🎬 #cinéPAN Weekly (135)
🎮 Պատկերացրեք այս նախընտրական քարոզարշավի էկրանավորումը։ Ռեժիսորական աթոռին կլիներ Լարս ֆոն Թրիերը, ժանրը` հոգեբանական թրիլլեր սարսափ ֆիլմի էլեմենտներով. երեխաներին, հղիներին ու նյարդերից թույլ մարդկանց դիտումը խստիվ արգելվում է։ Գլխավոր հերոսը փորձում է Երևանից վերադառնալ հայրենի գյուղը, սակայն ճանապարհին բախվում է անանցանելի խցանումների, հանրահավաքների, տարատեսակ փառատոների, շքերթների ու համերգների, որոնք նրա տունդարձը վերածում են իսկական ժամանակակից Ոդիսականի։ Էլ ավելի հետաքրքիր կլիներ քարոզարշավի թեմայով համակարգչային խաղը։ Բնականաբար, ֆայթինգի ժանրում։ Ու ինչպես լեգենդար Mortal Kombat-ի դեպքում, այստեղ էլ տարբեր մարտիկներ` նախընտրական ցուցակների առաջին համարները, կունենային իրենց սուպեր հարվածները, կոմբոներն ու լոզունգները, որոնք կբղավեին հարվածելու ժամանակ։ Իսկ քանի դեռ նախընտրական թեժ շրջանը շարունակվում է, #PAN-ն իր հերթական կարդալիքում կիսվում է խաղերի իդեալական էկրանավորումների ու ֆիլմերի իդեալական խաղային ադապտացիաների մասին երազանքներով`
Իսկ հիմա` կինոյի նորությունների մասին.
🦎 Հրաշալի Dorohedoro անիմեն երկարացվել է երրորդ սեզոնով` https://krch.at/fn0xw
🐻 Արմանդո Իանուչին կգրի չորրորդ Paddington-ի սցենարը` https://krch.at/jco51
⭐ Star Wars-ի վերադարձը մեծ էկրաններ վարձույթում երկնքից աստղեր չի բռնում, բայց վատ էլ չի` https://krch.at/65tj6
🤖 Լեգենդար Սթեն Լին «երկրորդ կյանք» կստանա AI-ի շնորհիվ` https://krch.at/n12hz
🧬 Իսկ Marvel-ը պլանավորում է յուրաքանչյուր տարի թողարկել X-Men '97-ի նոր սեզոն` https://krch.at/wxc4q
🎤 Երգչուհի Սելին Դիոնի մասին սերիալ են նկարելու` https://krch.at/xyrzp
🕵️ Սերիալ են նկարելու նաև Շեռլոք Հոլմսի հավերժական հակառակորդ, պրոֆեսոր Մորիարտիի մասին` https://krch.at/sito1
🎬 Հրաշալի Obsession-ի ռեժիսոր Քարի Բեյքերին կլորիկ գումար են առաջարկել հաջորդ ֆիլմի համար` https://krch.at/tvyyu
🚔 Նիկոլաս Քեյջն էլ շփվել է True Detective-ի ստեղծողների հետ` հաջորդ սեզոնի թեմայով` https://krch.at/q5ml1
▪️ Գայ Ռիչիի նոր ֆիլմը` https://krch.at/8jydx
▪️ Star Wars-ի սիրահարները կարող են դիտել Մանդալորացու ու բեյբի Յոդայի մասին սերիալի լիամետրաժ շարունակությունը` https://krch.at/wbitj
▪️ Իսկ հորրորի սիրահարները` սքանչելի Obsession-ը` https://krch.at/sw488
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N134)
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan