🚀 #իվենթաPAN Weekly (200)
📷 Մեր հոբելյանական՝ 200-րդ #իվենթաPAN-ի համար չէինք կարող գտնել ավելի լավ իլյուստրացիա, քան Մադոննայի և Սաբրինա Կարպենտերի այս անսպասելի դուետի նկարը։ Երգչուհիները կարծես FaceApp-ով ստացված՝ միևնույն մարդու ջահել ու տարեց ֆիլտրով անցկացված տարբերակը լինեն. բլոնդ մազեր, նույնաոճ սեքսուալ հագուստ, նույնատիպ կեցվածք, անգամ նման հայացք… Ու թեև շատերի կարծիքով՝ Մադոննան չափազանց old է այս shit-ի համար, կարծում ենք, որ նա դեռ կարող է իրեն թույլ տալ բեմ բարձրանալ նման պրովոկատիվ տեսքով։ Բայց մի կողմ թողնենք էյջիզմն ու բոդիշեյմինգը և կենտրոնանանք շոուի վրա. ասում են՝ սա մի չտեսնված ելույթ էր, և Coachella-ի բոլոր հյուրերը պարզապես ծիածան էին միզում երգչուհիների կատարումներից։ Որոշ դրվագներում կարող եք ինքներդ դրանում համոզվել՝ https://youtu.be/ubU5BtocYoU
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🤖 Ինչպես կասեր «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի հերոս փոստատար Պեչկինը՝ «До чего техника дошла!», տեսնելով, թե ինչ է տեղի ունենում մեր օրերում, երբ «и тут, и там» ցույց են տալիս ոչ միայն ողջ դերասաններին, այլև՝ մահացած ու երբևէ գոյություն չունեցող։ ԱԲ-ի թռիչքային աճի պայմաններում մենք կարծես արդեն սովորել ենք, որ ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց քիչ-քիչ փոխարինելու են գալիս բոտերն ու նեյրոցանցերի ագենտները։ Անգամ դերասաններն են վտանգի տակ, չէ՞ որ արդեն իսկ արվում են փորձեր ստեղծելու ԱԲ կողմից գեներացված կերպարների, որոնք կարող են «նկարահանվել» ու «խաղալ» ԱԲ կողմից գեներացված ֆիլմերում, որոնց սցենարները ևս գրված են ԱԲ կողմից։ Բայց այսօր ինդուստրիան էլ ավելի հեռու է գնացել, և արդեն փորձ է արվել ոչ թե ստեղծել երևակայական կերպար, այլ ժամանակին գոյություն ունեցող ու բավականին սիրված դերասանի «վերակենդանացնել» ԱԲ-ի օգնությամբ։ #PAN-ը պատմում է Աբոյի նոր արկածների, կինոյի ինդուստրիայի համար բացված նոր հնարավորությունների ու դերասանների «թվային անմահության» մասին՝
✍️ https://lav.pan.am/valkilmer
🎈 Բոլորիս երկար ուիքենդ է սպասվում՝ 4 օրվա անվերջանալի dolce far niente (չնայած շատերի մոտ այն ամբողջ կյանք է տևում), որը կսկսվի մայիսի 1-ին Ամիրյանում շքերթով, տոնական մեծ համերգով ու օդապարիկների շոուով՝ https://tinyurl.com/ypmzw2w2
🎷 Նույն օրը ցերեկով կարող եք գնալ Ճարտարապետների միության դահլիճ, որտեղ 18-րդ Jazz Lab-ն է՝ Նյու Յորքից ժամանած հատուկ հյուրերով՝ https://tinyurl.com/uyt95c2s
🌄 Երկար ուիքենդը հիանալի հնարավորություն է` հասնելու Դիլիջան, որտեղ ևս ջազային տրամադրություն է. ամսի 2-ին Dilijan Daravand-ում ելույթ կունենան Շուշան Պետրոսյանը, Նինո Կատամաձեն և նյույորքյան ջազմենները՝ https://tinyurl.com/muvshxn8
🎺 Վերադառնանք Երևան, որտեղ ամսի 6-ին ամենաջազային Ուլիխանյանում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ կատարելով հայկական ջազ, ինչպես նաև բիգ-բենդային ստեղծագործություններ համաշխարհային ջազի երկացանկից՝ https://tinyurl.com/2akneak7
🎸 Ռոքի սիրահարները մայիսի 2-ին կարող են գնալ Ֆիլհարմոնիայի ներքնահարկ, որտեղ կհնչի պրոգրեսիվ և արտ-ռոք. բեմում կփայլի «Վանականը»՝ սիրված ու նոր երգերով՝ https://tinyurl.com/5a4jkc6y
🪩 Իսկ էլեկտրոնայինի սիրահարներն այդ օրը կարող են գնալ «Հայֆիլմ», որտեղ ռեյվը կապահովի Ռամբալկօշէն. հուրախություն շատերի՝ հիմնական սթեյջում ամբողջ գիշեր կնվագի Վիկեն Արմանը, իսկ բարում ու բակում՝ մեր լոկալ դիջեյները՝ https://tinyurl.com/5yttnxsc
🌿 Ավելի «հայեցի» ու ինքնատիպ էլեկտրոնային երաժշտության սիրահարները ցնծալու են ամսի 3-ին. Կինոյի տանը երկար սպասված համերգ կտա ինքնատիպ «Հող Արթուն» դուոն՝ https://tinyurl.com/ytm37vbw
🩰 Նույն տաղանդավոր տղաների ու հայ բալետի պարողների անզուգական համագործակցությունից ծնվել է «Սասունցի Դավիթ» յուրահատուկ բալետ-օրատորիան, որի տոմսերն ավելի դժվար է գտնել, քան իմաստ հայկական սերիալների սյուժեներում՝ https://tinyurl.com/2ry62dsa
🖼️ Երկար հանգստյան օրերը հիանալի առիթ են ընտանիքով կամ ընկերներով Պատկերասրահ գնալու, հատկապես, որ այնտեղ բացվել է «Արշիլ Գորկի. Նյու Յորք – Երևան. Նոր ձեռքբերում» ցուցահանդեսը, որի մեխը Գորկու նոր՝ Sotheby’s-ից գնված գործն է, որը համալրել է ՀԱՊ-ի ֆոնդը՝ https://tinyurl.com/5bp5snez
📚 Եվ վերջում մի իվենթ ընթերցասեր երեխաների ու նրանց հոգատար ծնողների համար. մայիսի 3-ին «Երազ» այգու փակ սրահում կանցկացվի մանկական գրքի փառատոն, որին կներկայացվի 5 նոր հրատարակություն՝ կոմիքսից մինչև վեպ, դետեկտիվից մինչև ծնողավարություն՝ https://tinyurl.com/2k7cpdd5
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս մայիսի 1-ին գնալ «Հայֆիլմ» կինոստուդիա, ուր կվերադառնա «Պատի հենքը». օլդերը հաստատ կհիշեն այն առաջին «Պատի հենքը», որն անցկացվել է նույն վայրում՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N199)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan