🚀 #իվենթաPAN Weekly (198)
📷 Այս օրերին հավանաբար շատերդ եք տեսել մեր-նախկին-խելառ-փեսա Քանյե Ուեսթի ելույթից մի հատված, որտեղ նա իբրև թե երգում է Յուրի Շատունովի Седая ночь երգի մոտիվներով Silver Night երգը։ Ամենամիամիտները հավատացել են, որ դա իրական ելույթ է, և Յեն այնքան է տպավորվել Слово пацана ռուսական սերիալից, որ որոշել է լոկալիզացնել այդ երգը։ Բայց իհարկե ելութն իրական չէ. այն գեներացված է նեյրոցանցերի օգնությամբ։ Այնուամենայնիվ ԱԲ թրեքը հաջողացրել է կարճ ժամանակում զբաղեցնել Shazam-ի չարտի առաջին հորիզոնականը՝ 300,000 փնտրումով։ Ի դեպ, գեներացված էր միայն թրեքը, իսկ այ տեսանյութը վերցված է Քանյեի իրական ելույթից Կալիֆոռնիայի SoFi Stadium-ից։ Ի դեպ, այս անգամ Յեն բեմ էր հանել նաև բոլորիս «լայքած ու մեծացրած», նրա ու Քիմի hrash poqrik Նորդ Ուեսթին՝ https://youtu.be/SGhKU1ToifQ?list=RDSGhKU1ToifQ
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
👵 Միլենիալների սերունդը վստահաբար հիշում է 90-ականների «Միանձնուհիները փախուստի մեջ» կոմեդիան, որի հերոսները միանձնուհի են ձևանում և փախնում ու թաքնվում գանգստերներից։ Այսօր ևս պատմելու ենք փախուստի մեջ գտնվող միանձնուհիների մասին, բայց այս անգամ՝ իսկական, այն էլ՝ տարեց՝ 80-ն անց, և փախել են նրանք ոչ թե հանցագործներից, այլ ծերանոցից, որտեղ հայտնվել են իրենց վերադաս հոգևորականների որոշմամբ։ Netflix-ի բաժին դառնալուն հավակնող այս կինեմատոգրաֆիկ պատմությունը զարգանում է Գերմանիայում։ Համառ միանձնուհիներն արդեն մի քանի տարի է՝ չեն հանձնվում ու փորձում են ամեն կերպ պաշտպանել մենաստանում իրենց օրերն ավարտելու իրավունքը։ Պատմությունը հասել է նույնիսկ Վատիկան՝ Հռոմի պապի մոտ, որի հետ նպատակասլաց տատիկները պլանավորում են հանդիպել։ #PAN-ի նոր կարդալիքով պատմում ենք այս տպավորիչ սյուժեի բոլոր մանրամասները՝
🎬 Քանի խոսք բացվեց կինոյից, ասենք, որ ուրբաթ օրը Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ. Mystery Ensemble-ի կատարմամբ կհնչի «Մատանիների տիրակալը» հանրահայտ զրուցավեպի հոյակապ երաժշտությունը՝ https://tinyurl.com/2r2ba6wx
🎥 Իսկ Հայ կինոն այս տարի դառնում է 103 տարեկան, և այդ առիթով Արամ Խաչատրյանում ուրբաթ բացառիկ համերգ է լինելու, որին կհնչեն հայկական սիրված ֆիլմերի՝ «Կտոր մը երկինք»-ից մինչև «Պեպո»-ի երաժշտությունը՝ https://tinyurl.com/5v9kbf7u
🎶 Նույն վայրում հաջորդ օրը կկազմակերպվի հերթական Եռալեգենդ երեկոն. այս անգամ Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի և Կոնստանտին Օրբելյանի երաժշտությունը կկատարեն հայ աստղեր և տարբեր երգչախմբեր՝ https://tinyurl.com/4xh65bjy
🕯️ Ամսի 23-ին էլ նույն վայրում կլինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա համերգ՝ գիշերվա լռության մեջ կհնչի Վերդիի «Ռեքվիեմը»՝ https://tinyurl.com/bdfrjeb9
🔥 Նույն օրը կանցկացվի նաև ավանդական Ջահերով երթը, որը սկիզբ կառնի Հանրապետության հրապարակից և կուղղվի դեպի Ծիծեռնակաբերդ՝ https://tinyurl.com/4fexfn2p
🪔 Ոչ ջահերի, բայց մոմերի լույսի ներքո կանցնի ուրբաթ օրը Candlelight Opera համերգն Առնո Բաբաջանյան համերգասրահում. կհնչեն համաշխարհային օպերային արվեստի սիրված ստեղծագործություններ՝ https://tinyurl.com/3nk2cuyk
🎛️ Գրեթե նույն վայրում՝ Ֆիլհարմոնիայի ներքնահարկում, ապրիլի 18-ին կհնչի էլեկտրոնային երաժշտություն և ոչ միայն՝ ֆանկից մինչև հաուս, ջազից մինչև հիփ-հիփ՝ https://tinyurl.com/5yrjdfht
🎧 Որակյալ էկլեկտիկ երաժշտություն երկու օր շարունակ՝ ամսի 18-19-ին կարող եք լսել ՊԷՈՒ-ում, որտեղ Lezvani լեյբլը երաժշտության լեզվով կպատմի իր ամբողջ կուտակված ասելիքը՝ https://tinyurl.com/hdm53hup
🎨 Շաբաթ օրը Երևանի ժամացույցի գործարանի «Մեկ տանիքի տակ» կհավաքվեն տարբեր արվեստագետներ, սպասվում է կենդանի երաժշտություն՝ ջազ, էլեկտրոնիկա և այլն, ցուցադրություններ և այցելություններ արվեստանոցներ՝ https://tinyurl.com/tk9e8kbk
🤖 Անցնենք ոչ երաժշտական միջոցառումներին. շաբաթ օրը Մայր բուհում կանցկացվի AI Conf Armenia-ն՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը՝ https://tinyurl.com/ywutb3p8
💼 Նույն օրը Մերիդիանում արդեն հինգերորդ անգամ կանցկացվի Career City Fest-ը՝ համախմբելով ՀՀ առաջատար ընկերությունները. հենց այստեղ կարող եք ձեռք բերել օգտակար ծանոթություններ կամ գտնել նոր աշխատանք՝ https://tinyurl.com/mrxkkvcp
⚽ Իսկ եթե աշխատանքի ու նեթվորքի կարիք չունեք, փոխարենն ուզում եք մի քիչ լիցքաթափվել և մոլի ֆուտբոլասեր եք, ամսի 20-ին ձեզ սպասում են 26 Irish pub-ում՝ այն լեգենդար Այրիշում, որն այժմ նոր տեղ է գտել Բաղրամյանի վրա՝ ֆուտբոլային քուիզի՝ https://tinyurl.com/2x9b66f9
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք ուրբաթ օրը գնալ Ari Stand-Up ակումբ, որտեղ կանցկացվի հերթական «Մեծ թեման». այս անգամ հյուրը rearrange-ի Նարեկ Ամիրխանյանն է, իսկ դա նշանակում է, որ զրույցն ավելի դանդաղ կընթանա (լավ է՝ գոնե Չապարյանը չի լինի)՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N197)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan