#cinéPAN
Today

🎬 #cinéPAN Weekly (134)

🌑  Աջափնյակի մետրոյի կիսակառույց կայարանի պատերին նշմարվում են դարեր առաջ սև ներկով արված գրառումները. «Չյոռնին ողջ է», «Խավարման օրը եկել է», «Ժիզն վառան սմեռտ մուսառան» ճչում են դրանք հարյուրամյակների խորքից։ Սակայն նիզակներով ու քարի կացիններով զինված, կոշտ մորթի հագած բրդոտ մարդկանց այդ նշանները ոչինչ չեն ասում. մարդկությունը վաղուց մոռացել է տառերը։ Հիմա ցանկացած հոմո սապիենսի միակ նպատակը գոյատևելն է. խուսափել թրատամ սկյուռիկների մահաբեր ճանկերից, որսալ որքան հնարավոր է խոշոր ու ճարպոտ գորտաշուն ու գիշերը կենդանի պահել խարույկը, որովհետև էլեկտրականությունից զուրկ աշխարհում միայն խարույկն է փրկում գիշերային գիշատիչներից։ Ինչո՞ւ մարդկությունը գլորվեց անդունդը։ Ապրողներից և ոչ ոք չգիտի, բայց շենքերի ավերակները դեռ պահպանում են այն սարսափելի օրվա հիշողությունները, որը մարդիկ կնքեցին որպես խավարման օր, երբ Հայաստանի Ազգային ժողովը որոշեց արգելել ռեժիսոր Գոռ Վարդանյանին կինո նկարել` դրանով իսկ դատապարտելով ամբողջ մարդկությանը։ Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, առաջարկում ենք #PAN-ի նոր կարդալիքով ուղևորվել այլ կինոաշխարհներ ու միաժամանակ ստուգել ձեր գիտելիքները`

✍🏻 https://lav.pan.am/cineverse


Անցնենք կինոյի նորություններին.

🏆  Կաննի միջազգային կինոփառատոնն ամփոփեց արդյունքները` https://krch.at/wk0xn

🕵️  Էրքյուլ Պուարոն կվերադառնա սերիալային էկրաններ. BBC-ն նոր սերիալ է նկարում Ագաթա Քրիսթիի դետեկտիվ վեպերի հիման վրա` https://krch.at/r9vch

🎞️  Քլիֆ Բութի արկածների մասին Դեյվիդ Ֆինչերի ֆիլմը դուրս կգա երկշաբաթյա IMAX վարձույթ` https://krch.at/aqo0z

✈️  Մայքլ «գմփ-գմփ-հու» Բեյը ֆիլմ կնկարի վերջերս Իրանում հայտնված ամերիացի օդաչուների փրկարարական օպերացիայի մասին` https://krch.at/ld8ak

🌌  Մեթ Դեյմոնին դիտարկում են Everything Everywhere All At Once-ի ռեժիսորների նոր ֆիլմում գլխավոր դերի համար` https://krch.at/87hp5

🛸  Rick and Morty-ի հիման վրա նկարելու են լիամետրաժ անիմացիոն ֆիլմ` https://krch.at/53hw6

⚔️  Առնոլդ Շվարցենեգերը հայտնում է, որ King Conan-ի նկարահանումները մեկնարկելու են հաջորդ տարի` https://krch.at/q3xnw

🖤  Թիմ Բերտոնն էլ աշխատում է նոր ֆիլմի վրա` https://krch.at/xm64z

🎭  The Brutalist-ի ռեժիսորի հաջորդ ֆիլմի քասթը համալրել են Մայքլ Ֆասբենդերը, Քեյթ Բլանշեթն ու Սելենա Գոմեսը` https://krch.at/qeldp

🌊  Ջեյմս Քեմերոնը պլանավորում է հաջորդ Avatar-ները նկարել երկու անգամ ավելի արագ ու մեկ երրորդով ավելի էժան` https://krch.at/k0czw

🪄  Սեմ Ռեյմին էլ կնկարի 1976-ի Magic հորրորի ռիմեյքը` https://krch.at/3rl92


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️  Star Wars-ի սիրահարները կարող են դիտել Մանդալորացու ու բեյբի Յոդայի մասին սերիալի լիամետրաժ շարունակությունը` https://krch.at/wbitj

▪️  Իսկ հորրորի սիրահարները` սքանչելի Obsession-ը` https://krch.at/sw488


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N133)


🤟  Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan