#իվենթաPAN
Today

🚀 #իվենթաPAN Weekly (204)

📷  Նորաձևության անբաժան մասը երաժշտությունն է, և հակառակը՝ երաժշտության մեջ մեծ դեր ունի նորաձևությունը։ Այդ սիմբիոզի լավագույն ներկայացուցիչներից է Լեդի Գագան, որը համատեղում է որակյալ վոկալն ու էպատաժային կերպարները։ Եվ ո՞վ, եթե ոչ Գագան, պիտի դառնար «Սատանան նախընտրում է Prada 2»-ի երաժշտական դեմքը. Ֆիլմում երգչուհու միանգամից մի քանի թրեք կարող եք լսել, որոնցից գլխավորը Runway-ն է, որը Գագան կատարում է Doechii-ի հետ։ Ի դեպ, Լեդի Գագայի տեսահոլովակներով գուշակություններ անողները կարող են այս կլիպի մեջ էլ տեսնել ուղերձ հայերին, մասնավորապես՝ նախընտրական ուղերձ, և կախված այն հանգամանքից՝ ՀԱԿ-ի կողմնակից են, թե հակառակը, վերծանել, թե ինչ է այս անգամ «գուժում» Գագան։ Իսկ եթե պարզապես ուզում եք մի քիչ կտրվել հայկական քարոզարշավային իրականությունից ու անվերջանալի ցեխշպրտոցուց, խորհուրդ ենք տալիս ուղղակի դիտել տեսահոլովակը, չփնտրել գոյություն չունեցող թաքնված իմաստներ ու վայելել գույներն ու կերպարները՝ https://youtu.be/XXIX2WnfbpE


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


👠  Վերջին տարիներին աշխարհը շատ է փոխվել, և դա զգացվում է նույնիսկ ֆիլմերից, անգամ այնպիսի թեթև, ինչպիսին է «Սատանան նախընտրում է Prada»-ն։ Այս սեզոնի ամենակարևոր ֆեյշն ֆիլմը միայն նորաձևության մասին չէր. սյուժեի առանցքում սերունդների ու ժամանակների փոփոխությունն է, որի հետ ստիպված է հաշվի նստել անգամ Միրանդա Փրիսթլիի պես խիստ կերպարը։ Եթե 20 տարի առաջվա ֆիլմում միլենիալները պատրաստ էին սարեր շուռ տալ պրեստիժ աշխատանքի համար՝ միաժամանակ դիմանալով բռնակալ ղեկավարի կամահաճ ու անադեկվատ պահվածքին, նոր ֆիլմը ցույց է տալիս, որ Gen-Z-ների հետ այդպիսի կատակները չեն անցնի. ջահել սերունդը ստիպում է հարգել իր սահմանները, պատրաստ չէ զոհել անձնականը հանուն կարիերայի ու չի պատրաստվում անվերջ հաճոյանալ ղեկավարին։ Մյուս կողմից՝ թվային ու թվայնացված աշխարհն ունի իր նոր օրենքները, որտեղ տպագիր մամուլն այլևս չունի մեծ արժեք և կշիռ։ #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք՝ ինչ խնդիրներ է վերհանում «Սատանան նախընտրում է Prada» ֆիլմը և ինչպես է փոխվել կյանքն այս 20 տարվա ընթացքում՝

✍️ https://lav.pan.am/devilwearsprada2


Անցնենք մեր իվենթներին․

👗   Հայաստանում ևս նորաձևության հետ կապված միջոցառում է սպասվում. մայիսի 30-ին Զվարթնոցում «Նախնիների ուղին. Նորաձևությունը որպես աշխարհի լեզու» փառատոնն է, որտեղ Prada չեք տեսնի, բայց վայրը գեղեցիկ է ընտրված՝ https://tinyurl.com/32jhakew

✨  Հունիսի 2-ին էլ նույն վայրում «Լույսերի տաճարը» խորագրով իվենթն է, որը կմիավորի լուսային շոուն, էլեկտրոնային երաժշտությունն ու ջազը (գրեթե ևս մեկ satanayakan dj porno միջոցառում)՝ https://tinyurl.com/2taxbdux

🪩  Քանի խոսք գնաց էլեկտրոնայինից՝ ամսի 29-ին «Հայֆիլմում» գարնան վերջին ռեյվն է. կնվագեն միանգամից չորս սթեյջում՝ https://tinyurl.com/e8d3ucyd

🎤  Գարունն ավարտվում է մի տարօրինակ համերգով Altezza-ում, որտեղ ելույթ կունենան Սևակ Խանաղյանը, Տիմատին և Աննա Աստին. տոմսերի գինը սկսվում է նորմալից և ավարտվում երիկամի արժեքով՝ https://tinyurl.com/yc3svufd

📚  Մեծերի համար նախատեսված թանկ իվենթից անցնենք փոքրիկների համար նախատեսված՝ շատ ավելի հաճելի ու անվճար միջոցառման. ամսի 30-ից Անգլիական այգում Մանկական գրքի եռօրյա փառատոնն է՝ գրքերի շնորհանդեսներով, հյուրասիրությամբ, խաղերով, զիփլայնով և երաժշտությամբ՝ https://tinyurl.com/3n8xnz7t

🌿  Փոքրիկների ծնողները վստահաբար ուրախ կլինեն իմանալ, որ այդ օրն Անգլիական այգում ելույթ կունենա «Կաթիլ» ինդի-ֆոլկ բենդը՝ https://tinyurl.com/4cmbha2e

🍰  Մայիսի 31-ին էլ նույն փառատոնի շրջանակում ելույթ կունենա «Գաթա» բենդը. մուտքը կրկին ազատ է՝ https://tinyurl.com/5968ec59

🪄  Եթե դուք կամ ձեր երեխաները Հարրի Փոթերի ֆանատ եք, հաստատ մեծ հաճույք կստանաք հունիսի 3-ին Համալիրում կայանալիք «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմի ցուցադրությունից՝ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ https://tinyurl.com/52xzu7se

🤘  Իսկ այ որտեղ հաստատ երեխա չեք գտնի՝ ToneLab-ում. ամսի 31-ին այնտեղ Zhesht-ենք հերթական սատանայական իվենթն է՝ Obscura գերմանական և DVRK ֆրնասիական մետալ բենդերի համերգը՝ https://tinyurl.com/3dcaz7j8

🎷  Եթե ջազի սիրահար եք, այդ օրը կարող եք գնալ Ուլիխանյան, որտեղ ելույթ է ունենալու Dialog Project-ը՝ յոթ երաժշտի կազմով՝ https://tinyurl.com/yn9vdsv3

🎹  Հունիսի 4-ին էլ նույն վայրում կարող եք լսել Վահագն Հայրապետյանի տրիոյի ելույթը՝ https://tinyurl.com/34tcyhx5


📢  Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս գարնան վերջին օրը չզլանալ և հասնել Ջրվեժում գտնվող Woods կենտրոն՝ թե՛ մաքուր օդ շնչելու, թե՛ լավ երաժշտություն վայելելու. Ռամբալկօշեն այս անգամ բերելու Արմեն Միրանին՝ «փրկելու վինիլը»՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N203)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan