցանցերում ցուցադրվող շքեղ մեքենաները, ժամացույցները, առանձնատներն ու թվային ակտիվները ևս հայտնվեցին դատախազության ուշադրության կենտրոնում։ Ռումինական դատախազությունը պահանջեց բռնագրավել եղբայրների 15 հողատարածքներն ու շինությունները, երկու ոսկու ձուլակտոր, չորս ընկերությունների բաժնետոմսեր, տարբեր արժույթներով խոշոր գումարներ, 14 թանկարժեք ժամացույց և 15 ավտոմեքենա։

Կալանքի առաջին իսկ օրերից Էնդրյու Թեյթը սկսել էր դժգոհել պահման պայմաններից։ Եղբայրները, օրինակ, պահանջում էին իրենց վարսավիր տրամադրել, քանի որ կալանավայրում օրենքով չէին կարող մեկանգամյա օգտագործման ածելիներ պահել։ Բրիտանական տաբլոիդները գրում էին, որ Էնդրյուն նույնիսկ սկսել էր բանաստեղծություններ գրել բանտային պայմանների մասին, որտեղ իր միակ «ընկերները» դարձել էին ուտիճներն ու փայտոջիլները։ Մի քանի ամիս մեկուսարանում անցկացնելուց հետո 2023 թվականի մարտին դատարանը, այնուամենայնիվ, փոխեց խափանման միջոցը։ Եղբայրները տնային կալանքի տակ էին։ Էնդրյուն մեկուսարանում անցկացրած ամիսների ընթացքում այնքան էր «մաքրվել», որ հայտարարում էր բարեգործությունների մասին՝ մե՛կ շների համար ապաստարան էր բացում, մե՛կ ռումինական մանկատուն էր վերականգնում։ Ու առհասարակ՝ պատրաստվում էր «փրկել աշխարհը»։

«ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ՄԱՐԴԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ»

Մինչև նրա անունը կկապվեր քրեական տասնյակ գործերի հետ, Էնդրյու Թեյթն արդեն հասցրել էր համացանցում «մեծ համբավ» ձեռք բերել։ Նա սոցցանցերում ու հարցազրույցների ժամանակ խոսում էր ժամանակակից աշխարհում տղամարդկանց և կանանց դերերի մասին։ Նա պնդում էր, որ տղամարդիկ տուժում են ֆեմինիզմի և բռնաբարության վերաբերյալ կեղծ մեղադրանքների պատճառով, իսկ կանայք «պատկանում են» տղամարդկանց և նրանց ղեկավարման կարիքն ունեն։ Անգամ պնդում էր, որ սեռական բռնության ենթարկված կանայք պետք է որոշակի պատասխանատվություն կրեն իրենց հետ կատարվածի համար։ Այո՛, այս տողերի աբսուրդի մակարդակից մեր մազերն էլ են բիզ-բիզ կանգնել, բայց շարունակենք արձանագրել փաստերը։

Հարաբերությունների մասին խոսելիս Թեյթը հրապարակայնորեն պատմում էր կանանց նկատմամբ ուժ կիրառելու դրվագների մասին։ Օրինակ պատմում էր, թե ինչպես է մի անգամ բարում հարվածել կնոջը և կոտրել նրա ծնոտը, բայց պատասխանատվության չէր ենթարկվել։ Իսկ մեկ այլ կնոջ նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառով նա երկու օրով հայտնվել էր ոստիկանական բաժանմունքում։ Մեկ այլ առիթով էլ ասում էր, որ նախընտրում է հանդիպել ոչ թե 25, այլ 18 տարեկան աղջիկների հետ, որովհետև նրանց վրա ավելի հեշտ է «հետք թողնել»։ Նման հայտարարությունների պատճառով նրան անվանեցին «տոքսիկ առնականության արքա» և «համացանցի ամենասարսափելի մարդը»։ Բայց Թեյթը ոչ միայն չէր խուսափում այդ կերպարից, այլև կանանց նկատմամբ ատելությունը հաջողությամբ բիզնես մոդել դարձրեց։

Օրինակ՝ Էնդրյու Թեյթը գործարկել էր կանանց «գայթակղելու» մասին 450 դոլարանոց դասընթաց։ Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Եղբայրների առավել վիճահարույց բիզնեսներից մեկը վեբքեմ ստուդիան էր, որտեղ, Էնդրյուի խոսքով, աշխատել է 75 կին։ Էնդրյուն ու Տրիստանը հարցազրույցներից մեկում այդ բիզնեսն իրենք էին անվանել «կատարյալ խաբեություն»։ Նրանց նկարագրությամբ՝ կանայք տղամարդ օգտատերերին կեղծ պատմություններ էին պատմում՝ համոզելով ավելի շատ գումար ծախսել։ Տրիստանը պարծենում էր, որ օգտատերերից մեկը պատրաստվում էր մոդելին փոխանցել իր ամբողջ՝ 20 հազար ֆունտ արժողությամբ ժառանգությունը, իսկ մյուսները հսկայական պարտքերի մեջ էին ընկել։

Ինչ-որ պահից Թեյթի ազդեցությունն այլևս չէր սահմանափակվում մեծահասակ տղամարդկանց համայնքներով։ Նրա տեսանյութերը հատկապես տարածված էին դեռահաս տղաների շրջանում։ Ուսուցիչները պատմում էին, որ աշակերտները դասարաններում կրկնում են Թեյթի՝ կանանց նկատմամբ նվաստացուցիչ մտքերը։ Որոշ տղաներ հրաժարվում էին կին հեղինակների հոդվածներ կարդալ՝ պնդելով, թե կանայք պետք է միայն տնային տնտեսուհիներ լինեն։ Մյուսները չէին ցանկանում կատարել կին ուսուցչի հանձնարարությունները։ Որոշ դպրոցականներ էլ հարցաթերթիկներում Թեյթին նշում էին որպես իրենց role model։

2022 թվականի օգոստոսին Facebook-ը, Instagram-ը, YouTube-ը և TikTok-ը արգելափակեցին Էնդրյու Թեյթի հաշիվները՝ հարթակների կանոնները խախտելու, այդ թվում՝ ատելություն տարածող և կնատյաց բովանդակության պատճառով։ Նրա հաշիվը փակվել էր նաև Twitter-ում, բայց 2022 թվականի նոյեմբերին, երբ Իլոն Մասկը գնեց հարթակը, Թեյթի հաշիվը վերականգնվեց։ X-ում Թեյթի լսարանը հասավ մոտ տասը միլիոնի։

Էնդրյու Թեյթի ստեղծած կերպարի կենտրոնում միշտ էլ եղել է բացարձակ վերահսկողության գաղափարը։ Նա իր հետևորդներին վաճառում էր հարստության, ֆիզիկական ուժի, կանանց նկատմամբ իշխանության և համակարգից անկախ լինելու խոստումը։ Իր կյանքը ներկայացնում էր որպես ապացույց, որ բավականաչափ փողի, ազդեցության և ինքնավստահության դեպքում կարելի է ապրել սեփական կանոններով։ Ռումինիա տեղափոխվելիս նա գրեթե բառացիորեն ասում էր, որ ընտրում է մի երկիր, որտեղ իր գումարն ու կապերը թույլ կտան անտեսել օրենքները։

Հիմա նրա անվան շուրջ ծավալված քրեական գործերով մի քանի երկրների իրավապահ համակարգեր են աշխատում։ Թեյթերը շարունակում են հերքել մեղադրանքները և որևէ հանցագործության համար դեռևս դատավճիռ չեն ստացել։ Ու թեև նշված մեղադրանքներում նրանց մեղավորությունը կարող է հաստատել միայն դատարանը, տարիներ շարունակ այդ կնատյաց մաչոների հանրային վարքը, բռնության կոչերն ու բռնության բազմաթիվ դրվագները թույլ են տալիս առնվազն հիմնավոր ու ծանրակշիռ ենթադրություններ անել։

✍️ Նանե Մանուկյան / PAN

Ամբոխից վեր լինելու արվեստը, դափնեպսակներն ու ոսկիները. Հաղթանակի պատկերը՝ Հին Հունաստանից մինչև Աշխարհի գավաթ
Մարզական մեծ հաղթանակներին հետևում է մարզասերների աչքերի համար շատ սովորական դարձած արարողությունը՝ հաղթողները բարձրանում են պատվանդան, ստանում ոսկե մեդալները։ Թիմի ավագը ստանում է գավաթն ու այն պահում գլխավերևում, լուսանկարիչներն էլ, նախապես զբաղեցրած դիրքերից, որսում են այն կադրը, որն ապրելու է խաղից շատ ավելի երկար։

Ու այս տեսարանը հասկանալու համար պարտադիր չէ ճանաչել թիմերին կամ նույնիսկ իմանալ, թե որ մրցաշարն է։ Մեկ դրվագն արդեն բավական է, որպեսզի հասկանանք, որ սա հաղթանակի՜ պահն է։ Բայց եթե կարծում եք, թե այդ «ծանոթ պատկերը» ճանաչելի է, որովհետև բոլորս էլ կյանքում գոնե մի անգամ ֆուտբոլ ենք դիտել, ապա շտապենք ասել, որ իրականությունը մի քիչ այլ է։ Իրականում հաղթողին ամբոխից վեր բարձրացնելու այս միտումն արվեստի պատմության ամենահին վիզուալ  ավանդույթներից մեկն է։

Մարզադաշտերում տեսախցիկների հայտնվելուց շատ ավելի վաղ արվեստագետներն արդեն մտածում էին, թե ինչ տեսք պետք է ունենա հաղթանակը։ Նրանք հաղթական ոգուն մարմին էին տալիս, կեցվածք ու շարժում պատկերում։ Հաղթողին բարձրացնում էին մյուսներից վեր, շրջապատում էին ծածանվող կտորներով, պսակներով, ամպերով կամ մարդկանց բազմությամբ։ Այդ կերպ անցողիկ հաջողությունը վերածվում էր մնայուն պատկերի, որն ավելի երկար էր ապրում, քան հենց իրադարձությունը։

Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի հաղթանակից հետո արված լուսանկարներն այս հազարամյա պատմության շարունակությունն են։ Դրանք հաղթանակի մասին պատմում են այն նույն վիզուալ լեզվով, որով մարդիկ արդեն հազարավոր տարիներ են խոսում։ Հաղթանակի արվեստը, հետևաբար, պարզապես հաղթողին պատկերելու արվեստ չէ։ Այն արվեստ է, որը հաղթանակը դարձնում է տեսանելի։ Ի վերջո, արդյունքն ինքնին վերացական երևույթ է ու այս առումով արվեստի խնդիրն այդ փաստին ձև ու պատկեր տալն է։

Ու հետաքրքիրն այն է, որ դարերի ընթացքում տարբեր ժամանակների արվեստագետները ի վերջո գրեթե նույն լուծումներին են եկել։ Հաղթողին բարձրացրել են մյուսներից վեր, իդեալականացրել կամ առանձնացրել լույսի միջոցով։ Շրջապատող աշխարհն էլ կարծես ինքնաբերաբար դասավորվել է հաղթողի շուրջ։

Հաղթանակի ամենահայտնի պատկերներից մեկը, որքան էլ զարմանալի է, ամբողջական չէ։ «Նիկե Սամոթրակյան» մարմարե քանդակում Նիկե աստվածուհին գլուխ, ձեռքեր ու դեմք չունի, բայց, միևնույն է, շատ ավելի կենդանի է թվում, քան մեզ հասած բազմաթիվ ամբողջական քանդակներ։

Քանդակը ստեղծվել է հաղթանակի աստվածուհի Նիկեի պատվին ծովային ճակատամարտից հետո։ Այն տեղադրել են ծովի վրա կախված ժայռին, իսկ պատվանդանը ներկայացրել է ռազմանավ։ Ամենակարող Նիկեն` քամուց ծածանվող զգեստով պատկերված է առաջ նետվելու դիրքով։ Նուրբ, բարակ շղարշից երևում է աստվածուհու ուժեղ ու ձիգ մարմնի հրաշալի կազմվածքը։ Նրա հաստատուն քայլը և արծվային թևերի բացվածքը հաղթանակի բերկրանքի զգացում են առաջացնում։

Հետազոտողները մինչև օրս միակարծիք չեն, թե կոնկրետ որ ծովային հաղթանակին է այն նվիրված, սակայն դրա գաղափարը կասկած չի հարուցում. Նիկեն մարդկային աշխարհ է բերում հաղթանակը։ Քանդակը չի փորձում պատմել, թե ինչ է տեղի ունեցել մինչև այդ պահը կամ ինչպես է կերտվել հաղթանակը։ Այն պատկերում է միայն հաղթանակի զգացողությունը։ Քամին, առաջ շարժվելու զգացողությունը, տարածության ընդարձակումը՝ հենց դրանք են դառնում հաղթանակի լեզուն։

Միաժամանակ, այս քանդակը մի քանի վիզուալ սկզբունք ձևակերպեց, որոնք մինչև այսօր էլ պահպանվել են հաղթանակի պատկերներում։ Նիկեն կանգնած է դիտողից վեր, և մենք ստիպված ենք նրան նայել ներքևից վերև։ Բացված թևերը կերպարին սովորական մարդկային չափերից մեծ են դարձնում։ Հագուստի ծալքերը փոխանցում են նույնիսկ օդի շարժումը։ Մարմինը միաժամանակ կայուն է և շարժման մեջ, տպավորություն է, թե հաջորդ վայրկյանին նա նորից առաջ է շարժվելու։ Մ.թ.ա. II դարի սկզբին ստեղծված այս գործն այսօր ցուցադրված է Լուվրում։ Լուվրում քանդակի ներկայիս տեղադիրքն այս տպավորությունն ավելի է ամրապնդում։ Այցելուն աստիճաններով բարձրանում է դեպի քանդակը և երկար ժամանակ Նիկեին ներքևից է տեսնում։

Վերադառնանք մարզական ցնծություններին։ Հին հույները մարզական հաղթանակը միշտ չէ, որ պատկերում էին բուռն տոնակատարությամբ։ Շատ ավելի հաճախ նրանք նախընտրում էին զսպվածությունը։ Հաղթական ճիչերի ու բարձր բռունցքների փոխարեն հաղթանակն արտահայտվում էր մարմնի հավասարակշռությամբ, համաչափությամբ և ինքնատիրապետմամբ։

Սա ամենևին էլ պատահական չէր։ Հին Հունաստանում սպորտը սոսկ մրցակցություն չէր։ Այն այս կամ այն կերպ կապված էր կրոնի, քաղաքացիական ինքնության և դաստիարակության հետ։ Հաղթած մարզիկները հասարակության մեջ առանձնահատուկ հեղինակություն էին վայելում։ Նրանց պատվին արձաններ էին կանգնեցնում, բանաստեղծները ներբողներ էին գրում, իսկ նկարազարդ ափսեների վրա պատկերում էին այն մրցաձևերը, որոնցում նրանք հաղթել էին։ Հաղթանակը դառնում էր ամբողջ քաղաքի հպարտությունը։

Հույն քանդակագործ Միրոնի «Սկավառականետորդ» քանդակն օրինակ, հաղթանակի պահը չի պատկերում։ Փոխարենը տեսնում ենք մարզիկին՝ սկավառակը նետելուց մեկ ակնթարթ առաջ։ Դիսկոբոլը քաջության, հոգևոր և ֆիզիկական ուժի մարմնացում է, դինամիկ մի ամբողջություն` կերտված անատոմիական ճշգրտությամբ։ Միրոնի քանդակը պատմում է սկավառակ նետողի և մրցության մասին, բայց նաև այս կերպ ամբողջացնում է օլիմպիական խաղերը` V դարի արվեստի մեջ տեղափոխելով։

Պատմական մարզական ակնթարթը ֆիքսելն այսօր տեխնիկապես շատ ավելի հեշտ է։ Սպորտային լուսանկարչությունը, որը, համաձայնեք, վաղուց արդեն սոսկ փաստագրություն չէ, իր վրա է վերցրել այդ ծանր պարտականությունը։ Մի ակնթարթ ու քաոսը վերածվում է հստակ կառուցվածքի, իսկ եթե մի քիչ ավելի երկար ուսումնասիրես լուսանկարը, կթվա, թե մարզիկի՝ շարժման մեջ ծալված ոտքը երկրաչափական գիծ կամ էլ կոմպոզիցիայի առանցք է դարձել։

Բայց ժամանակակից սպորտային պատկերումները դասական արվեստից մի շատ կարևոր տարբերություն էլ ունեն։ Այսօր հաղթողն էլ, պարտվողն էլ կարող են իրենց թույլ տալ խոցելի լինել։ Արցունքները, հոգնածությունը, շփոթությունը կամ ուժասպառ լինելը չեն ընկալվում որպես թուլություն։ Ընդհակառակը, հաճախ հենց դրանք են լուսանկարին մարդկային էմոցիա տալիս։ Ի վերջո, հաղթանակը միայն արդյունքը չէ։ Այն դրան նախորդած ճանապարհն է ու հետևաբար այն գինը, որը վճարել է այդ հաղթանակի համար։

Երբ խոսում ենք հաղթանակի արվեստի մասին՝ չենք կարող չանդրադառնալ ամբոխից վեր լինելու արվեստին։ Իրականում արվեստում «վեր լինելու» պատկերումը երբեք պարզապես տարածական լուծում չի եղել։ Երբ որևէ կերպար մյուսներից վեր է հայտնվում, նա միանգամից այլ նշանակություն է ստանում։ Դառնում է ավելի տեսանելի, ավելի ազդեցիկ, գուցե՝ ավելի կարևոր։

Աստվածները բնակվում էին լեռների գագաթներին կամ ամպերից վեր։ Թագավորները նստում էին բարձր գահերին։ Հուշարձաններն էլ պատվանդանների վրա էին կանգնեցնում, որպեսզի մարդը ստիպված լիներ նայել վերև։ Գուցե սա՞ է պատճառը, որ թիմակիցների ուսերին բարձրացած չեմպիոնի տեսարանը մեզ այդքան բնական է թվում։ Իհարկե, գործնական պատճառ էլ կա՝ այդպես նրան բոլորը կարող են տեսնել։ Բայց մենք նախընտրում ենք այս ամենի խիստ մշակութային էլեմենտները նկատել։

Խոսենք նաև ոսկու, պսակների, գավաթների, դափնու ճյուղերի ու առհասարակ, առարկաների մասին, որոնք կարծես հաղթանակի «ապացույցներն» են։ Հին Հունաստանում մրցանակները տարբեր էին՝ կախված խաղերից։ Օլիմպիական հաղթողները ձիթենու պսակ էին ստանում, իսկ այլ մրցումներում պարգևները կարող էին շատ ավելի արժեքավոր լինել։ Պանհելենական խաղերի որոշ հաղթողներ, օրինակ, տուն էին տանում ձիթայուղով լցված մեծ ամֆորաներ, որոնց վրա պատկերված էին հենց մրցումները։ Ամենահետաքրքիր խորհրդանիշը թերևս պսակն է։ Այն նյութական արժեք չուներ, բայց մի դափնեպսակը բավարար էր, որ սովորական մարդը վերածվեր բացառիկ հատկանիշներով հաղթանակ կերտած մեկի։ Ժամանակակից աշխարհում նույն սկզբունքով աշխատում են մեդալներն ու գավաթները։

Ժամանակները փոխվում են, փոխվում են մարդիկ, մշակութային ընկալումները, տեխնոլոգիաները, հաղթանակը կերտելու ու պատկերելու մոտեցումները, բայց հետաքրքիր օրինաչափությամբ կան առանցքային բաներ, որոնք մեր օրեր են հասել այդ նույն ժամանակին զուգընթաց։ Հին Հունաստանում մարմարե քանդակներն էին մարմնավորում հաղթանակը, հետո Վերածննդի նկարիչները հաղթողին առանձնացնում էին բազմության մեջ, շատ ավելի ուշ Օլիմպիական պաստառները հաղթանակի սպասումը տարածում էին միլիոնավոր մարդկանց շրջանում, իսկ լուսանկարչությունը նույն էմոցիաները ֆիքսում է մեկ ակնթարթում։ Իհարկե, տեխնիկան կամ տարածման միջոցները փոխվում են, բայց Հին Հունաստանում ու այսօր հաղթանակը հաճախ ճանաչելի է նույն ժեստերով և խորհրդանիշներով։

✍️ Նանե Մանուկյան / PAN

🖼️ #մշակութաPAN Weekly (211)
✌🏻  Մարզական մեծ հաղթանակներին հետևում է մարզասերների համար սովորական դարձած արարողությունը՝ հաղթողները բարձրանում են պատվանդան, ստանում ոսկե մեդալները։ Թիմի ավագը ստանում է գավաթն ու այն պահում գլխավերևում, լուսանկարիչներն էլ,  նախապես զբաղեցրած դիրքերից, որսում են այն կադրը, որն ապրելու է խաղից շատ ավելի երկար։ Ու այս տեսարանը հասկանալու համար պարտադիր չէ ճանաչել թիմերին կամ նույնիսկ իմանալ, թե որ մրցաշարն է։ Մեկ դրվագն արդեն բավական է, որպեսզի հասկանանք, որ սա հաղթանակի պահն է։ Իրականում հաղթողին ամբոխից վեր բարձրացնելու այս միտումն արվեստի պատմության ամենահին վիզուալ  ավանդույթներից մեկն է։ Մարզադաշտերում տեսախցիկների հայտնվելուց շատ ավելի վաղ արվեստագետներն արդեն մտածում էին, թե ինչ տեսք պետք է ունենա հաղթանակը։ Նրանք հաղթական ոգուն մարմին էին տալիս, կեցվածք ու շարժում պատկերում։ Հաղթողին բարձրացնում էին մյուսներից վեր, շրջապատում էին ծածանվող կտորներով, պսակներով, ամպերով կամ մարդկանց բազմությամբ։ Հին Հունաստանում մարմարե քանդակներն էին մարմնավորում հաղթանակը, հետո Վերածննդի նկարիչները հաղթողին առանձնացնում էին բազմության մեջ, շատ ավելի ուշ Օլիմպիական պաստառները հաղթանակի սպասումը տարածում էին միլիոնավոր մարդկանց շրջանում, իսկ լուսանկարչությունը նույն էմոցիաները ֆիքսում է մեկ ակնթարթում։ #PAN-ը պատմում է հաղթանակի արվեստի, Նիկե աստվածուհու և մի քիչ էլ Իսպանիայի հաղթանակի մասին՝
✍️  https://lav.pan.am/artofvictory

Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Աշխարհի չեմպիոն Իսպանիայի ազգային հիմնն աշխարհի այն եզակի օրհներգերից է, որն ընդհանրապես տեքստ չունի. Ծանոթացեք իսպանական հիմնի պատմությանն այս համառոտ ուղեցույցի միջոցով՝ https://tinyurl.com/mvmpd2t9

▪️  Սըր Անտոնիո Պապանոն 2024 թվականին ստանձնեց Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնն ու քայլեց իր հեղինակավոր նախորդների հետքերով. Ահա այն դիրիժորները, որոնք տարբեր տարիների ղեկավարել են նվագախումբը՝ https://tinyurl.com/2utffx6v

🇦🇲  Երևանյան երեկոների մասին. Հուլիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենակատարների համերգը՝ https://tinyurl.com/yr9psfn9

🎬  Կինոյից…

▪️  Նկարիչ Լյուսյեն Ֆրոյդի և սուպերմոդել Քեյթ Մոսի ընկերության մասին մի առիթով արդեն պատմել ենք. Հիմա, երբ նրանց մասին ֆիլմն արդեն մեծ էկրաններին է՝ կինոքննադատները պնդում են, որ այս պատմության մեջ ուշագրավ ու արտասովոր «գրեթե ոչինչ չկա»՝ https://tinyurl.com/yubx6taf

▪️  Քրիստոֆեր Նոլանի երկար սպասված «Ոդիսականը» արդեն մեծ էկրաններին է. Ի դեպ, ֆիլմում տեղ է գտել վիկինգներին հարիր իսկական փայտե նավ, որի համար այս նախագիծը դեբյուտային է դարձել՝ https://tinyurl.com/mukm3emk

🇦🇲  Ի դեպ, Հայաստանում «Ոդիսականը» կարելի է դիտել հուլիսի 23-ից. Մի՜ նմանվեք ֆիլմն առանց դիտելու այն քննադատող մարդկանց, գնեք տոմսերն ու բաց մի թողեք տարվա գլխավոր կինոիրադարձությունը` https://tinyurl.com/mr3hjjex

📚  Գրականությունից…

▪️  «Ոդիսականի» շուրջ մեծ հետաքրքրությունը կրկին թարմացրել է Հոմերոսի անձի շուրջ ենթադրությունների ալիքը. Ի վերջո, մեկ հեղինակը կարո՞ղ էր այսքան տարբեր զգացողություններ առաջացնել, թե՞ հոմերոսյան տողերում հնչում են նաև այլ մարդկանց ձայներ՝ https://tinyurl.com/yrrv5hjx

▪️  Ովքե՞ր էին, ի վերջո, Ռենուարի կտավների այդ աղջիկները. Նոր գրքում Քեթրին Օսթլերը ներկայացնում է, թե ովքեր են եղել հայտնի նկարչի բնորդուհիները և ինչ ճակատագրեր են ունեցել` https://tinyurl.com/yf4dek9a

🇦🇲  Հուլիսի 28-ին կկայանա «Եվ արտակարգ` ոչինչ…» խորագրով գրական-երաժշտական երեկոն. Խոսքի և մեղեդու համադրությամբ հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը, դաշնակահար Կարեն Անանյանը և ֆլեյտահար Մերի Մանուկյանը՝ https://tinyurl.com/42c5rka3

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  System of a Down-ի համերգային շրջագայությունը բուժում է միլենիալների կոտրված սրտերը. Հայկական արմատներով աշխարհահռչակ խումբը միաձուլում է նոստալգիան ու հակապատերազմական ցասումը՝ https://tinyurl.com/4s98rns3

▪️  Հյուսիսային Կորեայի բնակիչների համար միակ կուռքը պետք է լիներ Կիմ Չեն Ընը, բայց ամեն ինչ փոխվեց, երբ նրանք բացահայտեցին հարավկորեական K-pop-ը. Ահա, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ փափուկ ուժը՝ https://tinyurl.com/3pxa5nbt

🇦🇲  Հայկական փափուկ ուժի մասին. Հուլիսի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում կկայանա «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի համերգը` https://tinyurl.com/yzpj3mh9

🏛️  Կերպարվեստից…

▪️  Կարո՞ղ է արվեստը մարդուն առողջացնել․ Պարզվում է՝ այո, ու ոչ միայն հոգեպես։ Մի շարք արվեստագետներ իրենց աշխատանքները նվիրաբերել են Hospital Rooms նախագծին ու այս կերպ աջակցել դրա կայացմանը՝ https://tinyurl.com/yx5sujtx

▪️  Հայտնաբերվել է Դիեգո Վելասկեսի անհետ կորած կտավը. Խիստ պատահական պայմաններում Դետրոյթի արվեստի ինստիտուտի տնօրենն այն գտել է թանգարանի նոր ցուցահանդեսին պատրաստվելիս՝ https://tinyurl.com/ms8rj3hj

🇦🇲  Մարիա Ֆարարը Ota Fine Arts պատկերասրահում ներկայացնում է «Կաթ» խորագրով անհատական ցուցահանդեսը. Նկարչուհին 7 մահացու մեղքերը դիտարկում է որպես զգայական վիճակներ՝ https://tinyurl.com/2s3yh45x

#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N210)

📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan

🎬 #cinéPAN Weekly (142)
🦸🏻  90-ականներին կյանքի արևածագում գտնվող միլենիալն ուներ սեփական հերոսները։ Որպես կանոն, նրանք հայտնվում էին VHS տեսաերիզներից։ Իր հզոր թրով թշնամիներին ոչնչացնող Կոնանն ու անողոք ռոբոտ մարդասպանը հերոս էին դարձրել Երկաթյա Արնիին, Վիետնամում սովետական իշխանության վերջին նշույլները վառող Ջոն Ռեմբոն ու ոսկրափշրիչ մենամարտից հետո սիրելի կնոջ անունը բացականչող Ռոքքի Բալբոան հերոսացրին Սլային, իսկ դե Բելգիական Մուսկուլի էլեգանտ բալետային կռիվներն ու շպագատ իջնելու տանջալից տեսարանը միլենիալ դեռահասի անհասանելի երազն էին, ինչի հետևանքով հազարավոր տղաներ ու աղջիկներ կարատե էին պարապում անհասկանալի ծագմամբ «սենսեյների» մոտ։ Բայց կար մի հերոս, ով ոչ կարատե գիտեր, ոչ թուր ուներ, ոչ էլ նռնակի գլխիկով աղեղներ։ Նա «ընդամենը» գիտնական էր, ում առաքելությունը մոլորակի վրա ապրած ամենաահարկու գիշատիչներից երեխաներին փրկելն էր։ Դոկտոր Ալան Գրանտը նույնպես այդ սերնդի հերոսն էր։ Օրերս կյանքից հեռացավ նրան մարմնավորած հրաշալի դերասան Սեմ Նիլը, ու #PAN-ը Նիլի հարուստ ֆիլմացանկից փորձել է առանձնացնել լավագույն դերերը`
✍🏻 https://lav.pan.am/samneill

Անցնենք կինոյի նորություններին.

📽️  Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամփոփեց արդյունքները` https://o.pn.am/c5tEFc

🦇  The Batman-ի սիքվելն էկրաններ կբարձրանա հինգ ամսով ավելի ուշ` https://krch.at/zigub

🙅🏻  ԱՄՆ սցենարիստների գիլդիան փորձում է թույլ չտալ Warner Bros-ի ու Paramount-ի պատմական ձուլումը` https://krch.at/9mn71

🤚🏻  Նույն նպատակն է հետապնդում ԱՄՆ 12 նահանգների կոալիցիան` https://krch.at/ck8sl

🤝🏻  Սթիվ Բուշեմին միացել է Far Cry-ի սերիալային էկրանավորման քասթին` https://krch.at/3zt5j

⏲️  Հայտնի է դարձել նոր Avengers-ի քրոնոմետրաժը` https://krch.at/bpx42

💍  Մեկնարկել են The Lord of the Rings: The Hunt for Gollum-ի նկարահանումները` https://krch.at/rc2tg

🤷🏻‍♂️  Մշակման փուլում է A Nightmare on Elm Street-ի նոր տարբերակը` https://krch.at/ui5z4
Նախորդ անհաջողությունից դասեր չքաղեցին

🧐  Հրապարակվել է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի նոր ֆիլմի թրեյլերը` անճանաչելի Թոմ Քրուզով` https://krch.at/96ftb

🥸  The Terror-ի հեղինակները կողմնորոշվել են չորրորդ սեզոնի սկզբնաղբյուրի հարցում` https://krch.at/obxlw

🎥  Նաև մեկնարկել են From-ի վերջին սեզոնի նկարահանումները` https://krch.at/r1v66

🇦🇲  Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️  Այս շաբաթ վերջապես կդիտենք Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը»` https://krch.at/isae9

▪️  Կամ էլ Evil Dead Burn-ը` արյունալի հորրորների սիրահարների համար` https://krch.at/rjhrb

▪️  Արտհաուս սիրողներն էլ կծանոթանան Նիկոլաս Վինդիգ Ռեֆնի նոր ֆիլմին` https://krch.at/zagzl

#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N141)

📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan

Մարդը, ով փախչում էր դինոզավրերից. Սեմ Նիլի տասը դերը
VHS կասետների վրա մեծացած սերնդի համար Սեմ Նիլը պարզապես դերասան չէր։ Նա այն հուսալի դեմքերից էր, որոնք հայտնվում էին ամենատարբեր ֆիլմերում ու սերիալներում և գրեթե միշտ դրանք դարձնում ավելի հետաքրքիր։ Ոչ թե դասական գերաստղ, այլ այն հազվագյուտ պրոֆեսիոնալներից մեկը, որի ներկայությունը կադրում միանգամից վստահություն էր ներշնչում։ Հնէաբան, քահանա, խելագար, նավապետ կամ սովորական մարդ՝ Նիլը ցանկացած կերպար մարմնավորում էր նույն համոզիչ հանգստությամբ։

Հուլիսի 13-ին, լիմֆոմայի դեմ երկարատև պայքարից հետո, 78 տարեկանում դերասանը հեռացավ կյանքից։ Ավելի քան հարյուր հիսուն ֆիլմ ու հեռուստանախագիծ ընդգրկող կարիերայից ընդամենը տասը դեր առանձնացնելը գրեթե անհնար է։

Այնուամենայնիվ, PAN-ը ընտրել է տասը աշխատանք, որոնք, թերևս, լավագույնս բացահայտում են Սեմ Նիլի դերասանական լայնությունը՝ աստվածաշնչյան սարսափից մինչև նուրբ հոգեբանական դրամա, դինոզավրերի մասին բլոկբաստերից մինչև հետպատերազմյան Բիրմինգհեմի քրեական աշխարհը։

1. «Օմեն III. Վերջին ճակատամարտը» (The Final Conflict, 1981)

Սա Նիլի առաջին խոշոր կինոդերերից էր և միանգամից՝ գլխավոր։ Նա մարմնավորում է մեծացած Դեմիեն Թորնին՝ նեռին, որն արդեն դարձել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան և պատրաստվում է բարու ուժերի դեմ վճռորոշ ճակատամարտին։

Երիտասարդ Նիլը ստեղծում է անսովոր կերպար։ Նրա Դեմիենը հմայիչ է, զուսպ, դիվանագետ ու վախեցնում է ոչ թե բացահայտ դաժանությամբ, այլ քաղաքակիրթ դիմակի հետևում թաքնված չարիքով։ Նա երբեք չի վերածվում ծաղրանկարային չարագործի. փոխարենը խաղում է մի մարդու, որը լիովին համոզված է սեփական առաքելության ճշմարտացիության մեջ։ Հենց այդ պատճառով էլ ֆիլմը զգալիորեն տարբերվում է շարքի մյուս մասերից։

2. «Դիվահարը» (Possession, 1981)

Անջեյ Ժուլավսկու սկանդալային դրամայում Նիլը մարմնավորում է Մարկին՝ տղամարդու, որի ամուսնությունն ու բանականությունը փլուզվում են գրեթե միաժամանակ։

Սա նրա կարիերայի ամենածանր դերերից մեկն է՝ և՛ ֆիզիկապես, և՛ էմոցիոնալ առումով։ Հիստերիաներ, ճիչեր, ինքնատիրապետման լիակատար փլուզում՝ ամեն ինչ տեղի է ունենում հանդիսատեսի աչքի առաջ։ Նիլը չի վախենում տգեղ, խոցելի կամ նույնիսկ անօգնական երևալուց, ինչը ութսունականների սկզբին երիտասարդ դերասանի համար բավական համարձակ ընտրություն էր։ Այս աշխատանքը հստակ ցույց տվեց, որ նրա հանգիստ արտաքինի տակ թաքնված է արտիստ, որն ընդունակ է գնալու ամենածայրահեղ էմոցիոնալ ռիսկի։

3. «Անտեսանելի մարդու խոստովանությունը» (Memoirs of an Invisible Man, 1992)

Ջոն Կարպենտերի կատակերգական թրիլլերում Նիլը խաղում է կառավարական գործակալ Դևիդ Ջենքինսին, որը հետապնդում է պատահաբար անտեսանելի դարձած հերոսին։

Թեև սա երկրորդ պլանի դեր է, Նիլն այն կատարում է բացառիկ ճշգրտությամբ։ Նրա հերոսը լրտեսական ֆիլմերի հերթական չափազանցված չարագործը չէ, այլ սառնասիրտ, մեթոդական պրոֆեսիոնալ, որի համար մարդ որսալը պարզապես աշխատանքի մի մասն է։ Ֆիլմը մեծ հաջողություն չունեցավ, սակայն այն դարձավ Նիլի առաջին համագործակցությունը Ջոն Կարպենտերի հետ։ Երկու տարի անց նրանց երկրորդ համատեղ աշխատանքը կդառնա դերասանի ամբողջ կարիերայի ամենահիշարժան ֆիլմերից մեկը։

4. «Դաշնամուրը» (The Piano, 1993)

Սա Սեմ Նիլի դերասանական կարիերայի ամենաբարձր կետերից մեկն է։ Ջեյն Քեմփիոնի՝ «Ոսկե արմավենու ճյուղ» ստացած ֆիլմում նա մարմնավորում է Ալիստեր Ստյուարտին՝ նորզելանդացի գաղութարար-ֆերմերի, որն ամուսնանում է համր Ադայի (Հոլլի Հանթեր) հետ, սակայն չի կարողանում հասկանալ ո՛չ նրա լռությունը, ո՛չ երաժշտության հանդեպ ունեցած կիրքը, ո՛չ էլ մեկ այլ տղամարդու նկատմամբ նրա զգացմունքները։

Նիլը ստեղծում է բարդ ու հակասական կերպար։ Նրա Ալիստերը պարզապես դաժան ամուսին չէ. նա մարդ է, որը փորձում է լավ ամուսին լինել այն կանոնների ու պատկերացումների շրջանակում, որոնցում ինքն է մեծացել։ Սակայն այդ սահմանափակ աշխարհայացքը նրան աստիճանաբար դարձնում է ավելի կոշտ, միայնակ ու դժբախտ։ Սա այն հազվագյուտ դերերից է, որտեղ դերասանի զսպված խաղը շատ ավելի ուժեղ ազդեցություն է թողնում, քան ցանկացած բացահայտ էմոցիոնալ պոռթկում։

5. «Յուրայի դարաշրջանի այգին» (Jurassic Park, 1993)

Դեր, որը Սեմ Նիլին դարձրեց համաշխարհային ճանաչում ունեցող դերասան։ Սթիվեն Սփիլբերգի ֆիլմում հնէաբան Ալան Գրանտը ոչ թե դասական հերոս է, այլ իր աշխատանքով ամբողջությամբ տարված գիտնական, որը սկզբում անհարմար է զգում երեխաների ներկայությունից և ստիպված է վերանայել սեփական վերաբերմունքը, երբ գիտական հետաքրքրությունը վերածվում է իրական մղձավանջի։

Նիլը զարմանալի ճշգրտությամբ փոխանցում է զարմանքը, վախը և այն աստիճանաբար ձևավորվող հայրական հոգատարությունը, որը փոխում է նրա հերոսին։ Հենց դերասանի խաղն է ֆիլմի ֆանտաստիկ աշխարհին տալիս իրականության զգացողություն․ նրա արձագանքների շնորհիվ կենդանացած դինոզավրերը դառնում են ոչ միայն տեխնոլոգիական հրաշք, այլ իսկական սպառնալիք։ Ալան Գրանտի դերը տասնամյակներով ձևավորեց Նիլի հանրային կերպարը և դարձավ իննսունականների ամենաճանաչելի կինոկերպարներից մեկը։

6. «Խելագարության երախում» (In the Mouth of Madness, 1994)

Ջոն Կարպենտերի հետ Սեմ Նիլի երկրորդ և շատ ավելի նշանակալից համագործակցությունը։ Նա խաղում է ապահովագրական քննիչ Ջոն Թրենտին, որը փորձում է գտնել անհետացած սարսափ գրողին և աստիճանաբար կորցնում է իրականության ու հորինվածքի միջև եղած սահմանը։

Սա Նիլի ամենածանր դերերից մեկն է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով։ Դերասանը պետք է իր հերոսին անցկացնի բանականության աստիճանական փլուզման միջով՝ մնալով համոզիչ յուրաքանչյուր փուլում։ Թրենտը սկզբում սառնասիրտ ռացիոնալիստ է, սակայն ֆիլմի ընթացքում վերածվում է մարդու, որը այլևս չի կարող վստահ լինել ոչ աշխարհի, ոչ էլ սեփական մտքի վրա։

Ֆիլմի վերջին տեսարաններից մեկը, երբ Թրենտը ծիծաղում է կինոդահլիճում՝ էկրանին տեսնելով իր իսկ մասնակցությամբ տեսագրությունը, դարձավ Սեմ Նիլի մասնակցությամբ ամենատագնապալի ու հիշարժան կադրերից մեկը։

7. «Իրադարձությունների հորիզոն» (Event Horizon, 1997)

Փոլ Վ. Ս. Անդերսոնի գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլմում Նիլը մարմնավորում է դոկտոր Ուիլյամ Ուայնդին՝ գիտնականի, որը ստեղծել է տիեզերանավ՝ ունակ հաղթահարելու սովորական ֆիզիկայի սահմանները։ Սակայն անհայտ տարածության հետ կապ հաստատելու փորձը նրան բախեցնում է ոչ թե գիտական բացահայտման, այլ լավքրաֆթյան մղձավանջի հետ։

Նիլը վարպետորեն ցույց է տալիս, թե ինչպես է ռացիոնալ հետազոտողը աստիճանաբար կորցնում վերահսկողությունը սեփական մտքի և իրականության նկատմամբ։ Նրա կերպարը պարզապես «խելագարված գիտնական» չէ․ նույնիսկ ամենասարսափելի պահերին զգացվում է այն մարդը, որը մի ժամանակ առաջնորդվել է հետաքրքրությամբ և գիտական փառասիրությամբ։ Հենց այդ մարդկային շերտն էլ կերպարին դարձնում է ավելի սարսափելի, քան սովորական կինոհրեշը։

Դոկտոր Ուայնդիի դերը դարձավ Նիլի կարիերայի ամենամռայլ և ֆիզիկապես պահանջկոտ աշխատանքներից մեկը։

8. «Մեծն Մեռլինը» (Merlin, 1998)

NBC-ի հեռուստատեսային մինի սերիալում Սեմ Նիլը մարմնավորում է լեգենդար կախարդ Մեռլինին՝ կերպար, որի կյանքը պատմվում է տասնամյակների ընթացքում՝ երիտասարդ մոգից, որը ծառայում է Վորտիգերն թագավորին, մինչև Արթուրի իմաստուն և փորձառու ուսուցիչը։

Սա Նիլի համար հազվագյուտ հնարավորություն էր խաղալու դասական էպիկական հերոսի։ Նա Մեռլինին չի ներկայացնում որպես պարզապես ամենագետ կախարդ, այլ որպես մարդ, որը տարիների ընթացքում ձեռք է բերել իմաստություն, բայց նաև հասկացել է ուժի և մոգության գինը։ Նիլի խաղում կա որոշակի հոգնածություն ու ներքին տխրություն, ինչը լեգենդար կերպարին դարձնում է ավելի մարդկային։

Այս դերը դերասանին բերեց «Ոսկե գլոբուս»-ի անվանակարգ և մինչ օրս մնում է ֆենթեզի ժանրի երկրպագուների կողմից սիրված աշխատանքներից մեկը։

9. «Սուր հովարներ» (Peaky Blinders, 2013–2022)

Սթիվեն Նայթի ստեղծած սերիալում Նիլը խաղում է ինսպեկտոր Չեսթեր Քեմփբելին՝ օլսթերցի ոստիկանի, որին ուղարկում են Բիրմինգհեմ՝ Շելբիների հանցավոր խմբավորման դեմ պայքարելու համար։

Սկզբում Քեմփբելը թվում է պարզապես հերթական դաժան պաշտոնյան, սակայն Նիլի խաղի շնորհիվ կերպարը շատ ավելի բարդ է դառնում։ Նրա հերոսը միաժամանակ կրոնական մոլեռանդ է, իշխանության նկատմամբ մոլուցքով տարված մարդ և ներքին անորոշություններով լի անհատ։ Հատկապես հետաքրքիր է նրա հակադրությունը Թոմաս Շելբիի հետ․ նրանց հարաբերությունները աստիճանաբար վերածվում են ոչ միայն պայքարի, այլև յուրօրինակ հոգեբանական դիմակայության։

Նիլը կարողանում է միաժամանակ ցույց տալ Քեմփբելի վանող և մարդկային կողմերը՝ սովորական «վատ ոստիկանին» վերածելով գրեթե շեքսպիրյան ողբերգական կերպարի։ Այս դերը նրան ներկայացրեց նոր սերնդի հանդիսատեսին, որի համար նա այլևս միայն Ալան Գրանտը չէր, այլ նաև «Սուր հովարներ»-ի ամենահիշարժան հակառակորդներից մեկը։

10. «Վայրի մարդկանց որսը» (Hunt for the Wilderpeople, 2016)

Տայկա Վայտիտիի կատակերգական դրամայում Նիլը խաղում է քեռի Հեքի դերը՝ Նոր Զելանդիայի հեռավոր գավառներից մեկում ապրող փակ ու կոպիտ ֆերմերի, որը ստիպված է իր նորաթուխ զարմիկի հետ թաքնվել իշխանություններից անտառում։

Սա Նիլի կարիերայի ամենաջերմ ու անձնական դերերից մեկն է։ Նրա Հեքը քիչ է խոսում, դժվարությամբ է արտահայտում զգացմունքները, սակայն այդ արտաքին կոշտության հետևում թաքնված է իրական հոգատարություն։ Դերասանի զուսպ խաղն է ստեղծում ֆիլմի գլխավոր էմոցիոնալ հենարանը՝ ցույց տալով, որ երբեմն ամենախոր զգացմունքները արտահայտվում են ոչ թե խոսքերով, այլ լռությամբ։

Հոլիվուդում անցկացրած տասնամյակներից հետո հայրենի Նոր Զելանդիա այս վերադարձը դարձավ Սեմ Նիլի ամենաանձնական աշխատանքներից մեկը։ Ֆիլմը բարձր գնահատվեց թե՛ քննադատների, թե՛ հանդիսատեսի կողմից և ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան մեծ ուժ ու նրբություն ուներ դերասանը նույնիսկ ամենապարզ թվացող կերպարներում։

🎬 Արման Գասպարյան / PAN