#իվենթաPAN
Today

🚀 #իվենթաPAN Weekly (203)

📷 Ի՞նչ վերջին զանգ՝ առանց «վերջին ծաղիկների ու մի քիչ թաց աչքերի»։ Իհարկե, փողոցներում տիրող աղմուկը գուցե շատերի սրտով չէ, և վստահաբար ձեզնից ոմանք դպրոցական տարիները հիշում են առնվազն անտարբերությամբ, իսկ գուցե՝ անգամ խոր զզվանքով, բայց այնուամենայնիվ մենք կարծում ենք, որ ինչ-որ լավ բան այդտեղ եղել է ու գուցե կարելի է մի քիչ նոստալգիայով, մի քիչ ուրախությամբ, «մի քիչ էլ թաց աչքերով» վերհիշել այդ տարիները։ Առավել անվախները կարող են նույնիսկ գտնել իրենց վերջին զանգի «դիսկը»՝ «երբեք չբացել» մակնշմամբ դարակից ու վերանայել դա, գուցե անգամ կողակցի հետ (դրանից հետո ձեր հարաբերությունները դուրս կգան վստահության նոր մակարդակի)։ Դե իսկ ամենանոստալգիկ երգը հաստատ Թաթա Սիմոնյանի «Վերջին զանգն է», որը ձեզ կտեղափոխի հեռավոր անցյալ՝ դասագրքերով, առաջին սիրով ու բուլինգով լի՝ https://youtu.be/W2i90wQn3u0


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🔔 «Տաաաա-սիի ԱԱԱ, տաաաա-սիի ԱԱԱ….» արդեն մի քանի տարի է՝ մայիսի վերջին ուրբաթ օրերից մեկը նման գոռոցներ չեն լսվում, քանի որ արդեն բավականին վաղուց դպրոցը չեն ավարտում տասներորդ դասարանում։ «Տասի Ա» գոռացող վերջին սերունդն այսօր արդեն հիփոթեք-երեխա-աչքերի տակի պարկեր «սուրբ երրորդության» տեր միլենիալներն են, իսկ այսօրվա սերունդը սովորում է տասներկու տարի ու, վստահ ենք՝ «տասներկուսի Ա» գոռալն այդքան էլ հարմար չէ։ Ինչևէ, մայիսի 22-ին Վերջին զանգն է, իսկ դա նշանակում է, որ անկախ բոլոր արգելքներից ու զգուշացումներից, փողոցները կրկին կլցվեն մեքենաների՝ Նիվաների ու Բրաբուսների ղեկերին նստած ու պատուհաններից դուրս կախված շրջանավարտներով, իսկ օրվա ավարտին մենք կիմանանք, թե քանի մեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ, ՏիկՏոկում էլ վստահաբար կտեսնենք «ամենատպավորիչ սխրանքները»՝ մայթերով երթևեկելուց մինչև Հրապարակի կլոր մտնելը։ #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք այլ երկրների ավարտական երեկոների ավանդույթների մասին՝ զուտ համեմատության համար՝
✍️ https://lav.pan.am/lastbell


Անցնենք մեր իվենթներին․

🎙️ Մայիսի 22-ին Ազնավուրի ծննդյան օրն է. լեգենդար շանսոնյեի օրն Օպերայում կկայանա «Հավերժ Ազնավուր» համերգային ծրագրի երևանյան մեծ պրեմիերան՝ Քրիստինա Ազնավուրի և Էրիկ Բերշոյի կատարմամբ՝ https://tinyurl.com/3p5d7s6j

🕺 Մի քանի օր անց՝ մայիսի 25-ին, նույն վայրում Մանկավարժականի Պարարվեստի բաժնի սաները կտան իրենց ավարտական քննություն-համերգը՝ նվիրված ամբիոնի հիմնադրման 50-ամյակին՝ https://tinyurl.com/4avja2ra

💃 Իսկ հաջորդ օրն Օպերայում կարող եք վայելել արդեն փորձառու պարողների ելույթը. գարնան վերջին համերգը կտա Պարի պետականը՝ իր «Պարում է Պարի պետականը» ծրագրով՝ https://tinyurl.com/3ns48275

🎻 Արամ Խաչատրյանում այդ օրերին ոչ միայն պարելու են, այլև՝ նվագելու. ամսի 25-ին Ֆիլհարմոնիկի հետ հանդես կգա միջազգային ճանաչում ունեցող հայազգի թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը՝ https://tinyurl.com/pfcrp2nt

🎼 Կամերային երաժշտության տանն ամսի 22-ին կհնչի Անտոնիո Վիվալդիի «Չորս եղանակները» հանճարեղ շարքը՝ հանրաճանաչ Mystery Ensemble-ի կատարմամբ՝ https://tinyurl.com/48mwhx99

🎵 Ամսի 24-ին էլ նույն վայրում «Գարնանային KaDance» է, դահլիճը կլցվի երաժշտությամբ ու պարով՝ https://tinyurl.com/ysdxnj29

🎶 Նույն օրը կարող եք գնալ Ֆիլհարմոնիա, որի ներքնահարկում ելույթ կունենան երաժիշտներ անսովոր հեռուներից՝ Բաշկորտոստանից ու Յակուտիայից՝ https://tinyurl.com/yc8em9ah

🎷 Ջազի սիրահարներն էլ կարող են ամսի 23-ին գնալ Ձիթողցյան Արտ ստուդիո՝ վայելելու ականջին ու աչքին հաճելին. ջազային երեկոյի աստղը կլինի դաշնակահար Վարդան Օվսեփյանն ԱՄՆ-ից՝ https://tinyurl.com/4pr8b7sr

🖼️ Քանի խոսք գնաց աչքին հաճելիի (և օգտակարի) մասին. ամսի 25-ին գնացեք Ազգային գրադարան, որտեղ կբացվի Սարյանին նվիրված ցուցահանդես. կներկայացվեն գրադարանի ֆոնդից գրքեր, ալբոմներ, բացիկներ և Վարպետի նկարազարդումներով հայերեն ու օտար լեզուներով հրատարակություններ՝ https://tinyurl.com/23mwm7xf

🥘 Վերջում էլ հայու սիրած տեսակի իվենթներից՝ ուտելու հետ կապ ունեցող մի միջոցառում, որը կանցկացվի պատմական վայրում. կիրակի «Զվարթնոց» արգելոց-թանգարանում կանցկացվի «Ուդուլի» տոլմայի համահայկական 13-րդ փառատոնը՝ https://tinyurl.com/3h7sbb98


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ եթե միամիտ ձեր կյանքում նախընտրական քարոզարշավից ստացված քրինջի չափաբաժինը բավարար չէ, կիրակի կարող եք գնալ Ari Stand-Up ակումբ, որտեղ կոմիկ Էդո Հովսեփյանի հետ դիտելու և քննարկելու եք հայկական «Արի ամուսնանանք» հաղորդումը՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N202)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan