🚀 #իվենթաPAN Weekly (195)
📷 «Ակումբ 27»-ի ամենակարկառուն դեմքերից մեկի՝ Կուրտ Քոբեյնի վերջին հեռուստատեսային նկարահանումներից մեկը՝ MTV Unplugged-ի եթերի համար նկարահանված ելույթը, Nirvana-ի ամենախորհրդանշականներից է. այդ օրը խմբին, հիմնական կազմից զատ, միացել էին նաև այլ երաժիշտներ։ Ի տարբերություն Unplugged շարքի այլ համերգների, Nirvana-ն որոշում է չսահմանափակվել միայն ակուստիկ հնչողությամբ և կիրառում է էլեկտրական հզորացում ու կիթառային էֆեկտներ։ Բացի այդ, չնայած ծրագրի կոմերցիոն ուղղվածությանը, խումբն ընտրում է ոչ այնքան հայտնի երգեր ու քավերային կատարումներ։ Այնուամենայնիվ, սա դառնում է խմբի պատմության լավագույն ելույթներից մեկը։ Ասում են՝ Կուրտն ուզում էր հետո շարժվել այդ ուղղությամբ՝ ձայնագրել նման հանգիստ ակուտիկ ալբոմ, սակայն ճակատագիրն այլ պլաններ ուներ։ Այս համերգի նկարահանումից մի քանի ամի անց երիտասարդ Քոբեյնն ինքնասպան է լինում։ Բայց եկեք մի կողմ թողնենք տխուր մտքերն ու վայելենք այս հիանալի ելույթը՝ https://youtu.be/pOTkCgkxqyg
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
💍 Նկատած կլինեք, որ #PAN-ի թիմը չի խուսափում իր սիրելի ընթերցողներին PANեցիների անձնական կյանքի կարևոր իրադարձություններին մասնակից դարձնելուց. մի քանի ամիս առաջ ձեզ հետ կիսվեցինք փոքրիկ PANեցու լույս աշխարհ գալու լուրով, այսօր էլ մեր այլ թիմակցի նշանադրությունն առիթ դարձավ, որպեսզի մեր այս կարդալիքը նվիրենք այս հաճելի թեմային։ Ճիշտ է՝ այնուամենայնիվ հարգելով մեր սիրելի թիմակցի պրիվատությունը՝ չենք պատմի հենց նրա ռոմանտիկ նշանադրության պատմությունը, բայց փոխարենը նա ձեզ համար հավաքել է ամենաաստղային, ամենաճոխ, ամենայուրահատուկ, քննարկված ու տպավորիչ «ձեռքի ու սրտի առաջարկությունների» պատմությունները՝ մեր նախկին փեսա Քանյեի կողմից Քիմին արված ճոխ անակնկալից մինչև արքայազն Ուիլյամի գաղտնի առաջարկությունը՝
🎬 Նույնիսկ մեր-նախկին-խելառ-փեսա Քանյեի կրեատիվը չի բավարարի մտածել այնպիսի խելահեղ սցենարներ, ինչպիսիք կտեսնեք հնդկական ֆիլմերում, ուստի խորհուրդ ենք տալիս ամսի 27-29-ին բաց չթողնել Հնդկական ժամանակակից ֆիլմերի փառատոնն ու զարգացնել երևակայությունը՝ https://tinyurl.com/a7b3cs55
🎥 Մենք՝ հայերս, այնքան հաճախ ենք պատմում մեր՝ առաջին քրիստոնյա ազգ լինելու մասին, որ ի վերջո որոշել ենք այդ թեմայով ֆիլմ նկարել, քանի որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան անվերջ լսել. «Առաջին քրիստոնյա պետություն» ֆիլմի պրեմիերան ապրիլի 1-ին է՝ https://tinyurl.com/s9p8dc4r
🎼 Քանի խոսք բացվեց ֆիլմերի մասին, չմոռանանք նաև դրանցում հնչող երաժշտության մասին. ամսի 28-ին Կամերային երաժշտության տանը կարող եք տեղափոխվել վարպետ Միյաձակիի երևակայական աշխարհ՝ վայելելով նրա անիմացիոն ֆիլմերի երաժշտությունը՝ https://tinyurl.com/3nn59a5f
🎭 Իսկ Արամ Խաչատրյանում նույն օրը կհնչի Չայկովսկու «Եվգենի Օնեգին»
օպերային գլուխգործոցը՝ համերգային կատարմամբ՝ https://tinyurl.com/3pz6r9su
🎻 Նույն վայրում ապրիլի 2-ին դասական երաժշտության երեկոյի ըմթացքում կարող եք վայելել Բրամսի Ջութակի հանրահայտ կոնցերտը և Սեմյուել Բարբերի չքնաղ Ադաջոն՝ https://tinyurl.com/23a6me9y
🎷 Դասականից անցնենք ջազի. Ուլիխանյանում ուրբաթ օրը կնվագի ArmStrong Dixie-ի խումբը՝ տեղափոխելով ձեզ սովետական ժամանակաշրջան և ստիպելով նոստալգիայով հիշել 3 կոպեկանոց պլոմբիրը (անգամ եթե երբեք այն չեք կերել)՝ https://tinyurl.com/yck464sf
🎺 Կիրակի օրը նույն վայրում Արցախի պետական ջազ նվագախումբն է, որի ելույթը բաց թողնել անթույլատրելի է՝ https://tinyurl.com/yyun3k7v
🎶 Քանի Արցախից խոսք գնաց, խորհուրդ ենք տալիս մարտի վերջին օրն Առնո Բաբաջանյանում գնալ «Դիզակ Ֆոլկ Բենդի» համերգին՝ լսելու արցախյան ֆոլկ երգեր՝ ժամանակակից ու դինամիկ մատուցմամբ՝ https://tinyurl.com/z7dxytt7
🪕 Ազգայինը պահպանելու և յուրովի ու նորովի ներկայացնելու գործում մեծ ներդրում ունեցող թառահար Միքայել Ոսկանյանին էլ կարող եք լսել ամսի 28-ին՝ 200 տարվա պատմություն ունեցող մառանում՝ մոմերի լույսի ներքո ակուստիկ համերգի շրջանակում՝ https://tinyurl.com/48ejfs9m
🥁 Ուրբաթ օրը հայկական ժողովրդական երաժշտություն կհնչի նաև Tonelab-ում. Երկար սպասված համերգով հանդես կգա եվրոպական շրջագայությունից վերադարձած ԹմբաԹան՝ https://tinyurl.com/y73y59d4
🎚️ Եվ վերջում լավ լուր ռեյվերների համար՝ ուրբաթ օրը «Հայֆիլմ» է վերադառնում Gortsaran FM-ը. տարվա առաջին համատեղ իվենթը MOCT-ի հետ կմիավորի հայ և վրացի արտիստներին երեք սթեյջում՝ https://tinyurl.com/bdepsxmu
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք մարտի 30-ին գնալ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն՝ նայելու «Սեր և նարինջներ» ներկայացումը՝ Մկրտիչ Արզումանյանի և Լուիզա Ներսիսյանի մասնակցությամբ՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N194)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan