🚀 #իվենթաPAN Weekly (201)
📷 Մի քանի օր առաջ Երևանի փողոցները փակ էին, խցանումները՝ էլ ավելի խիտ, օդը՝ էլ ավելի կանգնած, բայց այդ ամենի հետ մեկտեղ քաղաքում ֆրանսիական և ոչ միայն շարմ էր զգացվում. Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում մեզ մոտ էին ժամանել եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ ու աշխարհի ուժեղներ։ Առավոտ շուտ քաղաքի կենտրոնում զբոսնելիս կարելի էր պատահաբար հանդիպել միջին տարիքի ճգնաժամից փախչող Մակրոնին, իսկ երեկոյան՝ տեսնել ռեստորանից կուշտ փորով դուրս եկող Քարնիին։ Մակրոնը, իհարկե, ամենաակտիվն էր. հասցրեց մեծացնել-լայքել, գրկել ու նկարվել բոլոր hrashk poqrikner-ի հետ, սիրեց փողոցային շանը, պտտվեց Գյումրիով, երգեց վարչապետի նվագակցությամբ և ոչ միայն։ Բայց մենք էլ՝ որպես ընդունող կողմ, այս անգամ լավ էինք պատրաստվել. գագաթնաժողովի բացման արարողությունը լավագույնս ցուցադրեց հայկականը՝ ներկայացնելով ազգայինը՝ երաժշտությունից մինչև պար, արվեստից մինչև այբուբեն։ Եթե միամիտ դեռ չեք տեսել, խորհուրդ ենք տալիս դիտել՝ https://youtu.be/DlsQrm8hJj8
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🇨🇳 Երբ սոցցանցերը ողողված են բազում ինքնակոչ դիետոլոգներով, կասկածելի լայֆ քոուչներով, տարատեսակ ինֆոցիգաններով, տարոլոգներով, արգանդով շնչել սովորեցնողներով, տարբեր ֆինանսական բուրգեր գովազդողներով, սոդայաբուժությամբ զբաղվողներով, հիփոթեքի համար 1000 դրամ հավաքողներով և այլ աղմկոտ ու հաճախ անազնիվ ինֆլուենսերներով, համաձայնեք՝ մեծ է գայթակղությունը մի կողմ դնելու ժողովրդավար նկրտումներն ու խիստ գրաքննութուն մտցնելու՝ արգելելով նրանց գործունեությունը, հատկապես երբ այն կարող է էական առողջական, ֆինանսական և այլ վնասներ հասցնել։ Հենց այդ ճանապարհով էլ գնացել է Չինաստանը. այժմ առողջության, իրավունքի համ ֆինանսների թեմայով խոսող չինացի բլոգերները պետք է համապատասխան կրթություն ունենան։ Եվ եթե այդ ամենին գումարենք սոցիալական վարկանիշի և տոտալ տեսահսկման համակարգերը, կստանանք ապագայի կյանքը, բայց ոչ թե բարի ու պուպուշ, այլ՝ «Սև հայելի» սերիալի պես հակաուտոպիստական։ #PAN-ը պատմում է այն ամենի մասին, ինչ կատարվում է հիմա Չինաստանում ու, հավանաբար, կկատարվի հետո ամենուր՝
✍️ https://lav.pan.am/chinacontrolsystem
🎻 Այս ուրբաթ Կամերային երաժշտության տանը կհնչեն Ադելի երգերը, իհարկե՝ առանց երգչուհու մասնակցության, բայց Mystery Ensemble-ի գործիքային կատարումն էլ վատ չէ՝ https://bit.ly/3RsaUlm
🖤 Նույն օրը ռելոկանտ (կարդա՝ էմիգրանտ) ռուսների բացած Muha Bar-ում կլինի իվենթ, որին մասնակցությունը կիջեցներ ձեր սոցիալական վարկանիշը Չինաստանում՝ Ultimate Emo Party. այն կտեղափոխի ձեզ անհոգ ու տգեղ 2010-ականներ՝ https://bit.ly/4u5eNeQ
🎞️ Իսկ սոցիալական վարկանիշի բարձրացման նպատակով կարող եք ամսի 8-ին և 9-ին Երևանում, Կապանում, Հրազդանում ու Գյումրիում դիտել երեք ֆիլմ 44-օրյա պատերազմի մասին՝ https://bit.ly/4uDldBJ
🎹 Հաղթանակի օրը Բաբաջանյան համերգասրահում կհնչի կամերային երաժշտություն, կնվագեն երիտասարդ երաժիշտներ՝ https://bit.ly/4tieGen
🪩 Առավել ակտիվ իվենթների սիրահարների համար ուրբաթ օրը կա քլաբնայթ Հայֆիլմում. երեկոյի հեդլայները ռումինացի արտիստ Dan Andrei-ն է՝ https://bit.ly/4uzNRUi
🎤 Մայիսի 10-ին էլ ToneLab-ում ելույթ կունենա ուկրաինական X-Factor-ի եզրափակիչ հասած երգչուհի Palina-ն՝ https://bit.ly/42mggRy
🎼 Իսկ մայիսի 13-ին Արամ Խաչատրյանում մի հիանալի դասական համերգ է սպասվում, որին Սերգեյ Սմբատյանն ու Ալեքսանդր Ռոմանովսկին կներկայացնեն Կլոդ Դեբյուսի, Ռիմսկի-Կորսակով և ոչ միայն՝ https://bit.ly/4uuDl0o
💃 Նույն վայրում հաջորդ օրը կարող եք ոչ միայն լսել, այլև դիտել ու վայելել «Բարեկամություն» պետական անսամբլի «Գարուն Երևան» շքեղ համերգային ծրագիրը՝ https://bit.ly/49l1Pkx
🇬🇪 Հաղթանակի օրը Պուտինը հրավիրել է երկրների ղեկավարներին ՌԴ՝ ամենամայա շքերթի, ասում են՝ վարչապետը չի գնալու քարոզարշավի պատրվակով, բայց մենք հո գիտենք, որ նա չի գնալու, որովհետև այդ օրը Թբիլիսիում ավելի կարևոր իրադարձություն կա՝ Թաթուլի համերգը՝ https://bit.ly/4whmlMT
⚽ Վերջում էլ մեկ ոչ երաժշտական իվենթ. ամսի 10-ին FoodPark by Downtown-ում պատմական հանդիպում է լինելու՝ մեկ վայրում կհանդիպեն ոխերիմ թշնամիներ՝ Բարսելոնայի ու Ռեալ Մադրիդի երկրպագուները՝ դիտելու իրենց պաշտելի թիմերի խաղը՝ https://krch.at/wyhh2
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս մայիսի 10-ին «գրկել» ձեր բոլոր դարդերը՝ ցածր աշխատավարձից մինչև աղջիկներին ճիշտ «խոսեցնել» չկարողանալը, Թաթուլի համերգը բաց թողնելուց մինչև Մակրոնի հետ նկարվել չհասցնելը, և գնալ Ari Stand-Up՝ պատմելու դրանք կոմիկներին, որոնք կօգնեն լուծել ձեր խնդիրները՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N200)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan