#իվենթաPAN
Today

🚀 #իվենթաPAN Weekly (202)

📷 Շատերը վախենում կամ ամաչում են խոսել արվեստի մասին, ու նույնիսկ խուսափում թանգարաններ գնալուց, որովհետև իրենց անօգնական ու անտեղյակ «թեյնիկ» են զգում նման միջավայրերում։ Մանեին Մոնեից, Սարյանին Մինասից և ինստալյացիան փերֆորմանսից չտարբերելու վախը ստիպում է անփորձ մարդկանց շրջանցել արվեստի թեմաները, իսկ առավել փորձառուները գիտեն, որ խելացի կարելի է թվալ՝ պարզապես ցանկացած անհեթեթ միտք շատ վստահ ասելով ու դա տեսակետ հռչակելով։ Օրինակ՝ այդպես է վարվել երգչուհի Բեյոնսեն այս տարվա Met Gala-ին, երբ հաղորդավարի՝ «որն է ձեր կյանքը փոխած արվեստի գործը» հարցին շատ վստահ պատասխանել է՝ «երեխաներս»։ Այդպիսով՝ համ kreativ u dipuk, համ խելացի ու տարբերվող պատասխան տալով, համ էլ որևէ իրական արվեստի գործի անուն տալուց գեղեցիկ խուսափելով։ Արվեստի թեման Քարթերների ընտանիքի համար նոր չէ, դեռ 2018-ին նրանք տեսահոլովակ նկարահանեցին Լուվրում՝ Մոնա Լիզայի և այլ գլուխգործոցների ֆոնին ընդգծելով սեփական փառքն ու այն բարձունքը, որին հասել են։ Թերևս այս օրերին արժե վերանայել այդ հոլովակը՝ https://youtu.be/kbMqWXnpXcA


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🏛️ Զբոսնել քաղաքով, մտնել ցանկացած թանգարան, անշտապ շրջել սրահներով, տեսնել արվեստի գործեր, հայտնի գրողների և մշակույթի այլ գործիչների անձնական իրեր, VR տեխնոլոգիայի միջոցով շրջել նկարիչների արվեստանոցներով, խմել կոկտեյլ Սիլվա Կապուտիկյանի բաղադրատոմսով, երեկոյան լսել ջազ համերգ թանգարանի հարկի տակ, մասնակցել կրթական ծրագրերի, նկարել Սարյանի այգում, զբաղվել խեցեգործությամբ, դիտել ֆիլմեր… Այս ամենը և ավելին ամսի 16-ին կարող եք անել Երևանում ու ՀՀ մարզերում՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնության շրջանակում մինչև կեսգիշեր ազատ մտնելով ցանկացած թանգարան ու վայելելով հագեցած մշակութային ծրագիրը։ #PAN-ի այս կարդալիքով մեկտեղել ենք Թանգարանների գիշերվա ու Միջազգային օրվա հատուկ ծրագրերը, ինչպես նաև ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք գտնել բոլոր թանգարանների հասցեներն ու անելիքները, և գծել ձեր անձնական մշակութային երթուղին՝
✍️ https://lav.pan.am/museumnight26


Անցնենք մեր իվենթներին․

🧵  Թանգարանների գիշերը, սովորական ծրագրերից զատ, մայիսի 16-17-ին Ժողարվեստի թանգարանի կողմից կանցկացվի նաև Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը, որը Մեղրին կդարձնի ազգային մշակույթի և համեղ ուտեստների տոնական կենտրոն՝ համախմբելով վարպետների Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Վրաստանից և Իրանից՝ https://tinyurl.com/4bjaa6rz

🌀  Եթե Մեղրի հասնել չեք կարող, այդ օրը խորհուրդ ենք տալիս «կորել» Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, որտեղ hosq-ը, Ռամբալն ու Մշակույթի զարգացման հիմնադրամը պատկերի, ձայնի, խոսքի և անելիքների մի ամբողջ էքսպերիմենտալ ծրագիր են նախատեսել՝ https://tinyurl.com/urezh9f2

🎧  Հրապարակում էլ այդ օրը կանցկացվի մեծ  ̶ն̶ա̶խ̶ը̶ն̶տ̶ր̶ա̶կ̶ա̶ն̶ անվճար համերգ կամ, ինչպես կազմակերպիչներն են ասում՝ ռեյվ՝ Zil Dzzen բավականին ոչ կրեատիվ անվանումով, որի հեդլայները, սակայն, աշխարհահռչակ դիջեյ Afrojack-ն է՝ https://tinyurl.com/5aj7cupj

🔊  Նույն օրն իսկական (ոչ պետական) ռեյվ կանցկացվի նաև HOW-ում. ճիշտ է՝ առանց միջազգային ճանաչում ունեցող դիջեյի, բայց լավ լոկալ արտիստներով՝ https://tinyurl.com/34uurumx

🌙  Այդ օրը տժժալու են նաև «Հայֆիլմում». այս տարի առաջին անգամ բակի սթեյջը կբացվի ոչ թե առավոտյան՝ գիշերային ռեյվից հետո, այլ երեկոյան՝ սկսելով իվենթը մաքուր օդին՝ https://tinyurl.com/23kt9fc9

🕺  Եթե ամսի 16-ին ուզում եք պարել, բայց ոչ էլեկտրոնային երաժշտության տակ, կարող եք վայելել «ՊարիՕր»-ը Մոնումենտի այգում՝ ազգային պարեր պարելով «Մայր Հայաստանի» արձանի տակ՝ https://tinyurl.com/mpt534wr

🎸  Հայկական ռոքի սիրահարներն այդ օրը կարող են գնալ Stop Club՝ Sevagir բենդի համերգին՝ https://tinyurl.com/bdejz5r3

🎤  Իսկ ռուսական ռեփի սիրահարները՝ Yans ակումբ, որտեղ անսպասելիորեն համերգ կտա Каста-ն՝ https://tinyurl.com/4r3hztas

🎹  Ջազի սիրահարներին էլ հաջորդ օրը Արամ Խաչատրյանի բեմում սպասում է միանգամից 3 ջազ դաշնակահար՝ Մարիո Լաժինյան Պորտուգալիայից, Կրիստիան Ռանդալուն Էստոնիայից և մեր հայրենակից Վարդան Օվսեփյանն ԱՄՆ-ից՝ https://tinyurl.com/y858wwaj

🎻  Եվս մեկ աշխարհահռչակ հայի՝ ջութակահար Արա Մալիկյանին կարող եք լսել ամսի 19-ին Համալիրում, որտեղ նա հանդես կգա իր նվագախմբով՝ այս անգամ ներկայանալով նոր Intruso ծրագրով՝ https://tinyurl.com/38a76ays


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ամսի 16-ին կարող եք ոչ միայն բացահայտել արվեստի գործեր, այլև մասնակցել Women in Leadership ֆորումին, որը մեկ հարկի տակ կհավաքի տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած առաջնորդ կանանց՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N201)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan