#իվենթաPAN
April 3

🚀 #իվենթաPAN Weekly (196)

📷 Տղամարդը պարտավոր չէ գեղեցիկ լինել. ի տարբերություն կանանց արտաքինի հետ կապված քննարկումներին, տղամարդկանց մասին այս պնդման հետ կարծես բոլորն են համաձայն՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Առավել ևս՝ տղամարդը պարտավոր չէ գեղեցիկ լինել՝ հաջողության ու փառքին հասնելու համար։ Դրա վառ ապացույցն է բրիտանական Radiohead խումբը։ Լեգենդար խմբի անդաները, ի տարբերություն տարբեր boy band-երի սիմպո երգիչների, երբեք չեն փայլել գրավիչ արտաքինով, նույնիսկ հակառակը՝ աչքի են ընկել խիստ բրիտանական խարիզմատիկ տգեղությամբ։ Բայց փոխարենն այնքան լավ են երգել ու երգում, որ երկրպագուների և երկրպագուհիների պակաս երբեք չեն ունեցել։ Ու թեև նրանք, լավ գինու պես, տարիների հետ միայն ավելի արժեքավոր ու լավն են դարձել, այսօր ուզում ենք հիշեցնել նրանց 1997 թվի փայլուն ելույթը Glastonbury բրիտանական փառատոնին՝ https://youtu.be/CUZjHK4vdfo


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


⚖️ Կյանքի իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է. յուրաքանչյուր մարդ, որը լույս աշխարհ է եկել, ունի ապրելու իրավունք։ Իսկ չապրելո՞ւ։ Այս հարցը դարեր շարունակ հուզում է մարդկանց, պետություններին ու եկեղեցիներին։ Այս նուրբ ու էթիկապես բարդ հարցը որևէ միանշանակ պատասխան չունի, ու թեև մարդկանց և կառույցների մեծ մասը դեմ է ինքնասպանություններին, այնուամենայնիվ կյանքից ինքնակամ հեռանալու օրինական մի մեթոդ կա՝ էֆթանազիան։ Վերջերս թեման կրկին բուռն քննարկումների է արժանացել Իսպանիայում էֆթանազիայի դիմած 25-ամյա Նոելիայի պատմության ֆոնին։ Ծանր կյանք ունեցած, մեծ փորձությունների միջով անցած, խմբակային բռնաբարության զոհ դարձած երիտասարդ աղջիկը տառապում էր դեպրեսիայից։ Տարիներ առաջ Նոելիան ինքնասպանության փորձ էր արել, սակայն ողջ մնացել։ Հոգեկան ու ֆիզիկական ցավի մեջ ապրող աղջիկը մի քանի տարի շարունակ պայքարում էր իր չապրելու իրավունքի համար և ի վերջո շահեց դատն ու արժանապատիվ հեռացավ կյանքից։ #PAN-ի կարդալիքը նվիրված է Նոելիայի կյանքի ու պայքարի պատմությանը և չապրելու իրավունքի էթիկական հարցերին՝

✍️ https://lav.pan.am/noelia


Անցնենք մեր իվենթներին․

🚪 Մինչ գարնանը խոպանչիները մեկնում են սեզոնային արտագնա աշխատանքի, հայրենիք է վերադառնում 1188 թ.-ի հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը. այս մեծ իրադարձությունը կնշանավորվի ապրիլի 3-ին Պատմության թանգարանում ցուցադրության բացմամբ՝ https://tinyurl.com/yesxshuz

🎨 Կիրակի ևս սպասվում է մեկ կարևոր մշակութային իրադարձություն՝ Zatik Art Fest-ը. Արվեստի և երախտագիտության տոնին 40 առաջատար նկարիչներ հենց տեղում կնկարազարդեն մոնումենտալ փայտե հավկիթներ, բացի այդ, լինելու է ցուցահանդես-վաճառք ու լիքը երաժշտություն՝ https://tinyurl.com/y6ts56ej

🎼 Զատկից անցնենք մյուս կարևոր գալիք տոնին՝ Ապրիլի 7-ին. այդ ձեր մայրերին, գեղեցիկներին և գեղեցիկ մայրերին կարող եք տանել DJ Meets Orchestra երաժշտական շոուին, որի շրջանակում դասական գլուխգործոցները կհնչեն սիմֆոնիկի կենդանի կատարմամբ և Derhova-ի էլեկտրոնային մշակումներով՝ https://tinyurl.com/3y6x8dva

🇫🇷 Իսկ այս ուրբաթ Արամ Խաչատրյանում կարող եք լսել ֆրանսիական երաժշտություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգի շրջանակում՝ https://tinyurl.com/mr2c99zx

🎤 Ֆրանկոֆոնիայի օրեր են նաև Կամերային երաժշտության տանը. ամսի 8-ին այնտեղ կհնչի ամենաֆրանկոֆոն և ամենահայ Ազնավուրի երաժշտությունը՝ https://tinyurl.com/2x45fazt

🎧 Ապրիլի 7-ին կա ևս մեկ համերգ, բայց սա հաստատ մայրիկների համար չէ, կամ առնվազն շատ երիտասարդ՝ Gen-Z մայրիկների համար է. Դալմայի պարկինգում ելույթ կունենա Xcho-ն՝ https://tinyurl.com/mwhknyjp

🎻 Իսկ ամսի 9-ին Հայաստան կրկին կգա աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը և իր նվագախմբով ելույթ կունենա Համալիրում՝ ներկայանալով նոր «Intruso» ծրագրով՝ https://tinyurl.com/38a76ays

🎚️ Իսկ եթե ուզում եք ոչ թե պարզապես լսել երաժշտություն, այլ պարել, այս ուրբաթ գնացեք «Հայֆիլմ», որտեղ MOCT-ը հերթական տպավորիչ քլաբնայթն է կազմակերպում՝ հայ և վրացի արտիստների մասնակցությամբ՝ https://tinyurl.com/bmcadm96

💃 Kitchen Lab-ն էլ պարելու բացառիկ հնարավորություն է ապահովում այս երկուշաբթի Motor Yerevan-ում. Red Monday իվենթը կզարմացնի բազմազան լայնափով՝ https://tinyurl.com/3h24arcv

🩰 Պարել չսիրողներին, բայց այլոց գեղեցիկ պարը գնահատողներին առաջարկում ենք այդ օրը գնալ Օպերա, որտեղ սպասվում է «Պարում է Պարի պետականը» մեծ համերգը՝ https://tinyurl.com/24bvunsu


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք Ապրիլի 7-ի գեղեցիկ տոնն անցկացնել լեգենդար Reincarnation Orchestra-ի կենդանի հնչյունների ուղեկցությամբ՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N195)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan