🚀 #իվենթաPAN Weekly (188)
📷 Լեգենդար Prince-ը, եթե ողջ լիներ, թերևս հենց այսպիսի դեմքով էլ հետևեր վերջին տարիներին ամբողջ աշխարհում և Հայաստանում զարգացող իրադարձություններին։ Փրինսն արդեն չկա, բայց մենք ևս մոտավորապես նման դեմքի արտահայտությամբ ենք հետևում թե՛ համաշխարհային լրահոսին, թե՛ հայկական ֆեյսքուքյան սռաչներին։ Լավ, դա դնենք մի կողմ. լեգենդար Փրինսը հեռավոր 2008-ին ելույթ է ունեցել Coachella փառատոնում։ Դա նրա առաջին ու վերջին ելույթն էր այդտեղ, որը ստացավ շատ բարձր արձագանքներ։ Բոլորին հատկապես հիշվեց Radiohead-ի Creep երգի քավերը՝ Փրինսի ինքնատիպ կատարմամբ։ Քոաչելյան նրա սեթը դարձել է փառատոնի պատմության մեջ լավագույններից, ուստի եթե դեռ չեք լսել, առաջարկում ենք կտրվել առօրյա գաղջից ու վայելել՝ https://youtu.be/BzLg_wQsw60
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🛡️ «Սա որ ծխում ա, կկտցնի էլ» ասույթն ավելի քան ակտուալ է հարևան Իրանում այս օրերին զարգացող իրադարձությունների ու դրանք լավագույնս վավերագրող ամենահայտնի լուսանկարների համար։ Երիտասարդ իրանուհիները ոչ միայն հանում են գլխաշորերն ու ծխախոտ օգտագործում, այլև այդ ծխախոտը վառում են ամենակրեատիվ ձևով՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի այրվող պատկերի կրակով։ Այսքանն իրանական ցույցերի երևացող, մեդիայում տիրաժավորվող ու սոցցանցերում տարածվող կողմի մասին, սակայն այդ ամենի հետևում կոշտ պայքար է, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր զոհեր ու ռեժիմի տապալման եզրին կանգնած իշխանություն։ #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք հարևան երկրում ծավալվող պատմական իրադարձությունների, դրանց հիմքում ընկած արդար պահանջների, այդ ամենից շահել փորձող միջազգային խաղացողների և հնարավոր հետևանքների մասին՝
✍️ https://lav.pan.am/iran26
🌒 Անվերջ ձգվող հունվարը գոնե մի քիչ ավելի հետաքրքիր դարձնել կօգնի շաբաթօրյա ռեյվը «Հայֆիլմում», որի լայնափում տեղացի դիջեյներն են և բեռլինաբնակ վրաց արտիստ Vinvar-ը՝ https://tinyurl.com/mpcmrh8s
🏙️ Եթե ուզում եք էլեկտրոնային երաժշտություն լսել ավելի պայծառ ու քաղաքային միջավայրում, նույն օրը կարող եք գնալ ՊԷՈւ, որտեղ ընկերական լայնափ է՝ https://tinyurl.com/4vyshxhh
🚀 Ամսի 16-ին Կամերային երաժշտության տանը կհնչի սիրված երգահան Հանս Ցիմերի երաժշտությունը լեգենդար ֆիլմերից՝ «Գլադիատորից» մինչև «Ինտերստելար»՝ Mystery Ensemble-ի կատարմամբ՝ https://tinyurl.com/465wtcv3
🏛️ Նույն վայրում ամսի 22-ին կարող եք վայելել «Երգեհոնային կոնցերտներ և բարոկ արիաներ»՝ «Տաղարան» համույթի գեղեցիկ մեկնաբանությամբ՝ https://tinyurl.com/3kys9smw
🎷 Ջազի սիրահարներն այս ուրբաթ օրն Ուլիխանյանում կարող են զգալ ժամանակակից նվագախմբային ջազի դրայվն ու վայելել փայլուն երաժիշտների վարպետությունը՝ https://tinyurl.com/2s47x79u
📀 Իսկ ToneLab-ում նույն օրը վինիլային երեկո է. իր ավելի քան 500 ստեղծագործություն ներառող հարուստ ընտրանուց Tony Donatelle-ն կդնի ձեզ համար ամենահետաքրքիր գործերը՝ հիմնականում ջազային՝ https://tinyurl.com/56pjsyfz
🤍 Կիրակի օրը Համալիրում մեծ կրթամշակութային միջոցառում է՝ «Մենք կանք» խոսուն խորագրով, որը հնարավորություն կտա բացահայտելու Արցախն ու արցախցիներին. ստացված հասույթն ուղղվելու է ՀՀ-ում Արցախի մշակութային կոլեկտիվների գործունեությանը՝ https://tinyurl.com/yck4rjr3
🎹 Հունվարի 22-ին Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է, որը մեծ շուքով կնշվի Արամ Խաչատրյան համերգասրահում՝ հատուկ համերգով. սիրված երաժիշտները կկատարեն լեգենդար կոմպոզիտորի ստեղծագործությունները՝ https://tinyurl.com/3p79arch
❤️ Ոչ միայն լսելու, այլև՝ դիտելու լավ իվենթ կա ամսի 17-ին Հակոբ Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնում. «Երևան 20 24. Սիրո քաղաք» մյուզիքլը պատմում է երիտարասդների, սիրո և ընկերության մասին՝ https://tinyurl.com/57kws2ax
🎪 Իսկ եթե այս կյանքում կրկեսը ձեզ չի բավարարում, առաջարկում ենք նույն օրը գնալ Հաղթանակի պուրակ՝ իսկական՝ Վարդանյան եղբայրների կրկեսը վայելելու՝ https://tinyurl.com/yzzhhzdz
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, վստահ ենք, որ թեև տարին նոր է սկսվել, բայց հաստատ ունեք նախորդ տարվանից մնացած դարդերի բեռ, որով ուրբաթ օրը կարող եք կիսվել Ari Stand-Up ակումբի կոմիկների հետ՝ «Արի օգնենք» շոուի շրջանակում օգնություն ստանալով՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N187)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan