🚀 #իվենթաPAN Weekly (193)
📷 Արդեն մի քանի օր է՝ ֆեյսբուքահայությունը քննարկում է մայիսի 1-ից տրանսպորտում գարշահոտության ավելացման ռիսկերը. պատճառը Վեոլիայի հայտարարությունն է, թե շոգ սեզոնին Երևում ջրամատակարարումը կարող է դառնալ 17-ժամյա։ Մի կողմ թողնելով այն, որ անգամ շուրջօրյա ջրամատակարարումը չէր խանգարում ոմանց չլողանալ, հիշեցնենք, որ նախորդ տարիներին ևս Վեոլիան դիմել է այդ քայլին, պարզապես նախապես պաշտոնական հայտարարություններ չի տարածել։ Ինչևէ, եթե անգամ այս ամառ ջուր չունենանք, միշտ կարելի է դիմել Ջասթին Բիբերի մեթոդին ու լողանալ անձրևի տակ, կամ հարմարվել այգիների ոռոգման ռեժիմին ու ցայվել նոր տնկած սակուրաների հետ միասին, կամ էլ սպասել Ջրոցիին ու ամբողջ ամառվա տեղը հանել։ Լավ, կատակը դեն, վայելեք Բիբերի թաց ելույթն այն ժամանակներից, երբ նա դեռ շատերի թաց երազանքն էր, իսկ նրա կտուրը դեռ չէր կաթում՝ https://youtu.be/tM2OxwYd6zE
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
💔 Բոլորը սիրում էին նրանց, նրանք սիրում էին իրար, բոլորը հետևում էին նրանց կյանքին, նրանք փորձում էին թաքնվել ուշադրությունից և փառքից… Նրանք ապրեցին ̶ե̶ր̶կ̶ա̶ր̶ ̶ո̶ւ̶ ̶ե̶ր̶ջ̶ա̶ն̶ի̶կ̶ կարճ, բայց հագեցած կյանքով, ու մահացան իրար հետ՝ կատարելով Աստծո առջև տված խոստումը՝ «մինչև մահը չբաժանի մեզ»։ Խոսքն Ամերիկայի որդի Ջոն Քենեդի կրտսերի և նրա կնոջ՝ Քերոլին Բեսեթի սիրո պատմության մասին է, որը կարող էր մի հիանալի սերիալի հիմք դառնալ, ու, բնականաբար, դարձել է։ Վերջերս էկրաններին է բարձրացել «Ամերիկյան սիրո պատմությունը», որը պատմում է ԱՄՆ ամենահայտնի, գեղեցիկ ու քննարկվող սիրավեպերից մեկի մասին։ Հենց այս սերիալն էլ ստիպել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում վերհիշել այս տպավորիչ ու բացառիկ պատմությունը, որտեղ սերը միավորեց, փառքը՝ բաժանեց, իսկ ողբերգությունը վերջակետ դրեց երկու վառ անհատականությունների կյանքին։ Մինչ դուք կորոշեք՝ դիտել սերիալը կամ գուցե կսպասեք նոր էպիզոդին, #PAN-ն այս կարդալիքով կպատմի իրական պատմությունը՝ էկրաններից անդին՝
🥚 Ձու, թարհուն, պանիր, լոլիկ, լավաշ… լիքը հավես դեմքեր, հաճելի միջավայր ու լավ երաժշտություն, և այդ ամենը՝ անվճար. հենց այդպիսի կատարյալ կիրակիով է սկսվելու գարունը՝ Ռամբալկօշէի թեթև ձեռքով՝ https://tinyurl.com/22h8fara
🖤 Ձմեռն էլ ավարտվելու է ոչ պակաս կատարյալ շաբաթ օրով. Zhesht Events-ը հերթական սատանայական միջոցառումն է կազմակերպում, այս անգամ՝ Ֆիլհարմոնիայի շենքում, իսկ հյուրը կլինի Death in Rome նեոֆոլկ ու դարքվեյվ խումբը՝ https://tinyurl.com/3mkpxjaf
🎸 Ջորջ Հարիսոնը եթե ողջ լիներ, կդառնար 83 տարեկան. այդ առիթով ToneLab-ի բեմում ուրբաթ օրը կհավաքվի մի քանի լավ երաժիշտ ու կհիշի լեգենդար ռոքերին՝ https://tinyurl.com/3w9vpyf7
🕺 Իսկ շաբաթ օրը մեկ այլ վայրում՝ Stop ակումբում, կհիշեն այլ լեգենդար երաժիշտների. The Beertles խումբը «կվերակենդանացնի» բեմում Բիթլերին, Էլվիսին և այլոց՝ https://tinyurl.com/mu7f4wwf
🎻 Արտասահմանցի «աշուղներից» անցնենք մերոնց. ուրբաթ Առնո Բաբաջանյանում կլինի բացառիկ համերգ՝ նվիրված Աշուղ Ջիվանու 180 և Աշուղ Հավասիի 130-ամյակներին՝ https://tinyurl.com/4hpjvak4
🎼 Նույն օրն Արամ Խաչատրյանում մեծ սիմֆոնիկ երեկո է սպասվում. մենակատարը ջութակահարուհի Սոյուն Յունն է, իսկ դիրիժորը՝ Փիթեր Ունջյանը՝ https://tinyurl.com/mr46f4ve
🎻 Մեր ֆիլհարմոնիկի հետ մարտի 4-ին մեկ այլ աշխարհահռչակ ջութակահար էլ ելույթ կունենա՝ Օգուստեն Դյումեն՝ https://tinyurl.com/px94kzkr
🎹 Իսկ հաջորդ օրը նույն վայրում կհնչի ֆրանսահայ կոմպոզիտոր Ստեփան Էլմասի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը՝ Հեղինե Ռափյանի կատարմամբ՝ https://tinyurl.com/hwhsn53v
🎷 Անցնենք ջազի. այս ուրբաթ ջազային տրամադրություն է ԱրՀվեստանոցում, Վահագն Հայրապետյանը և այլ երաժիշտներ հրաժեշտ կտան ձմռանը՝ https://tinyurl.com/5n7pedw7
🎬 Նույն օրը Ճարտարապետների միության դահլիճում ջազային մեկնաբանությամբ կհնչեն լավագույն ֆիլմերի հայտնի սաունդթրեքերը՝ Big Band Cinema ծրագրի շրջանակում՝ https://tinyurl.com/rxv3e3m7
🎯 Եվ անցնենք սպորտի նորություններին. կրակոցներն Աջափնյակի փողոցներից տեղափոխվեցին Համալիր, որտեր ուրբաթ օրը հրաձգության Եվրոպայի առաջնությունն է՝ https://tinyurl.com/nh9n9ujj
🏀 Մեկ այլ սպորտային իրադարձություն տեղի կունենա մարտի 2-ին «Միկա» մարզահամալիրում. Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի շրջանակում կկայանա Հայաստան-Բուլղարիա բասկետբոլային հանդիպումը՝ https://tinyurl.com/yc27b3nf
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք հավաքել ձեր բոլոր ձմեռային դարդերը և գարնան առաջին օրով տանել դրանք Ari Stand-Up ակումբ, որտեղ փորձառու կոմիկները կօգնեն ձեզ «Արի օգնենք» ծրագրի շրջանակում՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N192)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan