#իվենթաPAN
Today

🚀 #իվենթաPAN Weekly (194)

📷 Խառը ժամանակներ են. Թրամփը միլիարդավոր դոլարներ է ծախսել փաստացի մեկ իրանցի առաջնորդին մյուսով՝ ընդ որում առաջինի որդիով փոխարինելու վրա, ՀՀ կառավարությունը մի քիչ փող է ծախսել բալիներում լողազգեստով անհոգ լուսանկարվող մեր՝ ցոփ ու շվայտ կյանքով ապրող հայրենակիցներին տուն հասցնելու վրա… Աշխարհը եռում է, եվրոպացի պատգամավորները սկի չգիտեն Իրանի տեղը, Արևելքից ու Արևմուտքից իրար ուղղությամբ փոխադարձ մեղադրանքներ ու հրթիռներ են թռնում… Մենք վստահ ենք, որ այս ամենի մեջ մեզ կփրկի մշակույթը, որը կարող է ապացուցել, որ Արևելքն ու Արևմուտքը՝ անկախ իրենց տարբերություններից, կարող են համադրվել և փոխլրացնել միմյանց, ինչպես դա հաջողվել է բրիտանացի Սթինգին և ալժիրցի Չեբ Մամիին, որոնց գործակցությամբ ծնվել է լեգենդար Desert Rose երգը՝ https://youtu.be/NTobAQPta_E


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


⚠️  Մենք ապրում ենք մի եզակի պատմական շրջանում, երբ այս տարածաշրջանում բոլոլա է, բայց մենք դրա մասնակիցը չենք (դեռ), և կարող ենք մեզ հանգիստ թույլ տալ քիչ թե շատ անհոգ ժամանակ անցկացնել ու վայելել տաք եղանակը, սուրճը, եգիպտացորենը, կարկանդակը կամ ցանկացած այլ բան՝ ինչ մեր սիրտն ուզի։ Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ վտանգը շատ մոտ է, մեր քթի տակ, իսկ քանի որ այս ամբողջ թատրոնը ղեկավարվում է անադեկվատ ու անկանխատեսելի կտցրած բիձուկների կողմից, երբեք չի կարելի վստահ լինել, որ որևէ հրթիռ չի ընկնի մեր տարածքում։ Քանի դեռ մեզ մոտ հանգիստ է, վայելեք #PAN-ի կարդալիքն իսրայելա-իրանա-ամերիկյան պատերազմի այս պահի զարգացումների մասին և իմացեք՝ ուր չարժե գնալ առաջիկա շաբաթներին (սփոյլեր՝ ոչ Իրան, ոչ Դուբայ, ոչ Իսրայել, ոչ էլ Լիբանան, որը ռմբակոծում են в любой непонятной ситуации), ինչպես նաև որոշեք ձեզ համար հակամարտության այն կողմը, որին դուք ապրումակցում եք՝

✍️ https://lav.pan.am/2026iranwar


Անցնենք մեր իվենթներին․

🪕  Քոչարի, յարխուշտա, շալախո և ոչ միայն, ու այդ ամենը՝ սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և ազգային նվագարանների կատարմամբ. մարտի 20-ին Համալիրում սպասվում է մեծ համերգ՝ «Սիմֆոնիկ ֆոլկ»՝ Սէրուժ Պաղտասարեանի (C-Rouge) և մեր սիմֆոնիկի մասնակցությամբ՝ https://tinyurl.com/2xbzwcpp

💃  Արամ Խաչատրյանում այս կիրակի թեժ ու կրքոտ է լինելու. արգենտինական տանգոյի հնչյունները և շարժումները կլցնեն դահլիճը «Կնոջ բույրը» խորագրով համերգի շրջանակում՝ https://tinyurl.com/yunwsnzu

🎼  Առավել հանգիստ ու խաղաղ է լինելու Կամերային երաժշտության տանը, որտեղ ամսի 24-ին՝ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում «Տաղարան» համույթը հանդես կգա «Ֆրանկոֆոնիկ Տաղարան» խորագրով համերգով՝ https://tinyurl.com/2ty9acf2

🎤  Տեղափոխվենք Ուլիխանյան, որտեղ ամսի 25-ին անսպասելի համերգ է լինելու. կենդանի կատարումներով հանդես կգա A. Chilla-ն, իսկ կնվագակցեն նրա երաժիշտ ընկերները՝ Արտյոմ Մանուկյանից մինչև DJ Serjo՝ https://tinyurl.com/bp5krepv

🎷  Հաջորդ օրը նույն վայրում կարող եք վայելել 60-ականների ջազ՝ Դեյվ Գյոդակյանի և մի քանի այլ փայլուն երաժշտի կատարմամբ՝ https://tinyurl.com/3cdac8zc

🎉  Ռեյվերների կոմֆորտի գոտի, խաղաղության ու հանգստության օազիս Epicure-ն այս տարի դառնում է 9 տարեկան. Դիլիջան տեղափոխված սիրելի վայրը, սակայն, իր ծնունդը նշում է Երևանում՝ Nemmra-ում, ամսի 20-ին՝ տիպիկ էպիկուրյան լայնափով՝ https://tinyurl.com/mrb37e5z

🎚️  Իսկ այ իսկական ռեյվ այդ գիշեր սպասվում է «Հայֆիլմում», որտեղ մեր արտիստների հետ բեմը կկիսի ղազախ դիջեյ Nazira-ն՝ https://tinyurl.com/4zkwmxbh

🚉  Մեկ այլ մեծ իվենթ սպասվում է հաջորդ օրը Երևանի երկաթուղային կայարանի գլխավոր սրահում. դա, իհարկե, սրբավայր չէ, բայց վստահ ենք, որ դժգոհներ կգտնվեն, չէ որ կայարանում տժժալը «հայեցի չէ»՝ https://tinyurl.com/yy7jdrby

🎸  Ռուսական ռոքի սիրահարներն էլ այդ օրը կարող են գնալ հայկական ռոքի մայրաքաղաք՝ Գյումրի, որտեղ ելույթ կունենա Kurara խումբը Եկատերինբուրգից՝ https://tinyurl.com/ynvh2bje

🎶  Իսկ Գյումրի հասնել չկարողացողներն ունեն հնարավորություն լսելու այդ խմբի կատարումները հաջորդ օրը պարզապես մայրաքաղաքում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում՝ https://tinyurl.com/4xz8xeax


📢  Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք մարտի 21-ին, 26-ին կամ 28-ին վայելել Հայկ Պետրոսյանի «Կոմիտաս ձայնաշխարհ» նոր ներկայացումը և նորովի բացահայտել Վարդապետի ժառանգությունը՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N193)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan