#cinéPAN
Today

🎬 #cinéPAN Weekly (131)

🛋️  Փորձելով ավելի հարմարավետ դարձնել բնակարանը` միշտ քեզ հանճարեղ արարիչ ես զգում։ Մարքեթփլեյսերում ժամերով ընտրում ես նոր վարագույրների երանգը, որպես կանոն` «փոշոտ վարդի» ու «ահաբեկված կարմրախայտի» արանքում, սքոտչով ստրատեգիկ քողարկում ես պաստառների, հայերեն` «աբոյների» պոկված հատվածները, ապա` էլեգանտ շարժումով ծածկոցը, հայերեն «պլեդը» նետում աթոռի վրա, որն արդեն երեք տարի ծառայում է որպես զգեստապահարան։ Բայց արի խոստովանենք. որքան էլ փորձես, արդյունքում ստանալու ես ոչ թե Pinterest-յան շքեղ արտհաուսային լոֆթ, այլ մռայլ կոմպրոմիս ծուլության, բյուջեի ու Tumo-ի միջև։ Ու քանի որ մեր իրականության մեջ ինտերիերի գլխավոր վիզուալ ակցենտն ամենից հաճախ սենյակի մեջտեղում դրված չորանոցն է, հայերեն` «սուշիլկան», PAN-ի նոր կարդալիքը, որպես կոնտրաստ, բեմադրող նկարչի էտալոնային աշխատանքով 10 ֆիլմի մասին է, որտեղ կադրում երևացող կեղտոտ բաժակն անգամ բարձր արվեստ է`

✍🏻 https://lav.pan.am/PD


Անցնենք կինոյի նորություններին.

🌊  Քեթրին Բիգելոույի Point Break լեգենդար մարտաֆիլմի սերիալային սիքվելը կցուցադրվի 2027-ին` https://tinyurl.com/yvy4ueaw

👻  Իսկ Disney-ում աշխատում են Կասպեր անունով ուրվականի մասին խաղարկային սերիալի վրա` https://tinyurl.com/bdd6dahs

🕺  Չնայած կինոքննադատների ցածր գնահատականներին, Մայքլ Ջեքսոնի մասին կենսագրական ֆիլմը վարձույթում իրեն հրաշալի է զգում, ու ստուդիայում արդեն քննարկում են հնարավոր սիքվելը` https://tinyurl.com/yc2aas35

🦸  Հիանալի Invincible-ի հինգերորդ սեզոնը Prime Video-ն կցուցադրի 2027-ին` https://tinyurl.com/mryyt482

📖  Pulp Fiction-ի համահեղինակը AI-ի միջոցով էկրանավորելու է Ջոն Միլտոնին` https://tinyurl.com/4edy75se

🧟  Վերջապես հրապարակվել է Զաք Քրեգերի` Resident Evil-ի նոր էկրանավորման թիզերը` https://tinyurl.com/5xa6bk8b

🦹  Ավարտին մոտեցող The Boys-ի հեղինակները մանրամասներ են պատմել սփինօֆֆների մասին` https://tinyurl.com/2t75jwzp

🚁  Իսկ Good Boy-ի հեղինակների հաջորդ հորրորն ամբողջությամբ նկարվելու է դրոնների միջոցով` https://tinyurl.com/27wt6u54

🌺  Լորա Դերնը կփոխարինի Հելենա Բոնեմ Քարթերին White Lotus-ի նոր սեզոնում` https://tinyurl.com/4dv4rtdz

🤠  Sony-ն էլ պլանավորում է էկրանավորել Ջանգոյի ու Զոռոյի մասին Քվենթին Տարանտինոյի կոմիքսը` https://tinyurl.com/38jjvuvt


Ի՞նչ կարելի է դիտել կինոթատրոններում.

▪️  The Devil Wears Prada-ի սիքվելը` https://tinyurl.com/3e7z6bww

▪️  Կամ էլ Մայքլ Ջեքսոնի մասին կենսագրական ֆիլմը` https://tinyurl.com/2vwz3jk6


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N130)


🤟  Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan