#իվենթաPAN
Today

🚀 #իվենթաPAN Weekly (197)

📷  Հեռավոր 1991-ին՝ ԽՍՀՄ փլուզումից մի քանի ամիս առաջ, Ռուսաստանը նույնիսկ ավելի ազատ էր, քան այսօր։ Անհավանական է թվում, բայց Մոսկվայում այդ տարի անցկացվեց Monsters of Rock միջազգային փառատոնը, որը մի բեմում հավաքեց ռոքի այնպիսի համաշխարհային աստղերի, ինչպիսիք են AC/DC, Metallica, Pantera և Black Crowes խմբերը։ Փառատոնի մուտքն ազատ էր և թույլատրվում էր ներս գալ սեփական ալկոհոլային խմիչքներով։ Հենց դա դարձավ պատճառ, որ նախ՝ հավաքվեց ավելի քան կես միլիոն մարդ (իսկ որոշ տվյալներով՝ նույնիսկ 1.6 մլն), և երկրորդ՝ այդ մարդիկ խմելուց հետո որոշեցին, որ չկա ավելի լավ բան, քան ուժայինների հետ կռվի բռնվելը։ Metallica-ի ելույթն այդ փառատոնին խմբի պատմական համերգներից է համարվում. խորհուրդ ենք տալիս լսել՝ https://youtu.be/SsnxAVBGep4


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


📱  Եթե Առաջին աշխարհամարտ տեսածներին անվանում էին «կորուսյալ սերունդ», ապա սոցցանցերի դարում մեծացողներն ունեն իրենց բնորոշումը՝ «տագնապած սերունդ»։ Ընդունված է համարել, որ միլենիալներն են տագնապային, բայց իրականում հաջորդ սերունդներն ունեն էլ ավելի լուրջ խնդիրներ. դա մենք չենք ասում, գիտնականներն են ասում, և բնավ ոչ բրիտանացի։ Խնդիրն այն է, որ միլենիալները գոնե «նորմալ» մանկության հնարավորություն ունեին՝ խաղում էին բակերում, ժամերով կորում առանց հեռախոս և այլ գաջեթ ունենալու, բարձրանում ծառեր ու գառաժներ, ռեալ կյանքում կռվում հասակակիցների հետ, դոնալդների ու ֆիշկեքի առևտուր անում։ Հաջորդ սերունդների մոտ այս ակտիվությունների մեծ մասը տեղափոխվել է թվային հարթակներ, որտեղ ձեռք առնող դասարանցու փոխարեն քֆուրչի ծյոծեր ու ձյաձեր են, ֆիշկեքի առևտրի փոխարեն՝ լայքերի մրցավազք, իսկ մանկական խնդիրների` դեպրեսիա ու մշտական համեմատություն։ Այս ամենի և դրանում Meta-ի ու Google-ի մեղավորության մասին է #PAN-ի նոր կարդալիքը՝

✍️ https://lav.pan.am/metadecision


Անցնենք մեր իվենթներին․

📚  Երեխաներին գաջեթներից պոկելու լավագույն միջոցը նրանց կարդալ սիրել սովորեցնելն է. այդ նպատակով նախ և առաջ կարող եք նրանց տանել և ինքներդ գնալ շրջայցի Ազգային գրադարան՝ https://tinyurl.com/4cs55txk

🏫  Ի դեպ, ապրիլի 13-ից Ազգային գրադարանը մեկնարկում է «Գրադարանային շաբաթ» նախագիծը, որի շրջանակում տարբեր դպրոցների գրադարաներում կլինեն քննարկումներ, ընթերցանություններ և այլ միջոցառումներ՝ https://tinyurl.com/32tmtj3a

🎨  Ապրիլի 15-ին նշվում է Արվեստի համաշխարհային օրը. Երևանում, Արտաշատում և Վանաձորում սպասվում է բազմաժանր մշակութային միջոցառումների շարք երիտասարդների համար՝ միավորելով արվեստի տարբեր ուղղություններն ու ստեղծագործական աշխարհները՝ https://tinyurl.com/5hfnd36v

🎻  Երաժշտությամբ զբաղվող երիտասարդները վստահաբար ավելի մեծ շանս ունեն խուսափելու սոցցանցային դեպրեսիայից, քանի որ պարզապես չունեն դրա ժամանակը՝ ամբողջ օրը պարապում են. ամսի 11-ին Ուլիխանյանում կարող եք լսել Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի նվագախմբի պատանիներին՝ https://tinyurl.com/2n2r3h2d

🎷  Ամենաերիտասարդներից անցնենք ամենափորձառուներին. ապրիլի 16-ին Արամ Խաչատրյանում կենդանի կատարմամբ և իմպրովիզներով հանդես կգա լեգենդար Լևոն Մալխասյանի ջազ տրիոն՝ https://tinyurl.com/2rr8jn5e

🎹  Մեկ այլ` Խաչատրյան տրիոն այս շաբաթ օրը ելույթ կունենա Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում՝ https://tinyurl.com/2f4z6x4a

🎬  Եթե ձեր սիրտը սկսում է արագ բաբախել «Գլադիատոր» կամ «Ինտերստելար» ֆիլմերի սաունդթրեքերի տակ, ամսի 10-ին գնացեք Կամերային երաժշտության տուն, որտեղ Mystery Ensemble-ը կկատարի կոմպոզիտոր Հանս Ցիմերի երաժշտությունը՝ https://tinyurl.com/yjmfhvf2

🎼  Այս կիրակի Արամ Խաչատրյանում երեք դաշնամուրի լեգենդար շոու Bel Suono-ն ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ https://tinyurl.com/3tcpvas7

🎶  Իսկ հաջորդ օրը կլինի Bel Suono-ի մենահամերգը. ի դեպ, այս տարի շոուն նշում է իր գործունեության 15-ամյակը՝ https://tinyurl.com/3tcpvas7

🎧  Ապրիլի 14-ին դաշնամուրի հնչյուններով կլցվի Համալիրը. համերգով առաջին անգամ Երևան է գալիս աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը՝ https://tinyurl.com/mr2pkz6j

🎸  Առավել ակտիվ երաժշտության, մասնավորապես ռոքի և կից ժանրերի սիրահարներն այս շաբաթ մի քեֆ, մի ուրախություն են ունենալու՝ նրանց սիրելի ToneLab-ը նշում է իր եռամյակը երկօրյա փառատոնով. կնվագեն «Լավ էլի», FairWind, Rozen Tal և մի շարք այլ խմբեր՝ https://tinyurl.com/3acs38c4

🎚️ Այս շաբաթ ուրախանալու առիթ ունեն նաև ռեյվերները. «Հայֆիլմում»՝ Projector Room-ում կնվագի բոլորի սիրելի Salome-ն, իսկ այլ սթեյջերում` մերոնք՝ https://tinyurl.com/yc5nhtp3


📢  Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք կինոթատրոններում դիտել հայկական «Զոնտիկ» ֆիլմը՝ ԽՍՀՄ տարիների ամենաաղմկահարույց կողոպուտի մասին, որն իրականացրել էին երկու հայ եղբայր՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N196)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan