🚀 #իվենթաPAN Weekly (191)
📷 Այս տարին չափազանց հաջող է սկսվել պուերտոռիկացի երգիչ Bad Bunny-ի համար. երաժշտական ոլորտի «Օսկար»՝ լավագույն ալբոմի համար «Գրեմմի» մրցանակ ստանալուց հետո երգիչը հայտնվեց ամենաամերիկյան միջոցառմանը՝ Super Bowl-ին, և այդպիսով անգամ մտավ պատմության մեջ՝ դառնալով առաջին արտիստը, ով այդ միջոցառմանը ելույթ է ունեցել մեծապես իսպաներեն, ոչ թե անգլերեն։ Սա կարելի է համարել ևս մեկ բողոք Թրամփի հակաէմիգրացիոն քաղաքականության դեմ. առաջին բողոքը համարձակ «Նապոն» հնչեցրել է Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ՝ հենց բեմից քննադատելով ԱՄՆ-ում ծավալվող վերջին իրադարձությունները և ICE-ի գործունեությունը։ Super Bowl-ի բեմում Banny-ին անսպասելի միացել է մեկ այլ պուերտոռիկացի՝ մեր նախկին հարսափեսա Ռիկի Մարտինը, ինչպես նաև շքեղ Լեդի Գագան։ Առաջարկում ենք վայելել այս յուրահատուկ ելույթը՝ https://youtu.be/G6FuWd4wNd8
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🕵️ Սոցցանցերում ցինիկաբար տարակուսում են, թե երբ է Էփշթեյնը հասցրել սեռական կյանքով ապրել, եթե ամբողջ օրը սրան-նրան նամակներ է գրել։ Իսկապես՝ Էփշթեյնի սկանդալային գործի առանցքային մասը կազմում է նրա նամակագրությունն աշխարհի ուժեղների հետ՝ Դոնալդ Թրամփից մինչև Իլոն Մասկ, Բիլ Քլինթոնից մինչև Բիլ Գեյթս։ Հենց այդ նամակագրությունից և վերջերս ԱՄՆ արդարադատության կողմից հրապարակված ավելի քան 3 մլն էջ տարատեսակ ֆայլերից պարզ է դառնում, որ երբեմն իրականությունը կարող է ավելի դավադրատեսական լինել, քան ցանկացած դավադրապաշտական տեսություն։ Եվ այս առիթով ուզում ենք ներողություն խնդրել Հարեյանի հետևորդներից, Լեդի Գագայի կլիպերով գուշակություններ անողներից ու էզոտերիկայի ջատագովներից. հավանաբար «դուք ճիշտ էիք, իսկ մենք սխալվեցինք», և այն բոլոր անհավանական բաները, որ միշտ ասում եք «փչացած Արևմուտքի» մասին, գուցե և տեղ ունեն։ #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք Էփշթեյնի գործի, դրա մասնակից հայտնի անունների ցուցակի և դժոխային կղզու մասին՝
✍️ http://lav.pan.am/epstein
🔥 Սրբապիղծ թեմաներից անցնենք սուրբ թեմաների. թեև ուրբաթ ամսի 13-ն է, բայց դա չի խանգարի Տյառընդառաջին, որն այս տարի կարող եք տոնել նաև Երազ այգում՝ ուրախ ու հագեցած ծրագրով՝ https://tinyurl.com/33d9scnr
💔 Նորապսակների համար կարևոր խորհուրդ ունեցող տոնից անցնենք բոլորին նյարդայնացնող Վալենտինին. եթե ավանդական սրտիկ-փուչիկ-մոմիկ երրորդությունը տեսնել չեք ուզում, կարող եք ընտրել ավելի անվնաս տարբերակ՝ նշելով տոնը ToneLab-ում՝ Վնասի համերգին (այո-այո, մենք էլ ենք շոկի մեջ)՝ https://tinyurl.com/yv8znc2v
🎸 Նույն վայրում, բայց ամսի 13-ին կենդանի ելույթ կունենա երկու երիտասարդ, բայց խոստումնալից բենդ՝ Kangun-ը և Hosk-ը՝ https://tinyurl.com/5fsffmju
🎤 Իսկ դասականի սիրահարներն այդ օրն իրենց սիրելիներին կարող են պատմել զգացմունքների մասին ֆրանսիացի սիրված երգիչ Titiano-ի ձայնով՝ Արամ Խաչատրյանում կայանալիք նրա սիրառատ համերգի շրջանակում՝ https://tinyurl.com/5ussjmz6
❄️ Վալենտինի օրն այդտեղ՝ Օպերայում, կարող եք վայելել Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» գեղեցիկ բալետը երկու գործողությամբ՝ https://tinyurl.com/58bmp73n
🎻 Օպերայի շենքից տեղափոխվենք այլ մեծ ու գեղեցիկ շինություն. Համալիրում ամսի 15-ին ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը՝ այս անգամ ներկայանալով նոր ծրագրով, որը կոչվում է Intruso՝ https://tinyurl.com/38a76ays
🎺 Նույն օրը ջազի օրրան Ուլիխանյանում նշելու են շեփորահար Տոտիի ծնունդը. ելույթ կունենա նրա ղեկավարած՝ Արցախի պետական ջազ նվագախումբը՝ https://tinyurl.com/5n75m69y
🎷 Իսկ փետրվարի 17-ին նույն վայրում ջազը կհնչի այլ չափանիշներով՝ Other Jazz Standards-ի կատարմամբ՝ https://tinyurl.com/5n7vtt6z
🎶 Փետրվարի 15-ին կարող եք լսել ժողովրդական երգեր Հայկ Պետրոսյանի կատարմամբ անսպասելի վայրում՝ Էլիտ Պլազայում՝ https://tinyurl.com/mw8xnw83
📖 Համերգը կկայանա ԿարդաLove Գրքի և կրթության փառատոնի շրջանակում, որը տեղի կունենա երկու օր շարունակ՝ ամսի 14-15-ին, մեկտեղելով մի շարք հետաքրքիր միջոցառումներ գրքասերների համար՝ https://tinyurl.com/236dvz8h
🖼️ Իսկ արվեստասերները վստահաբար ուրախ կլինեն ԺԱԻ-ում բացվող ցուցահանդեսի կապակցությամբ. «Լեո Լեո Վարդանյան․ նյութի ճանապարհը» ցուցադրությունն Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի ուսանողների կուրսային աշխատանքն է՝ https://tinyurl.com/yewubpnz
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք Վալենտինի օրը վերցնել սիրելիին ու գնալ Myler. վստահ ենք՝ ձեր սերը կկոտրի Ապարանի ցուրտը, իսկ Ֆրանսիայից ժամանած Solto-ի երաժշտությունը կստիպի ձեր սրտերն էլ ավելի արագ բաբախել՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N190)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan