#մշակութաPAN
Today

🖼️ #մշակութաPAN Weekly (204)

🖼️  Մեր քաղաքում արվեստասեր հանրությունը պարբերաբար հնարավորություն է ունենում ժամանակավոր ցուցադրությունների միջոցով առավել հագեցած, գունեղ ու տպավորիչ մշակութային առօրյա ունենալ։ #մշակութաPAN֊ն էլ որոշել է այսուհետ առավել հաճախ անդրադառնալ այդ իրադարձություններին ու ներկայացնել հայ արվեստագետների, համադրողների, թանգարանների ու պատկերասրահների մեծածավալ աշխատանքի տարբեր դրվագներ։ Գևորգ Գրիգորյանի՝ Ջոտտոյի արվեստանոց-թանգարանում կտավները ձեզ կտեղափոխեն տարածական ու զգայական այլ հարթություն։ Բայց արվեստանոց-թանգարանում սրանով չեն սահմանափակվում։ Երկրորդ հարկում ժամանակավոր ցուցադրությունների միջոցով որոշել են հանրահռչակել այլ արվեստագետների ևս: Վերջին ամիսներին բացված «Արվեստով միեղեն. Երվանդ և Մելինե Քոչարներ» ցուցահանդեսը հենց այդպիսի դեպքերից է։ Այն նոր լույսի ներքո է դիտարկում Երվանդ Քոչարի փարիզյան շրջանը, բայց առաջին հերթին փորձում է վերականգնել Մելինե Օհանյանի՝ Մելինե Քոչարի մոռացված, բայց կարևոր ներկայությունը թե՛ մեծ արվեստագետի կյանքում, թե՛ հայ կերպարվեստի պատմության մեջ։ #PAN-ը զրուցել է ցուցահանդեսի համադրողների հետ ու իր արվեստասեր ընթերցողներին է ներկայացնում պատմության ու հանգամանքների բերումով բաժանված, բայց արվեստով միեղեն զույգի պատմությունը՝

✍️ https://lav.pan.am/kochars


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Փոլ Մակքարթնին 83 տարեկանում հետադարձ հայացք է գցում իր անցած ճանապարհին և ներկայացնում իր 18-րդ սոլո ալբոմը. Նոր ձայնասկավառակը ոգեշնչված է երաժշտի պատանեկան դիպվածներով, ընտանեկան հավաքույթների երգերով, բիթլզյան հին ընկերների հուշերով՝ https://tinyurl.com/bdheakec

▪️  Կանանց ինքնարտահայտման սահմանների ու դրանք սեղմող օղակների մասին քննարկումներում հագուստի թեման հաճախ է շրջանառվում. Այս անգամ հանդերձանքի հարցը չի շրջանցել նաև փոփ մշակույթի ու փոփ աստղերի շրջանակը՝ https://tinyurl.com/49m3x284

🇦🇲  Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանը կենդանի համերգով հանդես կգա Երևանում. Հունիսի 8-ին կհնչեն նրա ամենահայտնի երգերը, իսկ համերգի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` https://tinyurl.com/2y9wcy54

🎬  Կինոյից…

▪️  Սթիվեն Սփիլբերգը վերադառնում է իր ամենասիրելի ժանրին ու ներկայացնում այս ամռան գլխավոր կինոհիթերից մեկը, որը բացահայտում է այլմոլորակայինների գոյության փաստը թաքցնող կառավարական դավադրությունը. Փորձենք հասկանալ, թե ի՞նչ սպասել գիտաֆանտաստիկ այս թրիլլերից՝ https://tinyurl.com/yw7chfft

▪️  Բիթլոմանիան առավել քան իրական է. Մեծ Բրիտանիայում լեգենդար խմբի շուրջ ակտիվությունը տասնապատկվել է, ու այս անգամ առիթը ռեժիսոր Սեմ Մենդեսի կինոնախագիծն է՝ 4 կենսագրական ֆիլմ՝ լեգենդար քառյակի անդամների մասին՝ https://tinyurl.com/5bkyzx5r

🇦🇲  Հունիսի 8-ից մինչև 15-ը Երևանում կինոյի շունչը շատ հագեցած է լինելու. Այդ օրերին մայրաքաղաքում կկայանա «ՄԷԿ ԿԱԴՐ» 24-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը՝ https://tinyurl.com/bpa5xaat

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Գուցե սոսկ զգայական մակարդակում, բայց վստահաբար նկատել եք, որ դասական երաժշտությունը կարող է արթնացնել մարդու բոլոր 5 զգայարանները. Կոմպոզիտոր Ջասմին Քենթ Ռոջմենն առանձնացրել է 7 ստեղծագործություն, որոնք այս բազմաշերտ փորձառության հստակ ապացույցն են՝ https://tinyurl.com/2wj4pfps

▪️  Մեծ Բրիտանիայի պատմության ամենահակասական կերպարներից մեկի՝ Մարգարետ Թետչերի կյանքը վերածել են օպերային ներկայացման. Ստեղծագործության հեղինակները խոստանում են մի կողմ դնել «Երկաթե տիկնոջ» կարծրատիպային կերպարն ու ցույց տալ նրա մինչև այժմ անհայտ ու հուզական կողմը՝ https://tinyurl.com/4td3w7sf

🇦🇲  Համաշխարհային բեմերում հանդիսատեսի հիացմունքին արժանացած ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան հունիսի 10-ին մենահամերգով հանդես կգա Երևանում. Հատկանշական է, որ դաշնակահարի կատարմամբ կհնչեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ https://tinyurl.com/ycyym725

📚  Գրականությունից…

▪️  Աշխարհի տարբեր գրադարաններում պահպանվել է բրիտների առասպելական առաջնորդ Արթուր արքայի մասին միջնադարյան վիպերգի մոտ 200 ձեռագիր, որոնցից միայն յոթն են ամբողջական, իսկ մնացածը՝ սոսկ պատառիկներ են. Ահա դրանց ճակատագիրը՝ https://tinyurl.com/3khp48dp

▪️  Ագաթա Քրիստիի մահվան 50-րդ տարելիցի կապակցությամբ Բրիտանական գրադարանը բացառիկ ցուցահանդես է պատրաստում. Առաջին անգամ հանրությանը կներկայացվեն դետեկտիվի թագուհու անձնական իրերը, ձեռագրերն ու թույների մասին նրա հայտնի նշումները՝ https://tinyurl.com/4my82dwv

🇦🇲  Հունիսի 12-13-ը՝ երկու օր շարունակ՝ «Նորդիկ օրեր» փառատոնի շրջանակում, Հայաստանում կտարածվի նորդիկ երկրների ոգին՝ մշակույթի, գրականության, նորարարության և համայնքային փորձի ներկայացման միջոցով՝ https://tinyurl.com/3z433st9

🏛️  Կերպարվեստից…

▪️  Շուրջ մեկ դար առաջ Թեյթ պատկերասրահն իր նոր սրահների բացման համար մասնավոր հավաքածուներից 5 Վան Գոգ էր պարտքով վերցրել. Հետագայում բոլոր կտավները դուրս բերվեցին Միացյալ Թագավորությունից՝ բացառությամբ մեկի, որը, ինչպես հետո պարզվեց, կեղծ էր՝ https://tinyurl.com/4fy5dyda

▪️  Ռուբենսի՝ 1607 թվականով թվագրված նոթատետրի կորած էջը վերջապես հայտնաբերվել է և առաջին անգամ ներկայացվում է հանրությանը. Կարդացեք, թե ինչ արժեքավոր էսքիզներ ու գրառումներ է պարունակում բարոկկոյի մեծ վարպետի հազվագյուտ ձեռագիրը` https://tinyurl.com/yfrrt764

🇦🇲  Հունիսի 12-19-ը «Արվեստի դեսպանատունը» հրավիրում է պետերբուրգցի նկարչուհի Ալևտինա Գոլովինի անհատական ցուցահանդեսին. Ցուցահանդեսում հեղինակը կներկայացնի կանացի դիմանկարների մի շարք, որտեղ ռեալիստական գեղանկարչությունը համադրված է մարգարտե դեկորատիվ էլեմենտների հետ` https://tinyurl.com/mwywhrd9


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N203)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan