#իվենթաPAN
Yesterday

🚀 #իվենթաPAN Weekly (187)

📷 Եթե այս տարի որոշել եք, որ անպայման հարստանալու եք, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ միլիարդատերերի Forbes-ի ցուցակին ու սթափ գնահատել ձեր շանսերը, հատկապես եթե արվեստի ու մշակույթի մարդ եք։ Արդեն սովորական դարձած մասկերի ու բեզոսների կողքին շատ քիչ արվեստագետների, դերասանների ու երաժիշտների կտեսնեք։ Եթե խոսենք ավելի կոնկրետ թվերով, ապա աշխարհում ընդամենը 5 միլիարդատեր երաժիշտ կա. հինգերորդը Բեյոնսեն է, ով բոլորովին վերջերս է մտել այդ ցանկի մեջ։ Թագուհի Բիից բացի, ցուցակում են նրա ամուսին Jay-Z, ժամանակին վերջինիս «թևի» տակ աճող Ռիհաննան, նրանց ընտանիքի «ոխերիմ ընկերուհի» Թեյլոր Սվիֆթն ու, ի զարմանս բոլորիս, այս ցուցակում հայտնված Բրյուս Սփրիգսթինը։ Այդ առիթով եկեք նայենք ու լսենք 2018-ին Coachella-ում Բեյոնսեի ելույթը՝ ամանորյա սեղանի՝ բոլորիս արդեն հոգնեցրած բդերից անցում կատարելով երգչուհու ու նրա պարողների ավելի հաճելի բուդիկներին՝ https://youtu.be/RCiRJYYde_I


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🛡️ Իր ուսուցչուհուն սիրահարված տղա, իր դասախոսին սիրահարված երիտասարդ աղջիկ, իր մենթորին պաշտամունքով նայող սան… այս բոլոր սցենարները կարող են հիմք դառնալ ինչպես թեթև ռոմանտիկ կատակերգությունների, այնպես էլ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի, որտեղ ուսուցչուհին չափազանց կարճ կիսաշրջազգեստով է ու ակնոցների տակից նայում է ոչ թե խիստ, այլ՝ անպարկեշտ հայացքով։ Մեր օրերում սա ևս մեկ սցենար է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի սիրո ու կյանքի պատմությունը։ Իր բարետես ամուսնուց գրեթե կես դարով ավելի մեծ Բրիջիթը, որը ժամանակին փոքրիկ Էմանուելի ուսուցչուհին էր, հաճախ է սոցցանցերում «բազմոցային զորքերի» ծաղրանքի թիրախ դառնում, նույնիսկ Հայաստանում։ Ասում են նաև, թե Բրիջիտն իրականում տղամարդ է, տրանսգենդեր, և այլն։ #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք Ֆրանսիայի առաջին տիկնոջ հանդեպ կիբերբուլինգի, դրա հետևանքների, ինչպես նաև Փարիզում այդ գործով դատապարտված 10 մեղադրյալի մասին՝
✍️ https://lav.pan.am/brigittemacron


Անցնենք մեր իվենթներին․

🛎️  Բոլորն ուզում են մի քիչ երկարացնել տոնական տրամադրությունը. դա կարելի է անել, օրինակ՝ այցելելով «Տանը մենակ» ֆիլմի երաժշտությամբ համերգին, որը կկայանա ուրբաթ «Արամ Խաչատրյանում»՝ https://tinyurl.com/ywej8u3r

🎩  Ամանորյա տրամադրության շարունակականությունը կապահովի նաև ամսի 11-ին կայանալիք Vienna Gala-ն, որի շրջանակում կարող եք վայելել վիեննական վալսերը. հագնվեք գեղեցիկ՝ https://tinyurl.com/yc2dn9hy

🚂  Չորս օր անց «Արամ Խաչատրյանում» կմեկնարկի 2026-ի առաջին սիմֆոնիկ ճամփորդությունը. Սիմֆոնիկ նվագախումբը կկատարի ամենասիրված ստեղծագործությունները՝ Չայկովսկուց մինչև Խաչատրյան՝ https://tinyurl.com/4vvvz572

🥜  Իսկ հունվարի 13-ին կարող եք վայելել Չայկովսկու «Շչելկունչիկը», բայց ջազային մեկնաբանությամբ՝ համեմված պետական ջազ նվագախմբի իմպրովիզներով՝ https://tinyurl.com/3y64r2pf

🎞️  Ջազային մեկնաբանությամբ կարելի է վայելել ոչ միայն դասականը, այլև հայկական ֆիլմերի սիրված երաժշտությունը. դա կարող եք անել ամսի 10-ին Ուլիխանյանում՝ https://tinyurl.com/yw85uzhb

🎺  Շարունակելով տոնական թեման՝ ամսի 12-ին կարող եք գնալ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, որտեղ «Երևան» փողային նվագախումբը պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ կներկայացնի Brass Christmas ամանորյա համերգը՝ https://tinyurl.com/y8w84fr3

🎻  Իսկ Գյումրու «Առնո Բաբաջանյանում» շաբաթ օրը ելույթ կունենա քաղաքի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որին կնվագակցի Գերմանիայից ժամանած ջութակահար Անդրեա Չիկալեզեն՝ https://tinyurl.com/ynw5kc5a

🤘  Եվ վերադառնանք Երևան, որտեղ ուրբաթ օրը ToneLab-ը կբացի տարին ռոք համերգով. մի բեմում կհավաքվի միանգամից երեք խումբ՝ LowsiN-ը, Hosk-ն ու SUNRAZOR-ը՝ https://tinyurl.com/248ktx3a

😄  Շաբաթ օրն էլ կարող եք գնալ Ari Stand-Up ակումբ, որտեղ Գարիկ Օգանիսյանի մենահամերգն է՝ https://tinyurl.com/y2x6ywtp

🏀  Իսկ հաջորդ օրը՝ կիրակի, Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում՝ նախկին «Միկա»-ում, կհավաքվեն բասկետբոլի սիրահարները՝ վայելելու Probasket Սուպերգավաթի Հատիս-Օլիմպավան խաղը՝ https://tinyurl.com/52hchp27


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք հավաքել այս տարվա բոլոր նոր դարդերն ու կիրակի «տանել» դրանք Ari Stand-Up ակումբ, որտեղ կոմիկները «Արի օգնենք» շոուի ընթացքում կփորձեն օգնել ձեզ՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N186)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan