🖼️ #մշակութաPAN Weekly (201)
🖼️ Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցնում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագրի ներքո։ Թեմայի շրջանակում կարելի է ու պետք է հիշել նաև այն արվեստագետներին, որոնց կյանքը հենց այդ միավորման՝ տարբեր քաղաքների, լեզուների, մշակույթների, կորցրած հայրենիքի ու վերագտած ինքնության միջև կամուրջ լինելու մասին էր։ Վավա և Սարգիս Խաչատուրյանների պատմությունն այս ամենի հրաշալի մարմնավորումն է։ Նրանք ապրեցին և ստեղծագործեցին Տրապիզոնից, Մալաթիայից ու Բաթումից մինչև Թիֆլիս, Վիեննա, Փարիզ, Կահիրե ու Նյու Յորք, բայց այդ ամբողջ աշխարհագրության մեջ իրենց հետ տարան հայկական հիշողությունը, գեղեցկությունը և հայրենիքի հետ կապը։ Վավա Խաչատուրյանը՝ նույն ինքը Վարդանուշ Սարյանը կամ էլ Վավա Սարգիսը, բացառիկ կին ու արվեստագետ էր։ Նրա մասին խոսելիս Հայաստանում հաճախ առաջինն ասում են՝ Սարգիս Խաչատուրյանի կինը, մուսան, ուղեկիցը։ Այս ձևակերպման մեջ ամեն բան ճիշտ է, բայց ամբողջական չէ։ Վավան իսկապես եղել է նշանավոր նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կյանքի անբաժան մասը, նրա ճանապարհների, ցուցահանդեսների, մտահղացումների, դժվարությունների ու հաղթանակների վկան։ Բայց նա նաև ինքնուրույն արվեստագետ էր՝ իր ներսում վաղուց հասունացած ստեղծագործական ինքնատիպ ձայնով։ Դե, իսկ Վավայի գեղեցկության մասին գրեթե առասպել դարձած պատմությունները բազմաթիվ են, իսկ հիշատակումներում հանդիպում ենք տարբեր անուններ՝ Մատիսից մինչև Իսահակյան։ #PAN-ը պատմում է Վավա Խաչատուրյանի անիրական գեղեցկության ու անօրինակ արվեստի մասին՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Մերիլին Մոնրոն տասնամյակներ շարունակ փոփ արվեստի ամենաազդեցիկ ու անփոփոխ էտալոններից մեկն է մնում. Նոր գրքում արվեստաբանները վերլուծում են, թե ինչպես են տարբեր նկարիչներ տեսնում ու վերաիմաստավորում կինոաստղի կերպարը՝ https://tinyurl.com/4753vde9
▪️ Եթե կարծում եք, թե երեխաների համար գրելը հեշտ է, ապա սխալվում եք. Իրականում փոքրիկներն ամենախիստ ու անկեղծ քննադատներն են ու իրենց ուշադրությունը գրավելու համար հեղինակին ընդամենը 1 էջի հնարավորություն են տալիս՝ https://tinyurl.com/2t34shch
🇦🇲 Մայիսի 16-ին Էպիգրաֆում կարող եք մասնակցել հետաքրքիր մի միջոցառման՝ սքրափբուքինգի. Նախ կընտրեք ձեզ արդեն ծանոթ «կույր ժամադրությունից» որևէ գիրք ու մնացած պարագաները և կսկսեք աշխատել՝ ստեղծելով ձեր էջը՝ https://tinyurl.com/2htt6v7e
▪️ 16-րդ դարի Վենետիկում կտավի կիրառումը հեղաշրջեց կերպարվեստի պատմությունը. Այս նորամուծության շնորհիվ արվեստագետները սկսեցին աշխատել ավելի մեծ չափսերի հետ, իսկ նկարչության տեխնիկան մեկընդմիշտ վերափոխվեց՝ https://tinyurl.com/2zsmhf9v
▪️ Վերականգնման աշխատանքների շնորհիվ Վիեննայի թատրոններից մեկը բացառիկ հնարավորություն է տալիս մոտիկից տեսնել Կլիմտի առաստաղային գեղանկարները, որոնք սովորաբար հասանելի չեն հանդիսատեսին՝ https://tinyurl.com/434n827w
🇦🇲 «Թանգարանային գիշերը» խոստանում է այս տարի ևս հագեցած ու գունեղ լինել. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, օրինակ՝ մայիսի 16-ին մի շարք միջոցառումներ կան, այդ թվում՝ լինոփորագրության աշխատարան՝ հիմնված «Քարպետ» ցուցադրության վրա՝ https://tinyurl.com/2hn8tss5
▪️ Ուիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» վեպը համարվում է մարդկային ատելության ու պառակտման ամենաազդեցիկ ուսումնասիրություններից մեկը. Ահա, թե ինչպես է սցենարիստ Ջեք Թորնը 20-րդ դարի այս դասական գործը վերածել նոր հեռուստասերիալի՝ https://tinyurl.com/56x2w4z4
▪️ Ժուլիետ Բինոշը 4 տասնամյակ շարունակվող փառահեղ կարիերայից հետո որոշել է ուժերը փորձել ռեժիսուրայում ու այս առիթով անսպասելի և չափազանց անկեղծ թեմա է ընտրել. Նրա նոր աշխատանքի հիմքում դեռահասության տարիներին իր հետ տեղի ունեցած մի ծանր պատմություն է՝ https://tinyurl.com/6d57vtvj
🇦🇲 «Գազանը» ֆիլմում 2044 թվականն է, երբ ԱԲ-ն կատարում է մարդկային աշխատանքի մեծ մասը և օգնում է մարդկանց զտել ԴՆԹ-ն՝ ազատելով նրանց ավելորդ զգացմունքային բեռից. Ռեժիսոր Բերտրան Բոնելոյի ֆիլմը կարող եք դիտել մայիսի 19-ին՝ https://tinyurl.com/4ehwvp9s
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Տոկիոյի թաղամասերից մեկում թաքնված է 1000-ամյա մի փոքրիկ տաճար, որն այսօր դարձել է երաժշտասերների ուխտատեղին. Մարդիկ այստեղ գալիս են խնդրելու, որ բախտը ժպտա իրենց ու կարողանան սիրելի արտիստների համերգների տոմսեր ձեռք բերել՝ https://tinyurl.com/4kkuhrmm
▪️ The Beatles-ի լեգենդար Apple Corps֊ը շուտով կվերածվի ժամանակակից թանգարանի. Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու խմբի արխիվային բացառիկ նմուշները, նաև բարձրանալու հենց այն տանիքը, որտեղ տեղի է ունեցել քառյակի վերջին կենդանի համերգը՝ https://tinyurl.com/427488fp
🇦🇲 3 ջազ դաշնակահար մեկ բեմում. Անվանի դաշնակահարներ Մարիո Լաժինյան Պորտուգալիայից, Կրիստիան Ռանդալուն Էստոնիայից և մեր հայրենակից Վարդան Օվսեփյանն ԱՄՆ-ից բացառիկ և նոր ծրագրով մայիսի 17-ին հանդես կգան մեկ բեմում` Արամ Խաչատրյան համերգասրահում՝ https://tinyurl.com/mvctmhjk
▪️ Շոստակովիչի առաջին սիմֆոնիան շուտով կդառնա 100 տարեկան. Այն հանճարեղ պատանու անկաշկանդ ու վստահ հայտարարություն էր, որտեղ կոմպոզիտորն իրեն թույլ է տալիս լավատես, համարձակ ու շատ ազատ լինել՝ https://tinyurl.com/3rkrycbz
▪️ Բեթհովենի թավջութակի և դաշնամուրի համար գրված սոնատները երաժշտական ամենաբարդ ու զգացմունքային երկխոսություններից են, որոնք կատարողից պահանջում են զգայական խորն ապրումակցում և միայն հետո՝ տեխնիկա՝ https://tinyurl.com/32kn7uv8
🇦🇲 Կամերային երաժշտության տանը Mystery Ensemble-ի կատարմամբ կհնչի Անտոնիո Վիվալդիի՝ համաշխարհային երաժշտության գլուխգործոց համարվող ստեղծագործությունը՝ «Տարվա եղանակներ» հանճարեղ շարքը` https://tinyurl.com/5avmyzhj
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N200)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan