#իվենթաPAN
January 30

🚀 #իվենթաPAN Weekly (189)

📷 Հեռավոր 1994-ին, երբ մեր ընթերցողների մեծ մասը նույնիսկ չէր ծնվել, իսկ այս տողերի հեղինակն առանց ջանքերի քայլում էր սեղանների տակով, Ուիթնի Հյուսթոնը երեք համերգ է տվել Հարավային Աֆրկայում՝ Նելսոն Մանդելայի պատվին։ Երգչուհին դարձել է առաջին մեգաաստղը, որն այցելել է երկիր նախագահական ընտրություններում Մանդելայի հաղթանակից, ապարտեիդից ու պետության միավորումից հետո։ Այդ երեք համերգի ընթացքում լեգենդար Ուիթնիին լսելու էր եկել ավելի քան 200,000 մարդ, իսկ համերգների ամբողջ հասույթն ուղղվել է բարեգործական ընկերություններին։ Առաջարկում ենք վայելել այդ գեղեցիկ շոուն, որը երեք տասնամյակ անց էլ տպավորում է իր մասշտաբներով՝ https://youtu.be/NqqjnuNrgiU


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🛡️ Ինտերնետի դարում յուրաքանչյուր բիզնես՝ թե՛ փոքրիկ տեղական, թե՛ հսկայական միջազգային, կարող է ընդամենը մեկ րոպեում դառնալ շատ ճանաչված ու հաջողակ՝ ապահովելով մեծ եկամուտ, կամ էլ հակառակը՝ կորցնել ամեն ինչ՝ արժեզրկվելով ինչ-որ անզգույշ քայլի պատճառով։ Այդպիսի շատ դեպքեր են հայտնի, բայց #PAN-ի այս կարդալիքով որոշել ենք պատմել մի բարի պատմություն հեռավոր Չինաստանից, որտեղ մեկ աշխատողի սխալի պատճառով բիզնեսը ոչ թե տապալվել է, այլ՝ ծաղկել։ Կարմիր ձիու տարում փափուկ կարմիր ուրախ ձիուկները բավականին պոպուլյար խաղալիք էին, բայց համացանցային հանրությունը սիրում է դրամաներ, ուստի երբ ուրախ ձիուկները պատահաբար դարձան տխուր, քանի որ աշխատողը գլխիվայր էր կարել դրանց մռութները, խաղալիքի վաճառքները տասնապատկվեցին։ Հավանաբար այս օրերին տեսել եք այդ խաղալիք ձիուկների նկարները կամ նույնիսկ պատվիրել եք ձեզ համար մեկը։ Այժմ կարող եք կարդալ ամբողջական պատմությունը և էլ երբեք չվախենալ սխալվելուց՝
✍️ https://lav.pan.am/sadhorse


Անցնենք մեր իվենթներին․

🧂  Գալիք Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ բոլոր միայնակները կամ ներկայիս զույգի հարցում հաստատ որոշում չկայացածներն ունեն մեկ խնդիր՝ գտնել այրի կին, համոզել, որ աղի բլիթ թխի, ուտել այդ անտանելի բլիթն ու երազում տեսնել միակին. այդ կարևոր հարցը կարող եք լուծել ամսի 30-ին Ժողովրդական արվեստների թանգարանում՝ https://tinyurl.com/bddsfbc9

🏛️  Իսկ հենց բուն տոնին գնալ Պատմության թանգարան, որտեղ հատուկ շրջայց է անցկացվելու Հայկ Պետրոսյանի ուղեկցությամբ. կարող եք տեսնել Լուվրից Երևան բերված բացառիկ ցուցանմուշները՝ https://tinyurl.com/3c6zte3x

🎸  Եթե անվերջանալի հունվարի տաղտկալի միապաղաղությունը ցրելու ցանկություն ունեք, չկա ավելի լավ միջոց, քան իսկական հայկական ռոքնռոլը. FairWind-ն ուրբաթ օրը տարվա առաջին համերգն է տալիս Stop-ում՝ https://tinyurl.com/5cvy5hax

🌑  Իսկ Ֆիլհարմոնիայում նույն օրը ռոքային տրամադրություն է տիրելու. բեմում կլինի հայկական առաջին պոստ-ռոք/սթոներ Sootrah դուետն իր երկրորդ՝ Fair Enough ալբոմով՝ https://tinyurl.com/m834vxam

🎷  Անցնենք ջազի. փետրվարն Ուլիխանյանում կսկսվի բոլորի սիրելի Dialog Project-ի ինչպես միշտ հիանալի երլույթից՝ https://tinyurl.com/3zc5k7p6

🥜  Ջազային տրամադրություն է լինելու նաև Արամ Խաչատրյանում. մեկ բեմում կբախվեն դասականն ու ջազը, և Չայկովսկու «Շչելկունչիկը» կհնչի անսպասելի ձևաչափով՝ https://tinyurl.com/3y64r2pf

🩰  Իսկ դասական «Մարդուկ-ջարդուկը» բալետի ձևաչափով նույն վայրում կարող եք վայելել փետրվարի 4-ին՝ https://tinyurl.com/yc4kyexm

💖  Փետրվարի 3-ին նույն վայրում սիմֆոնիկ նվագախումբն ու City of Smile-ը կներկայացնեն աշխարհահռչակ մյուզիքլների սիրված մեղեդիները. բարեգործական համերգը կաջակցի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին՝ https://tinyurl.com/fpfdpa68

🎤  Անցնենք ավելի ուրախ ձևաչափի իվենթներին. Ari Stand-Up ակումբում ուրբաթ օրը հերթական «Մեծ թեման» է, որի հյուրն այս անգամ Վիլյամ Սարոյանի ու Եղիշե Չարենցի ռեինկարնացիա Ավետ Բարսեղյանն է, ասում են՝ կարող եք նաև լուսանկարվել հյուրի հետ՝ https://tinyurl.com/4wxhnywz

🏆  Իսկ փետրվարի 1-ին Ari Stand-Up-ում ակումբի համահիմնադիր և սիրված կոմիկ Էդո Հովսեփյանի մենահամերգն է՝ «Չեմպիոն» խորագրով՝ https://tinyurl.com/4svsx6c8


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, որոշել ենք այս շաբաթ օրն ուղարկել ձեզ սառելու, իսկ ավելի կոնկրետ՝ Ապարան, էլ ավելի կոնկրետ՝ Myler, վերջնական կոնկրետության համար կարող ենք ասել՝ Pabló Myler, որտեղ ելույթ կունենան ոչ միայն մեր տեղացի դիջեյները, այլև Իսրայելից ժամանած Kadosh-ը՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N188)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan