#իվենթաPAN
Today

🚀 #իվենթաPAN Weekly (192)

📷 Հեռավոր 90-ականների կեսերին, երբ Բրուքլինը նույնիսկ դեռ պլաններում չկար, իսկ նրա այժմյան կինը նոր էր ծնվել ու անգամ սեղանների տակով քայլել չգիտեր, այսօրվա սկեսուրը՝ չքնաղ Վիկտորյա Բեքհեմը, արդեն տժժացնում էր աշխարհի տարբեր բեմերում ու վաստակել էր ամենացանկալի երիտասարդ երգչուհիներից մեկի տիտղոսը։ Ճիշտ է՝ այն թվերի Վիկիից դժվար էր գուշակել, որ մի օր նա դառնալու է զուսպ հագուկապով ու շարժուձևով լեդի, բայց արդեն իսկ զգացվում էր, որ աղջիկն իր ուզածին կհասնի և փայլուն ապագա ունի։ Մի կողմ դնելով հարսուսկեսուրյան բոլոր ինտրիգներն ու ներընտանեկան գժտությունները՝ առաջարկում ենք այսօր տեղափոխվել 1998 թվական, երբ բոլորս անհոգ էինք, ոմանք նույնիսկ չէին ծնվել, իսկ ծնվածներն ու նորաձևությանը հետևողները չարաշահում էին ցածր գոտկատեղով հոլիդեյ ջինսերը, ու վայելել Spice Girls-ի փարիզյան ելույթը՝ https://youtu.be/85zJwzFdU3c


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


👑  «Կանանց խմբի» անանունները լուռ ծխում են անկյունում և հետևում Բեքհեմների ընտանիքում ընկած կռվին։ Երբեմնի իդեալական թվացող ընտանիքի հաշտ ու ներդաշնակ իմիջը փոքր-ինչ խարխլվել է, և այդ սկանդալների պատճառը, բոլոր դասական կանոններին համապատասխան, ընտանիք եկած հարսն է։ Բեքհեմների ավագ որդի Բրուքլինը մի քանի տարի առաջ ամուսնացել է, և աստղային ընտանիքը կանգնել է միջին վիճակագրական ավանդական հայ ընտանիքի խնդիրների առջև՝ հարս ու սկեսուր լեզու չեն գտնում և չեն կարողանում կիսել սիրելի որդուն ու ամուսնուն։ Սակայն, ի տարբերություն անանուննների տխուր պատմությունների, այստեղ կարծես հարսիկին հաջողվել է կտրել երիտասարդ Բեքհեմի պորտալարն ու բաժանել նրան մոր փեշից, և նույնիսկ ավելին՝ ընտանիքի ներսում կռիվ գցել։ #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք Բեքհեմների ընտանեկան դրամայի մասին՝ գողացված հարսի պարից մինչև չկարված հարսի շոր, ամենագեղեցիկ կնոջ տիտղոսի համար կռվից մինչև ընտանիքի անդամներին Ինստագրամում բլոկել՝

✍️ http://lav.pan.am/beckhams


Անցնենք մեր իվենթներին․

🎛️ Բրուքլինից տեղափոխվենք Դետրոյթ. յուրաքանչյուր ռեյվերի լավ ծանոթ է Դետրոյթ տեխնոյի լեգենդ Խուան Աթքինսի անունը, բայց հայ ռեյվերները դեռ մի քանի տարի առաջ չէին էլ կարող երազել, որ արտիստը մի օր կգա Երևան՝ ուղիղ «Հայֆիլմ», երազանքն իրականանալու է այս ուրբաթ՝ https://tinyurl.com/4zr9vxam

📚 Ռեյվերներից անցում կատարենք գրքասերներին. ամսի 21-22-ին Ռամբալկօշէի թեթև ձեռքով Բուքուբորան գրատոնը կրկին վերադառնում է՝ Վուդս բերելով տասնյակ հրատարակիչների, լիքը գրքեր, դասախոսություններ, ցուցահանդեսներ ու համերգներ՝ https://tinyurl.com/47e8t9fr

🪧 Գիրք կարդալը միայն այս օրերին չէ, որ «նորաձև» է դարձել, նման քարոզչություն իրականացվում էր նաև Սովետի տարիներին, ընդ որում՝ ավելի հաջող. փետրվարի 25-ին Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Սիրեցեք գիրքը» խորհրդահայ պաստառների ցուցահանդեսը՝ նվիրված գիրք կարդալու ագիտացիային՝ https://tinyurl.com/3z6j5y99

🗾 Քանի խոսք գնաց ցուցահանդեսներից, հուշենք, որ ամսի 24-ին Մանկական արվեստի թանգարանում բացվում է Ճապոնական ավանդական վաշի թղթի և օրիգամիի ցուցահանդեսը (Կանանց խմբի էն սամուրայի կնոջ ականջը կանչի), որին կլինեն նաև վարպետաց դասեր՝ https://tinyurl.com/ydw24cj7

🎤 Կարդացած մարդիկ վստահաբար նաև լավ հումորի զգացում ունեն ու գուցե ուզեն գնալ դիտելու Արտյոմ Վինոկուրի սթենդափն այս ուրբաթ Տիկնիկայինում՝ https://tinyurl.com/bdhxm6ux

😈 Իսկ ավելի սուր ու համարձակ հումորի սիրահարները գուցե ցանկանան գնալ Գուռամ Ամարյանի սթենդափին. բայց այստեղ պետք է շտապել, քանի որ մոտ 4 ու կես տոմս է մնացել, այն էլ՝ ոչ լավագույն տեղերում՝ https://tinyurl.com/3vsbwhv2

🎸 Անցնենք երաժշտության. ռոքի ու ֆոլկի սիրահարների համար այս ուրբաթ տոն է ToneLab-ում՝ բեմ են վերադառնում Ռոզեն Թալը և Ցայգը՝ «Հայերեն» ալբոմով՝ https://tinyurl.com/4f2xwjyc

🎼 Իսկ շաբաթը տոն կլինի ջազի սիրահարների համար. Ճարտարապետների միության դահլիճում Jazz Lab-ը կանցկացվի ջեմ-սեյշնի ձևաչափով։ Սպասվում են հետաքրքիր իմպրովիզներ՝ https://tinyurl.com/uyt95c2s

🎹 Ուլիխանյանի բեմում էլ ամսի 25-ին Osmose Trio-ն է լինելու՝ Վահագն Հայրապետյան, Արտյոմ Մանուկյան, Կարեն Քոչարյան՝ https://tinyurl.com/yjn6s44y

🩰 Օպերայում էլ ամսի 24-25-ին դասականն ու ժամանակակիցը կհանդիպեն՝ ստեղծելով յուրահատուկ սիմբիոզ, որից ծնվել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան՝ https://tinyurl.com/2ry62dsa


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք շաբաթ օրը տաք հագնվել ու գնալ Myler՝ երկարացնելու ձմռան տրամադրությունը. Pabló Myler-ում այդ օրը կնվագի DJ և պրոդյուսեր D’Maselle-ը՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N191)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan