#իվենթաPAN
Yesterday

🚀 #իվենթաPAN Weekly (199)

📷 Կնոջ մարմինը միշտ ուշադրության կենտրոնում է, միշտ քննարկման առիթ է ու մշտապես արժանանում է քննադատության՝ լինի այդ կինը նիհար, թե ոչ այդքան, բարձրահասակ, թե փոքրամարմին, շեկ, թե սևահեր, բնական արտաքինի ու no makeup-ի կողմնակից, թե ֆիլերներով ու ֆիլտրերով իր արտաքինը փոփոխելու սիրահար… Հեռավոր 2011-ին մարդիկ խոսում էին այն մասին, որ երգչուհի Ադելն ունի հիանալի ձայն, սակայն «չափազանց փամփլիկ է, ինչը նրան տարիք է ավելացնում»։ Տարիներ անց Ադելը նիհարեց՝ գրեթե անճանաչելի դառնալով ու անուշիկ փամփլիկից վերածվելով սեքսուալ նիհարիկի, բայց արի ու տես, որ մարդիկ էլի գոհ չեն. այժմ էլ ասում են, որ «չափազանց նիհար է, նրան այսպես չի սազում, կարծես քաղցած ու ջղային լինի»։ Այդ «մարդկանց» ասածները, սակայն, Ադելին չեն հուզում. երգչուհին գերտաղանդավոր է և հիանալի ձայնի կրող ինչպես այն «փամփլիկ» շրջանում, այնպես էլ հիմա՝ https://youtu.be/HhsUhvVh_tk


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


😶‍🌫️ «Բռնաբարության ակադեմիա». այս սարսափելի ու տարօրինակ հնչող արտահայտությունը վերջին օրերին տարածվել է ամբողջ աշխարհով։ Խոսքը համացանցում տեղ գտած փակ ու գաղտնի խմբերի և հարթակների մասին է, որտեղ հազարավոր տղամարդիկ, օգտվելով անանուն ներկայանալու հնարավորությունից, կիսվում, պատմում և սովորեցնում են՝ ինչպես քնացնել ու բռնաբարել կանանց։ Ընդ որում՝ խոսքը հիմնականում ոչ թե անծանոթ կանանց մասին է, այլ իրենց զուգընկերուհիների։ CNN-ի լրագրողները հայտնվել են այսպիսի փակ խմբերից մեկում, որտեղ տասնյակ հազարավոր նման շեղված տղամարդիկ են։ Լրագրողներին հաջողվել է «մտերմանալ» նրանցից մեկի հետ, իմանալ, որ նա արդեն մի քանի տարի բռնաբարում է սեփական կնոջը… Եվ այսպիսի դեպքերը, ցավոք, շատ են։ Ոչինչ չկասկածող կանայք հանգիստ ապրում են բռնարար սրիկաների հետ՝ վստահելով նրանց, ընտանիք կազմելով նրանց հետ, զավակներ պարգևելով… #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք այդ ծանր ու մութ պատմության շոկային մանրամասները (զզվելի է, բայց ավելի լավ է տեղեկացված լինել)՝
✍️ https://lav.pan.am/rapeacademy


Անցնենք մեր իվենթներին․

♨️ Այս շաբաթ օրը նշվում է Ամիրյանը փակելու և փողոցում խորոված ուտելու տոնը, կամ ինչպես այն պաշտոնապես են կոչում՝ Քաղաքացու օրը. և իսկապես, այդ օրն Ամիրյանը փակ կլինի, այնտեղ ցերեկվանից կանցկացվի Գաստրոֆեստ՝ https://tinyurl.com/yst8fk7c

🎶 Իսկ երեկոյան Հրապարակում կլինի մեծ համերգ՝ Խաղաղության ձայնը, որը մի բեմում կհավաքի մի քանի մոռացված և ոչ այնքան միջազգային աստղի՝ In-Grid-ից մինչև Outlandish խումբը, որոնց կմիանա նաև մեր անփոխարինելի աստղը՝ Իվետա Մուկուչյանը՝ https://tinyurl.com/455kznm6

🎸 11 տարի առաջ այս օրերին Հրապարակը տեսել է անմոռանալի աստղերի՝ System of a Down խմբի տղաներին, որոնք իրական տոնի վերածեցին օրը տասնյակ հազարավոր հայերի համար. ամսի 25-ին ToneLab-ում հավաքվելու են` միասին դիտելու, վերհիշելու ու վերապրելու այդ համերգը՝ https://tinyurl.com/54uewkz9

🎚️ Այս օրն անմոռանալի պահեր կարող եք ապրել նաև «Հայֆիլմում», որտեղ MOCT-ը նշելու է իր 7-ամյակը. 5 սթեյջում (այդ թվում՝ սիրված BAK) կհավաքվի 22 արտիստ (ակտուալ ու ոչ մոռացված) Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից՝ https://tinyurl.com/svc8y2c2

🤙 Կիրակի էլ իր հոբելյանական 10-րդ սեզոնը կբացի Ռամբալկօշէն. ցերեկվանից մինչ գիշեր կարող եք վայելել երաժշտություն, դիտել ցուցահանդեսն ու շփվել լավ մարդկանց հետ՝ https://tinyurl.com/2d687bpj

🎷 Անցնենք ջազի. շաբաթ օրը Ճարտարապետների պալատում մենահամերգով ելույթ կունենա Արցախ ջազ նվագախումբը՝ https://tinyurl.com/3b8hmhad

🎵 Նույն օրն Արամ Խաչատրյանում կլինի Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը, որի շրջանակում կհնչեն ջազմենի հեղինակային գործերն ու ջազի համաշխարհային հայտնի կատարումներ՝ https://tinyurl.com/5xajayj4

🎹 Ամսի 28-ին ջազային տրամադրություն կտիրի նաև Բաբաջանյան համերգասրահում, որտեղ երաժշտական կամուրջ կձգվի Նյու Յորքի և Երևանի երաժիշտների միջև՝ https://tinyurl.com/mumykpp7

🎙️ Հաջորդ օրը նույն երաժիշտները կամրապնդեն Նյու Յորքի և Երևանի միջև կապը նաև Ուլիխանյանի բեմում՝ https://tinyurl.com/v5njpdxh

🎼 Իսկ ամսի 30-ին ջազի օջախը տոնելու է Ջազի միջազգային օրը՝ մի բեմում միավորելով հայ և միջազգային ջազ երաժիշտների՝ https://tinyurl.com/488ubxdy

🎛️ Ջազի միջազգային օրն ավանդաբար կնշվի նաև Կասկադում՝ մեծ համերգով, որին ելույթ կունենան լավագույն հայ ջազ երաժիշտները և նույնիսկ ֆրանսահայ էլեկտրոնային երաժիշտ Վիկեն Արմանը, իսկ երեկոն կեզրափակի Նինո Կատամաձեն՝ https://tinyurl.com/4an5kmrv


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ օրերը տաքացել են, և լավագույն ժամանակն է ամբողջ ընտանիքով գնալու Երևան Պարկ, որտեղ ձեզ ու ձեր երեխաներին սպասում են մոտ երեք տասնյակ ատրակցիոն, խաղեր և այլ զբաղմունքներ՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N198)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan