🖼️ #մշակութաPAN Weekly (202)
📸 Այս օրերին Կաննի կինոփառատոնի մասին կարդում ու լսում ենք ամենուր, կարմիր գորգի, հատուկ ընտրված զգեստների: Վայրկյանների ընթացքում տարածվող լուսանկարների ու սոցիալական մեդիայում անվերջ պտտվող տեսանյութերի միջոցով, կարծես, մենք էլ ներկա լինենք տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկին։ Կադրերում էլ գրեթե միշտ ամեն բան հաշվարկված ու պլանավորված է, վերահսկվող ու գրեթե անթերի։ Դերասաններն էլ շատ լավ գիտեն, որ ցանկացած ժեստ, հայացք կամ պատահական շարժում կարող է անմիջապես հայտնվել համացանցում, վերածվել սկանդալային վերնագրի, քննարկման կամ անգամ իրական սկանդալի։ Բայց մի ժամանակ Կաննը, ինչպես ցանկացած այլ բան, որին համացանցն ու նոր տեխնոլոգիաները դեռ չէին դիպչել, շատ ավելի ազատ, կենդանի ու անկաշկանդ միջավայր ուներ։ Լուսանկարիչ Ռիչարդ Բլանշարդի սև ու սպիտակ կադրերում հենց այդ կինոփառատոնն է։ Նրա լուսանկարները ժամանակի վկայությունն են և արտացոլում են ամեն բան՝ աստղային փայլն ու հմայքը, անկեղծությունը, երբեմն էլ մի փոքր «անհարմար» պահերը։ Մի խոսքով՝ կարմիր գորգից այն կողմ մարդկային behind the scenes-ը, որը պաշտոնական լուսանկարներում հազվադեպ է երևում։ Սիլվեստր Ստալոնեից ու Մուհամմեդ Ալիից մինչև Ջոնի Դեփ և արքայադուստր Դիանա․ #PAN-ն այս անգամ անդրադառնում է Կաննի կինոփառատոնը հավերժացրած լուսանկարիչներից մեկի՝ Ռիչարդ Բլանշարդի՝ պատմություն դարձած լուսանկարներին՝
✍️ https://lav.pan.am/blanshardvscannes
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Դերասանուհի Սանդրա Հյուլերը հավակնում է Օսկարի պատմության մեջ բացառիկ ու ռեկորդային արդյունք գրանցել. Նրա մասնակցությամբ Project Hail Mary ֆիլմը մեծ հաջողություններ ունի կինովարձույթում, իսկ նոր՝ Fatherland կինոնկարը բարձր գնահատականի է արժանացել Կաննում https://tinyurl.com/4a9p5atn
▪️ Հոլիվուդյան աստղ Ջոն Տրավոլտան Կաննի կինոփառատոնում իր ռեժիսորական դեբյուտի պրեմիերայի ժամանակ անակնկալ կերպով պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղի» է արժանացել. Դերասանի գնահատմամբ՝ «սա ավելին է, քան Օսկարը»՝ https://tinyurl.com/ynsyk6dk
🇦🇲 Մայիսի 27-ին մասնակցեք «Վիշապների պահապանները» նախագծի մեկնարկային հանդիպմանը, որտեղ կբացահայտեք հայկական առասպելաբանության նոր շերտերը. Միջոցառման գլխավոր իրադարձությունը՝ «Վահագնը և վիշապը» անիմացիոն ֆիլմի հանդիսավոր պրեմիերան է՝ https://tinyurl.com/2f2wtv4v
▪️ Հայդնի սիմֆոնիաներն ուսումնասիրելու համար մի ամբողջ ուղեցույց է պետք. Մոտ 40 տարվա ընթացքում ստեղծված ավելի քան 100 ստեղծագործությամբ Հայդնը սիմֆոնիան դուրս բերեց բոլորովին նոր մակարդակի` https://tinyurl.com/3hv5yny7
▪️ Շոստակովիչի առաջին սիմֆոնիան նրա բացառիկ տաղանդի արտացոլումն է՝ մինչև ստալինյան ռեժիմը. Ահա ինչպես են համարձակ լուծումներն ու լավատեսությունը բնորոշել կոմպոզիտորի առաջին մեծակտավ աշխատանքը՝ https://tinyurl.com/3rkrycbz
🇦🇲 Մայիսի 25-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա միջազգային ճանաչում ունեցող հայազգի թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը՝ https://tinyurl.com/bddpwcvx
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Kraftwerk խմբի Radioactivity սինգլն այս ամիս դառնում է 50 տարեկան. Կարդացեք, թե ինչպես 1976 թվականի այս նորարարական ստեղծագործությունը վերածվեց արմատական թրեքի ու դարձավ հակամիջուկային հիմն` https://tinyurl.com/3ttyuukc
▪️ Լոնդոնի կենտրոնում մի փոքրիկ առանձնատուն տարիներ շարունակ գրեթե «ուխտատեղի» էր The Beatles-ի երկրպագուների համար. Այժմ այն վերածվում է թանգարանի, և հանրության առաջ իր դռները կբացի 2027 թվականին՝ https://tinyurl.com/bdyxkeu
🇦🇲 Մայիսի 30-ին Stop Club-ը The Drive DreaMers-ի հետ կվերածվի ռոքի և մեթալի էպիկենտրոնի. Նոր հեղինակային երգեր, շատ սպասված քավեր կատարումներ, որոնք առաջինը կարող եք հենց դուք լսել՝ https://tinyurl.com/ywjsusw2
▪️ Աշխարհի տարբեր երկրների գրողների, գրաքննադատների և ակադեմիկոսների քվեարկությամբ ընտրվել է անգլերենով հրատարակված բոլոր ժամանակների լավագույն գրականության top 100-ը. Ծանոթացեք ցանկին ու պարզեք, թե դրանցից քանիսն եք կարդացել` https://tinyurl.com/5hdy6emt
▪️ Ինչպես Բրենուել Բրոնտեի մահն ազդեց նրա գրող քույրերի կյանքի և ստեղծագործության վրա և առհասարակ, ինչպես է այս կորուստը ձևավորել Բրոնտեների ընտանիքի հարաբերություններն ու ճակատագիրը՝ https://tinyurl.com/36avns2z
🇦🇲 Մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին Անգլիական այգում կանցկացվի «Մանկական գրքի փառատոն 2026»-ը. Երեք օր շարունակ փոքրիկներին սպասվում է արկածներով, խաղերով և նոր բացահայտումներով լի ժամանց՝ https://tinyurl.com/4sb8bw9y
▪️ Նկարիչ Լյուսյեն Ֆրոյդի և մոդել Քեյթ Մոսի անսպասելի մտերմության պատմությունը սկսվեց, երբ տղամարդը որոշեց պատկերել հղի մոդելի դիմանկարը. Այս ընկերությունն այնքան տպավորիչ ու անսպասելի էր, որ դրա հիման վրա ստեղծվել է Moss & Freud ֆիլմը՝ https://tinyurl.com/3k5ruhzh
▪️ Լուկաս Կրանախի փոքրիկ կտավը, որն անհետացել էր Երկրորդ համաշխարհայինի տարիներին, վերադառնում է Դրեզդեն. Այս աշխատանքը Դրեզդենում կորած համարվող 500 ստեղծագործությունից մեկն է՝ https://tinyurl.com/ymfphmun
🇦🇲 «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» բաց կանչի արդյունքում ձևավորված «Դեմ առ դեմ» խմբային ցուցահանդեսը մեկտեղում է հակադիր վիզուալ լեզուներով ստեղծագործող հեղինակների. Այն կգործի մինչև հունիսի 30-ը՝ https://tinyurl.com/ywhzwhfs
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N201)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan