🖼️ #մշակութաPAN Weekly (199)
🎷 1955-ի հունվարին Ամերիկայի ձայնը եթեր հեռարձակեց նոր ծրագիր՝ Jazz Hour կամ ջազի ժամ։ Ժամանակը ցույց տվեց, որ երաժշտական այս հաղորդումը շատ ավելի մեծ ռազմավարության մաս էր։ Այդ ժամանակ ջազը խորհրդային երկրներում գրեթե արգելված երևույթ էր։ Այն ընկալվում էր որպես «կապիտալիստական փտած մշակույթ», տարածված էին նույնիսկ աբսուրդ կարգախոսներ՝ «այսօր ջազ ես նվագում, վաղը հայրենիքդ կվաճառես»։ Գուցե նաև այդ «արգելված» բնույթն էր ջազը երիտասարդների համար այդքան գրավիչ դարձնում։ Միացյալ Նահանգներում հստակ գիտեին, որ նոր իրականության մեջ ամեն ինչ՝ գրականությունից մինչև կինո, ռադիոյից մինչև սպորտ, գաղափարական մրցակցության գործիք էր դառնում։ Բայց թերևս ամենաանսպասելի և միաժամանակ ամենաարդյունավետ գործիքներից մեկը դարձավ ջազը։ Այսպես ստեղծվեց սառը պատերազմի մշակութային պայքարի ամենահետաքրքիր դրվագներից մեկը՝ «Ջազի դեսպաններ» ծրագիրը։ Ջազը՝ իր ազատության, իմպրովիզացիայի և բազմազանության գաղափարներով, դարձավ այդքան անհրաժեշտ նոր ու համամարդկային լեզու։ «Ջազի դեսպաններ» ծրագիրը փափուկ ուժի կիրառման դասական օրինակ էր։ Մարդիկ կարող էին չհամաձայնել Միացյալ Նահանգների քաղաքականության հետ, բայց միաժամանակ պաշտել Լուի Արմսթրոնգին կամ լսել Ուիլիս Քոնովերի հաղորդումները։ #PAN-ը պատմում է cold war-ը cool war դարձրած ջազի դեսպանների, խորհրդային երաժիշտների հետ թաքուն jam session-ների, ու, իհարկե, այն հայի մասին, որի մատն այս ամենի մեջ ակնհայտորեն խառն էր՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Օքսֆորդի երգչախմբերից մեկը, հավատարիմ մնալով ավանդույթին, մոտ 5 դար բաղկացած էր միայն տղաներից. Հիմնադրումից 547 տարի անց կրթօջախը որոշել է խախտել պատմական ընթացքը՝ 2027-ից երգչախմբի դռները կբացվեն նաև աղջիկների առջև՝ http://bit.ly/4eLrZjW
▪️ Իսկ ահա այս ցանկում առանձնացված է 31 դասական ալբոմ՝ սիմֆոնիաներից մինչև կամերային գլուխգործոցներ, որոնք կօգնեն բացահայտել դասական երաժշտության «ոսկե ֆոնդը» ժամանակի քննությունն անցած լավագույն ձայնագրություններով` https://bit.ly/4cJYYTe
🇦🇲 Ապրիլի 29-ին Գրականության և արվեստի թանգարանում կկայանա «Վլադիլեն Բալյան. կոմպոզիտորի աշխատասենյակ» խորագրով ցուցադրության բացումը. Առանցքում Բալյանի փոքրիկ աշխատասենյակի ներկայացումն է՝ https://bit.ly/4eM3SBI
▪️ Տևական ժամանակ արվեստաբանները կարծում էին, որ Էլ Գրեկոյի «Քրիստոսի մկրտությունը» կտավը մեծամասամբ նրա որդու և օգնականների աշխատանքն է. Այսօր խաղի մեջ է մտել արհեստական բանականությունն ու այլ եզրակացություն արել՝ https://bit.ly/4d7SnDj
▪️ Էդվարդ Մունկի բացառիկ նախագծերից մեկը ստեղծվել էր ոչ թե պատկերասրահի կամ թանգարանի, այլ շոկոլադի գործարանի համար. Ավելի քան 1 դար Օսլոյում գտնվող գործարանի պատերը զարդարում են Մունկի 12 մոնումենտալ կտավները՝ https://bit.ly/4edLHEP
🇦🇲 Ճարտարապետ Միսաք Խոստիկյանը կտավի սպիտակ մակերեսն ընկալում է որպես ազատագրված տարածք, որտեղ ճարտարապետական մտածողությունը կարելի է վերաիմաստավորել. Նրա անհատական ցուցահանդեսի բացումը մայիսի 8-ին է՝ https://bit.ly/4tLIVeT
▪️ Օնորե դը Բալզակը հավատում էր, որ մարդու մարմինը կազմված է բազմաթիվ հաջորդական շերտերից, և ամեն անգամ լուսանկարվելիս տեսախցիկը «յուրացնում է» դրանցից մեկը. Այս տարօրինակ վախի պատճառով գրողը տագնապով էր վերաբերվում լուսանկարչության զարգացմանը՝ https://bit.ly/4sZnA0m
▪️ Փիթեր Բենսոնը 30 տարի լուսանկարել է քաղաքային միջավայրի անհետացումն ու բնակեցված թաղամասերի դատարկումը։ Նրա նոր ցուցահանդեսում ներկայացված կադրերը փոխանցում են արդեն գոյություն չունեցող թաղամասերի պատմությունն ու հիշողությունը` https://bit.ly/41YfIBe
🇦🇲 Երկրի օրվա առթիվ NASA-ն հրապարակել է մեր մոլորակի ևս մի քանի բացառիկ լուսանկար, որոնք արվել են Artemis II առաքելության ընթացքում. Ժամանակակից տեխնոլոգիաներով արված այս կադրերը լրացնում են Ապոլոն 8-ի հայտնի լուսանկարների պատմությունը՝ https://bit.ly/3QC7hci
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ 1960-ականների ռոք հեղափոխության թեժ պահին Հերբ Ալպերտին հաջողվեց ջախջախել բոլոր ռեկորդներն ու կարճ ժամանակով դառնալ ավելի պոպուլյար, քան The Beatles-ը. 91-ամյա լեգենդար երաժիշտը պատմում է իր անհավանական հաջողության մասին՝ http://bit.ly/4sX3G6c
▪️ 30 տարի առաջ էլ իռլանդացի կատակերգու-երգիչ Ռիչի Քավանան կարողացավ չարթերում գերազանցել նույնիսկ անգերազանցելի Սելին Դիոնին. Բառախաղի վրա հիմնված սկանդալային Aon Focal Eile երգը նոր լսարան է գտել ու երկրորդ կյանք է ստացել TikTok-ում՝ https://bit.ly/4tEjpbx
🇦🇲 Ջազ ասենք, ջազ լսենք. Ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրը Երևանում նշելու հրաշալի հնարավորություն ունենք։ Ջազի հայկական ասոցիացիան հրավիրում է Կասկադ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակ, որտեղ համերգի հատուկ հյուրը Նինո Կատամաձեն է՝ https://bit.ly/4eJ5U5x
▪️ Սթիվեն Քինգի վեպերից մեկի՝ «Ընտանի կենդանիների գերեզմանոցի» առաջին ձեռագիրը թույլ է տալիս բացահայտել հեղինակի ստեղծագործական «խոհանոցը» և այն լեզվական հետաքրքիր գտածոները, որոնք տեղ են գտել գրքում՝ https://bit.ly/4sSme7r
▪️ 40 տարի առաջ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի նախկին նախագահի տնից անհետացած հազվագյուտ գրքերը վերջապես գտնվել են, բայց հանցագործի ինքնությունը դեռևս անհայտ է՝ https://bit.ly/4uiEF6F
🇦🇲 5 նոր գիրք՝ կոմիքսից մինչև վեպ, դետեկտիվից մինչև ծնողավարություն. Մայիսի 3-ին «Երազ» այգու փակ սրահում կանցկացվի «Երազի գիրք» մանկական գրական փառատոնը, հատուկ հյուրն է լատվիացի գրող Ռասա Բուգավիչուտե-Պեցեն՝ https://bit.ly/4mTcxV9
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N198)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan