🖼️ #մշակութաPAN Weekly (203)
🎨 Յուրաքանչյուր երկու տարին մեկ ռոմանտիկ Վենետիկը փոխում է իր սովորական ռիթմը։ Նեղլիկ փողոցների, զբոսաշրջային անդադար հոսքի ու արվեստագետներին ոգեշնչող փոքրիկ կամուրջների քաղաքը վերածվում է ժամանակակից արվեստի, մեծ գաղափարների ու մշակութային բազմաշերտ ներկայության տարածքի։ Արվեստասերների ու արվեստագետների համար սպասված իրադարձությունը, անշուշտ, Վենետիկի բիենալեն է՝ աշխարհի ամենահեղինակավոր, երկարակյաց և ամենամեծ ազդեցությունն ունեցող ժամանակակից արվեստի ցուցահանդեսներից մեկը։ Այն անվանում են արվեստի աշխարհի Օլիմպիական խաղեր ու, եթե անկեղծ խոսենք՝ բիենալեն իսկապես նույնքան կարևոր է արվեստի աշխարհի համար: Թագավորական հոբելյանից մինչև ժամանակակից արվեստի գլխավոր իրադարձություն՝ #PAN-ը պատմում է Վենետիկի բիենալեի ստեղծման, ընթացքի, Հայաստանի ու աշխարհի մասնակցության մասին՝
✍️ https://lav.pan.am/venicebiennale
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Ջիմի Հենդրիքսի անձնական իրերը, այդ թվում՝ սննդի պատվերներն ու հեռախոսի հաշիվները կցուցադրվեն Լոնդոնում. Ցուցահանդեսում ներառված նամակներն ու անսպասելի նմուշները բացահայտում են ռոք սիմվոլի կյանքի կենցաղային փոքրիկ դրվագները՝ https://tinyurl.com/4c82cykn
▪️ Լիվերպուլում գտնվող 1950-ականների համեստ ու հասարակ տունը ժամանակին եղել է ժամանակակից երաժշտության ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Փոլ ՄաքՔարթնիի մանկության տունը. Լիվերպուլ հասնել պետք չէ, ահա, թե ինչպիսին է տունը ներսից՝ https://tinyurl.com/59fyx2zs
🇦🇲 Աշխարհահռչակ երգչուհի Լառա Ֆաբիանը կենդանի համերգով հանդես կգա Երևանում. Հունիսի 8-ին կհնչեն նրա ամենահայտնի երգերը, համերգի ընթացքում ելույթ կունենա նաև մեր սիմֆոնիկ նվագախումբը՝ https://tinyurl.com/44mrzuaz
▪️ Նոր Ջեյմս Բոնդի պաշտոնական փնտրտուքը սկսված է, և առաջիկայում կմեկնարկեն գաղտնի գործակալի դերի համար լսումները. Բոնդի փորձագետներն առանձնացրել են 5 հատկանիշ, որոնցով պետք է օժտված լինի հաջորդ աստղը՝ https://tinyurl.com/5x4bewk6
▪️ Կաննի կինոփառատոնի ամփոփմանը զուգահեռ փորձագետները քննարկում են այս տարվա աղմկահարույց և բարձր գնահատականի արժանացած ֆիլմերը, որոնք կարող են հավակնել «Օսկարի» անվանակարգերի՝ https://tinyurl.com/39xavhkz
🇦🇲 Տարիներ առաջ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» հմայեց մեզ էկրաններից, իսկ այժմ այն վերադառնում է՝ Սիմֆոնիկի կատարումների ուղեկցությամբ. Հունիսի 3-ին ֆիլմը կցուցադրվի մեծ էկրանին, իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Ջոն Ուիլյամսի երաժշտությունը՝ https://tinyurl.com/2a7dh3hv
▪️ Ուիլյամ Շեքսպիրի պիեսներն արդեն ավելի քան 4 դար կոմպոզիտորների համար ոգեշնչման անսպառ աղբյուր են. Դրանց հոգեբանական նրբերանգները, քաղաքական ինտրիգներն ու քնարական պատկերները բազմաթիվ օպերաների, բալետների ու սիմֆոնիկ պոեմների ոգեշնչման աղբյուր են դարձել՝ https://tinyurl.com/5e9y6x3e
▪️ Ռուսաստանում վերահսկող մարմինները համերգային կազմակերպություններին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել ելույթներից հետո ծափահարությունների տևողությանը և հնարավորության դեպքում թույլ չտալ չափից ավելի երկար տևող օվացիաներ. պատճառը՝ https://tinyurl.com/mr9s85mu
🇦🇲 Երկու նվագախումբ՝ մեկ բեմում. Վիեննայի ֆիլհարմոնիկի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի բացօթյա բացառիկ համերգ-պերֆորմանսը կկայանա Գառնու տաճարի հարակից տարածքում՝ https://tinyurl.com/3m6e7sck
▪️ Արվեստագետը դատի է տվել ԱՄՆ Հեղինակային իրավունքի գրասենյակին, որովհետև կառույցը մերժել է գրանցել իր ստեղծագործությունը. Խոսքը մի պատկերի մասին է, որտեղ ԱԲ կիրառմամբ համադրված են լուսանկարն ու Վան Գոգի «Աստղալից գիշեր» կտավը՝ https://tinyurl.com/488skjwu
▪️ Ապրիլի 19-ին լուսանկարչության աշխատարանի մի ուսանող տիեզերք է ուղարկել գունավոր նեգատիվ և այն ենթարկել տիեզերական ճառագայթման ազդեցությանը. Արդյունքում հաջողվել է ստանալ տիեզերքի աբստրակտ պատկեր, որն իր տեսակի մեջ աննախադեպ է՝ https://tinyurl.com/6fvcdw7h
🇦🇲 Մայիսի 27-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Արմինե Ջոհաննես․ Հայաստանի անկախացման ակնթարթները» խորագրով ուշագրավ ցուցահանդեսը, որի շրջանակում թանգարանի ցուցանմուշները կհամադրվեն սփյուռքահայ լուսանկարիչ Արմինե Ջոհաննեսի ֆոտոների հետ` https://tinyurl.com/mr3y7jk6
▪️ Մեծ Բրիտանիայում խոշոր ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն Ագաթա Քրիստիի հազվագյուտ անձնական իրերն ու արխիվային նմուշները. Ցուցադրությունը նվիրված է դետեկտիվ գրողի մահվան 50-րդ տարելիցին՝ https://tinyurl.com/5c53f46x
▪️ Միջպատերազմյան շրջանի ԱՄՆ գեղարվեստական կյանքն այսօր էլ շարունակում է մնալ հետազոտողների ուշադրության կենտրոնում. Նոր աշխատությունը պատմում է Միացյալ Նահանգներին «այլընտրանքային արվեստ» առաջարկած պատկերասրահի մասին` https://tinyurl.com/4wd6e8nn
🇦🇲 Հունիսի 5. Ինչպե՞ս շարունակել ապրել, երբ կորուստն ու ցավը խլում են անգամ բառերը: Պարոնյան թատրոնում պրեմիերա է լինելու՝ Նարինե Աբգարյանի «Զուլալի» ստեղծագործության հիման վրա բեմադրվել է համանուն հոգեբանական դրաման՝ https://tinyurl.com/y937p9e7
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N202)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan