🎬 #cinéPAN Weekly (133)
💄 Կիրակի մինչև գիշերվա երեքը սերիալ նայելուց ու չորս ժամ անց արթնանալուց հետո հայելու մեջից քեզ է նայում Մունկի կտավներից փախած գրոտեսկային մի արարած։ Թվում է` քնելուց նորմալ մարդ էիր, բայց այն, ինչ տեսնում ես երկուշաբթի առավոտյան, արդեն մարդ էլ դժվար է անվանել։ Ու քանի դեռ սուրճի և տաք ցնցուղի միջոցով փորձում ես այդ հորրորը վերածել գոնե սոցիալական դրամայի, առանձնակի հարգանքով ես սկսում լցվել այն մասնագետների հանդեպ, ովքեր կարող են ոչ միայն «նորմալացնել» ընդամենը չորս ժամ քնած դեմքը, այլև դարձնել այն ցանկացած տարիքի, փոխանցել ցանկացած էմոցիա ու ցանկացած պատմություն` այդ դեմքի հետ աշխատելու միջոցով։ #cinePAN-ի լավագույնների շարքը եզրափակում ենք մոգական գրիմով տասը ֆիլմի մասին կարդալիքով`
🎞️ Հրապարակվել է Laika ստուդիայի նոր անիմացիոն ֆիլմի թրեյլերը` https://krch.at/abhzw
🧭 Պիտեր Ջեքսոնը գրում է The Adventures of Tintin-ի սիքվելի սցենարը` https://krch.at/3iytw
Վերջապես, 15 տարի անցավ
🏆 Ամերիկյան կինոակադեմիայի հաջորդ մրցանակաբաշխությունը կրկին կվարի Կոնան Օ'Բրայանը` https://krch.at/ghwq6
⭐ Ahsoka-ի երկրորդ սեզոնը կմեկնարկի 2027-ի սկզբին` https://krch.at/7443q
⛵ Քրիստոֆեր Նոլանը մանրամասներ է պատմել իր The Odyssey-ի մասին ու պատասխանել է քննադատությանը` https://krch.at/00kvh
🩸 Մեկնարկել են Փանոս Կոսմատոսի Flesh of the Gods վամպիրական թրիլլերի նկարահանումները` krch.at/v1c7f
🥋 Mortal Kombat 2-ի սցենարիստն արդեն աշխատում է երրորդ ֆիլմի վրա` https://krch.at/r02uq
🤖 Հրաշալի Westworld-ը կիսատ թողեցին, իսկ հիմա լիամետրաժ ֆիլմ են մշակում այդ աշխարհում` https://krch.at/i4r48
☢️ Աարոն Փոլը միացել է Fallout-ի երրորդ սեզոնի քասթին` https://krch.at/c64l3
🚗 Հույս կար, որ անվերջ թվացող Ֆորսաժը շուտով կավարտվի, բայց արի ու տես` միանգամից մի քանի սերիալ են մշակում` https://krch.at/in8bb
▪️ Հյու Ջեքմանի մասնակցությամբ The Sheep Detectives կատակերգությունը` https://krch.at/lydjb
▪️ Երկրորդ Mortal Kombat-ն ու իր fatality-ները` https://tinyurl.com/mw7sztvx
▪️ Կամ էլ երկրորդ The Devil Wears Prada-ն` Մերիլ Սթրիփի գլխավորությամբ` https://tinyurl.com/3e7z6bww
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N132)
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan