#cinéPAN
Today

🎬 #cinéPAN Weekly (132)

👠  Կան մարդիկ, ում հարաբերությունները բարձր նորաձևության հետ սովորաբար ավարտվում են «էս մի գուլպան ոնց որ սևի նույն երանգն ունի, ինչ մյուսը» փուլում։ Դրա համար էլ ամեն առավոտ պահարանի առջև անցկացրած ժամանակը վերածվում է հորրորի էլեմենտներով էքզիստենցիալ դրամայի։ Նրանց անձնական տիեզերքում ոճային բազմաշերտ կերպարն այն է, երբ դրսում շատ ցուրտ է, ու մարդն իր վրա է գցել այն ամենը, ինչ դեռ լվացքի մեքենայում չէ։ Որպեսզի նման մարդիկ իմանան` ուր ձգտել, #PAN-ի կարդալիքը 10 ֆիլմի մասին է, որոնցում հանդերձանքի դիզայների աշխատանքը կատարյալ արվեստ է`

✍🏻 https://lav.pan.am/costume


Անցնենք կինոյի նորություններին.

⚔️  Նախորդ շաբաթ հրապարակվեց Քրիստոֆեր Նոլանի The Odyssey-ի լիարժեք թրեյլերը` https://tinyurl.com/yz3smuyk

🩸  Ինչպես նաև` Evil Dead-ի հերթական մասի 18+ թրեյլերը` https://tinyurl.com/3h7zkf2w

👻  Ghostbusters-ի նոր անիմացիոն սերիալը Netflix-ը կցուցադրի 2027-ին` https://tinyurl.com/33j8sk2u

🐵  Հայտնի են հերթական Planet of the Apes-ի ստեղծողները` https://tinyurl.com/4p94e8x6
Փաստորեն, ֆրանշիզը դեռ ողջ է

💼  Օսկար Այզեքը կխաղա Billions-ի հեղինակների ու Մարտին Սկորսեզեի նոր սերիալում` https://tinyurl.com/yhfrwwee

🪄  Իսկ Հարրի Փոթերի մասին սերիալը դեռ դուրս չեկած երկարացրել են երկրորդ սեզոնով` https://tinyurl.com/38ae5sbt

🦸  Scream-ի աստղ Մեթյու Լիլարդը միացել է Ջեյմս Գաննի հաջորդ Superman-ի քասթին` https://tinyurl.com/58mcxes3

🧠  Իսկ Սքարլեթ Յոհանսոնը կխաղա հոգեբանական տրավմաների թեմայով հորրորների վարպետ Արի Ասթերի հաջորդ ֆիլմում` https://tinyurl.com/488bjmtt

🤠  Պատրիկ Շվարցենեգերը ստացել է գլխավոր դերը` Bone Tomahawk-ի ռեժիսորի նոր ֆիլմում` https://tinyurl.com/3th62p4e

🏆  Ամերիկյան կինոակադեմիան էլ հաստատել է «Օսկարի» նոր կանոնները` https://tinyurl.com/yczfc9js


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️  Երկրորդ Mortal Kombat-ն ու իր fatality-ները` https://tinyurl.com/mw7sztvx

▪️  Կամ երկրորդ The Devil Wears Prada-ն ու իր Մերիլ Սթրիփին` https://tinyurl.com/3e7z6bww


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N131)


🤟  Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan