#իվենթաPAN
Today

🚀 #իվենթաPAN Weekly (190)

📷 Մեր նախկին կտցրած փեսայից (նախկինն այստեղ վերաբերում է փեսային, ոչ թե կտցրածին. այս մասով ամեն ինչ ստաբիլ է՝ Քանյեի տանիքը կաթում է) վաղուց խաբար չկա. արդեն տևական ժամանակ է՝ նա ոչ մեկին վառելու կոչ չի արել, չի ապրումակցել Հիտլերին և այլ սկանդալայնի հայտարարություն չի արել, փոխարենը պարբերաբար տարօրինակ լուքերով մարդամեջ է դուրս բերում իր նոր կնոջը՝ Բյանկային, որը գնալով ավելի է նմանվում Թեմուից պատվիրված Քիմի։ Բայց թողնենք այդ տխուր թեման։ 11 տարի, մեկ կին և բիպոլյարկայի սրացումից առաջ Քանյեն հիանալի ելույթ է ունեցել Glastonbury-ում. անկեղծ ասած, ռեփերը բազում հիանալի ելույթներ ու էպիկ համերգներ է ունեցել, բայց այս անգամ ուզում ենք ձեզ հետ միասին վերհիշել այս մեկը՝ https://vk.com/video8201627_171046543


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🏁 «Հո դու Շումախերը չես» արտահայտությունն իր կյանքում գոնե մեկ անգամ լսել է ցանկացած հայ, որն այդ պահին փորձել է արևէ բան անել, հիմնականում՝ վարել մեծ արագությամբ։ Ինքը՝ Շումախերն արդեն վաղուց էլ «Շումախերը չի». երբեմնի լեգենդար մարզիկն ու աշխարհի ամենաարագ մարդկանցից մեկն արդեն ավելի քան 10 տարի գամված է անկողնուն, և նրա կյանքը կախված է բացառապես ընտանիքի ֆինանսներից ու նրան շրջապատող հարազատների և բժիշկների օգնությունից ու խնամքից։ Օրերս լրահոսը կրկին ողողվեց Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոնի անունով. բրիտանական ԶԼՄ-ները պատմում են, որ Շումախերն այլևս անկողնային չէ և արդեն կարողանում է տեղաշարժվել անվասայլակով։ Կա հավանականություն, որ բրիտանական մամուլը նույնքան «արժանահավատ» է, որքան բրիտանացի գիտնականները, ուստի չենք շտապում ուրախանալ, բայց այնուամենայնիվ #PAN-ի այս կարդալիքով որոշել ենք անդրադառնալ մարզիկի կյանքին՝ աստղային ճանապարհի սկզբից մինչև Ալպերում ճակատագրական պահը՝
✍️ https://lav.pan.am/schumacher


Անցնենք մեր իվենթներին․

🌈 Հայ ռեյվերները ծիածան են միզում, և պատճառն ինչ-որ արգելված նյութեր չեն, պարզապես ամսի 6-ին Երևան, իսկ ավելի կոնկրետ՝ «Հայֆիլմ» հյուր է գալիս Բեռլինի լեգենդար Tresor տեխնո-ակումբը՝ իր ռեզիդենտ արտիստներով (պատկերացնում ենք կիլոմետրանոց հերթերը). շնորհակալություն MOCT-ին՝ https://tinyurl.com/5yj5crve

🎸 Այդ օրը տոն է նաև հայկական ռոքի սիրահարների համար. ToneLab-ի բեմում կլինի Rozen Tal-ը, որին կմիանա Fix-ը՝ https://tinyurl.com/3f4sukt6

🔥 Իսկ հաջորդ օրը նույն վայրում Rozen Tal-ը բեմը կկիսի ոչ պակաս սիրված Vanakan բենդի հետ՝ https://tinyurl.com/4a76dt7j

🍺 3 տարի առաջ Հայաստան ՌԴ-ից relocate են եղել ոչ միայն այթիշնիկներ և բարմեններ, այլև բրիտանական Բիթլզ խմբի մեծ սիրահարներ. իրենց կուռքերին հիանալի նմանակող Beertles խումբն ամսի 8-ին ելույթ կունենա Stop-ում ու կկատարի քառյակի լեգենդար հիթերը՝ https://tinyurl.com/4a79wf84

🎹 Անցնենք ջազի. Առնո Բաբաջանյանի 105-ամյակն իր ոճով կնշի Ուլիխանյանում Arm.Strong բենդը՝ կատարելով սիրված կոմպոզիտորի գործերը նոր մշակմամբ՝ https://tinyurl.com/2hhkrm8t

📞 Իսկ ամսի 10-ին նույն վայրում ելույթ կունենա Yerevan Calling բենդը՝ https://tinyurl.com/4ynbaaza

🧩 Ջազ կհնչի նաև Ճարտարապետների միության դահլիճում. ամսի 7-ին այնտեղ հերթական Jazz Lab-ն է, որի թեման այս անգամ ջազային հաղորդակցման գաղտնի կոդերն են՝ https://tinyurl.com/uyt95c2s

🌹 Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի գեղեցիկ մեղեդիները կարոտած մեր հայրենակիցների համար էլ կա լավ նորություն. ամսի 9-ին Կամերային երաժշտության տանը «Ազնավուր․ հավերժ մեղեդիներ» խորագրով համերգին կհնչեն նրա բոլոր հիթերը՝ https://tinyurl.com/bdekexap

🪕 Իսկ փետրվարի 12-ին նույն վայրում Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը կկատարի գեղեցիկ ժողովրդական գործեր, Կոմիտաս, Սայաթ-Նովա և ոչ միայն՝ https://tinyurl.com/2bw59ezf

📚 Քանի որ փետրվարը գրքային ամիս է, Newmag-ն արդեն այս շաբաթ՝ ամսի 7-ին, որոշել է ուրախացնել բոլոր գրքասերներին իր ձմեռային փառատոնով. կներկայացվեն նոր գրքեր, կլինի համերգ, մրցանակաբաշխություն և ավելին՝ https://tinyurl.com/4j49vn2b


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, որոշել ենք այս շաբաթ օրն ուղարկել ձեզ Ari Stand-Up, որտեղ re:arrange-ի Նարեկը իր դանդաղ ոճի մեջ խոսացնելու է Haydalek նիկով հայտնի բլոգեր Ռաֆոյին, ով վերջերս շատ քննարկված ու դերասաններին հուզած հարցազրույց է ունեցել՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N189)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan