#մշակութաPAN
May 6

🖼️ #մշակութաPAN Weekly (200)

👗  «Նորաձևությունն արվեստ է» dress code-ը Met Gala-ի այս տարվա կարմիր գորգը վերածեց պատկերասրահի կամ էլ թանգարանի։ Աստղերի կերպարները պատկերում էին հայտնի կտավներ, քանդակներ, ֆիլմեր, սյուրռեալիստական տեսիլքներ, իմպրեսիոնիստական այգիներ և հելլենիստական մարմիններ։ Ոմանք շատ ակնհայտ հղումներ էին ընտրել, որոնք անմիջապես ճանաչելի էին նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր առանձնապես չեն փայլում արվեստի պատմության իմացությամբ։ Ոմանք էլ որոշել էին ավելի նուրբ ու ոչ ակնհայտ ակնարկներ անել։ Vogue-ի լրագրողներից մեկի ձևակերպմամբ՝ կարմիր գորգի վրա հյուրերին ու նրանց կերպարներն ուսումնասիրելիս ասես շրջեիր թանգարանում, յուրաքանչյուր կերպարի առաջ ուզում էիր երկար կանգնել, հասկանալ, թե որ նկարիչը, որ ստեղծագործությունը, արվեստի որ ուղղությունն է ներկայացված տվյալ հագուստի միջոցով։ Անշուշտ, ինչպես ամեն տարի, այս անգամ ևս, կերպարները մանրադիտակով ուսումնասիրվում են ու ինչպես ամեն տարի՝ քննադատության պակաս չկա։ Բայց հստակ է, որ նորաձևությունը գնահատողների և այն բազմաշերտ պրիզմայով ուսումնասիրողների համար Met Gala-ն ամենամյա տոն է, որտեղ կարմիր գորգը միշտ անկանխատեսելի է, կերպարներն էլ՝ հետաքրքիր, քննարկվող, տպավորիչ ու միայն խիստ հազվադեպ՝ ձանձրալի։ #PAN-ը պատմում է, թե ինչպես Վան Գոգի գույները, Տիկին Իքսի դիմանկարն ու Ջեյն Գրեյի մահապատիժը հայտնվեցին Met Gala-ի կարմիր գորգին։ Կարդացեք, թե ինչպիսին էին «կտավից դուրս եկած» կերպարները՝ սյուրռեալիստական Մադոննայից մինչև հելլենիստական Ջեններ քույրեր՝

✍️  https://lav.pan.am/metgala26


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Օպերային թատրոնները գոյատևելու համար մշտապես հսկայական ներդրումների կարիք ունեն, բայց երբեմն ֆինանսական աջակցությունը կարող է վտանգել հաստատության հեղինակությունը. Եվ ահա՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան հայտնվել է նման բարդ ընտրության առջև՝ https://tinyurl.com/2s3mw9a2

▪️  Հայդնի երգչախմբային երաժշտությունը տագնապալի այս ժամանակներում կարող է լավագույն սփոփանքը դառնալ. Կարդացեք՝ ինչպես է կոմպոզիտորը պահպանել ու փոխանցել հին ավանդույթների կենսախինդ ոգին՝ https://tinyurl.com/bdeebs8e

🇦🇲  Ջիովաննի Պերգոլեզի, «Ստաբատ Մատեր». Մայիսի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը՝ https://tinyurl.com/2s3h4sab

🎬  Կինոյից…

▪️  Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հստակեցրել է իր դիրքորոշումն ու սահմանել, որ «Օսկար» մրցանակի կարող են հավակնել միայն մարդկանց ստեղծած սցենարներն ու մարդկանց մարմնավորած դերասանական խաղը, AI-ն այստեղ տեղ չունի՝ https://tinyurl.com/yc3zv22d

▪️  Սերունդների բախումը կրկին դառնում է հեռուստատեսային ամենաթեժ միտումներից մեկը. 1970-ականներին սա էկրաններին ամենահաճախ հանդիպող թեմաներից էր, և այսօր այդ հակասությունները նոր շերտերով են վերադարձել՝ https://tinyurl.com/2zduk7nw

🇦🇲  Մերիլ Սթրիփն ի սկզբանե համաձայնել էր «Սատանան նախընտրում է Պրադա 2» ֆիլմում կրկին մարմնավորել Միրանդա Փրիսթլիին, եթե պատմությունն արտացոլեր մերօրյա իրականությունը. Իսկ դուք արդեն հասցրե՞լ եք դիտել ֆիլմը՝ https://tinyurl.com/zuhbpr5d

🏛️  Կերպարվեստից…

▪️  Միացյալ Նահանգներում պահվող իտալական Վերածննդի ամենաառանցքային գոբելենը հիմնովին կվերականգնվի. Սա Մեդիչիների տոհմին պատկանող միակ գոբելենն է, որը գտնվում է Իտալիայի սահմաններից դուրս՝ https://tinyurl.com/mtd4k4v2

▪️  Ժամանակակից ստեղծագործող Մել Քենդրիկն իր 9-րդ անհատական ցուցահանդեսում նորովի բացահայտում է փայտի և գույնի համադրման հնարավորություններն ու մշակում նյութի հետ աշխատելու թարմ և անսպասելի լուծումներ` https://tinyurl.com/42tm54dm

🇦🇲  Ճարտարապետ Միսաք Խոստիկյանի անհատական ցուցահանդեսի հիմքում ճարտարապետական մտածողությունն է, բայց ներկայացվող աշխատանքները նախևառաջ գեղանկարչական փորձարկումներ են, որտեղ էսքիզները վերածվում են հոսուն, փոփոխական կառուցվածքների՝ https://tinyurl.com/3966r6kh

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Նյու Յորքի համալսարանում բացված նոր ցուցահանդեսը նվիրված է հակաֆաշիստական հայացքներով հայտնի ֆոլկ երաժիշտ Վուդի Գաթրիին. Նրա՝ բողոքի հիմն դարձած երգերը նոր հնչեղություն են ստանում այսօրվա սերնդի համար՝ https://tinyurl.com/257ja3x4

▪️  Մայքլ Ջեքսոնի կյանքի մասին պատմող նոր կենսագրական ֆիլմի համաշխարհային հաջողությունը նոր շունչ է հաղորդել նաև աճուրդի տներին. Այս օրերին վաճառքի են հանվել փոփի արքայի խորհրդանշական իրերը, այդ թվում՝ հայտնի ձեռնոցը՝ https://tinyurl.com/4fyjdz43

🇦🇲  Մայիսի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա պորտուգալացի հանրաճանաչ կիթառահար Պեդրո Ռոդրիգեսի մենահամերգը. Կհնչեն պորտուգալացի, կուբացի, իտալացի և հայ հեղինակների ստեղծագործություններ` https://tinyurl.com/57w6bp7s

📚  Գրականությունից…

▪️  Գլազգոյի համալսարանի հետազոտողներին հաջողվել է ժամանակակից լուսանկարչական տեխնոլոգիաների միջոցով վերականգնել 6-րդ դարի ձեռագրի հատվածները. Այս մեթոդի շնորհիվ գիտնականները կարդացել են մոտ 1500 տարի անհայտ մնացած տողերը՝ https://tinyurl.com/4mxcfx28

▪️  Նոա Չարնիի՝ «արվեստի պատմությունն առանց տղամարդկանց» ներկայացնելու փորձը կարծես ձախողել է, որովհետև առանց այդ գործոնի ու տվյալ ժամանակաշրջանի պայքարի նկարագրության անհնար է լիարժեք հասկանալ, թե իրականում ինչ գնով են կանայք ստեղծագործել՝ https://tinyurl.com/ywswf8jh

🇦🇲  «Խազեր» երգչախումբը ներկայացնում է բացառիկ համերգ-գրքի շնորհանդես, որտեղ առաջին անգամ խմբերգային կատարմամբ կհնչեն Հայրիկ Մուրադյանի, Վահան Արծրունու և Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները՝ https://tinyurl.com/27ytee4h


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N199)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan