🎬 #cinéPAN Weekly (130)
✨ Մեզանից յուրաքանչյուրը գոնե մի անգամ պատվիրել է բուրգեր, որը նկարում նման էր ճարտարապետական գլուխգործոցի, իսկ իրականում հիշեցնում էր բուլկու մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար։ Յուրաքանչյուր աղջիկ գոնե մի անգամ խնդրել է բոյֆրենդին լուսանկարել իրեն ու ստացել տասներկու կադր, որտեղ նա չգիտես ինչու կանգնած է ավտոկայանատեղիի կենտրոնում՝ մի փոքր ֆոկուսից դուրս, բնության մեջ գոյություն չունեցող երրորդ կզակով ու կոմպոզիցիայի գլխավոր հերոսի դերում հանդես եկող մեծ աղբամանով։ Մարդկությունն անհիշելի ժամանակներից տարված է մտքով, որ իրականությունը պետք է ավելի լավ տեսք ունենա, քան կա իրականում, ու հենց այդ մոլուցքն է ինչ-որ պահի բերել նրան, որ մարդիկ սովորել են համոզիչ կերպով ցուցադրել դինոզավրերին, սև խոռոչները, հեղուկ մետաղից ռոբոտներին ու աշխարհի վերջը։ #PAN-ի նոր կարդալիքը տասը ֆիլմի մասին է, որտեղ լավագույն վիզուալ էֆեկտներն են`
Անցնենք կինոյի նորություններին.
🤝 Warner Bros. Discovery-ի բաժնետերերը հավանություն են տվել ընկերությունը Paramount-ին վաճառելու գործարքին` https://tinyurl.com/4ybjhpfw
🎭 Մեգգի Ջիլենհոլը կղեկավարի Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնը` https://tinyurl.com/mv9cfswy
🔪 Մեկնարկել են Dexter: Resurrection-ի երկրորդ սեզոնի նկարահանումները` https://tinyurl.com/55y6numf
🪚 Հայտնի է A24 ստուդիայի համար Texas Chainsaw Massacre-ի ռեբութի ռեժիսորը` https://tinyurl.com/4nh6feww
🩸 Հրապարակվել է մեկ այլ կուլտային հորրորի` Evil Dead-ի նոր մասի թիզերը` https://tinyurl.com/fed2kcva
💰 Elden Ring-ի էկրանավորումն էլ կդառնա A24 ստուդիայի ամենաթանկարժեք ֆիլմը` https://tinyurl.com/4fpes2j8
2028-ի մարտի 3-ին էկրաններ բարձրացող ֆիլմի բյուջեն կկազմի ավելի քան $100 մլն
🦸 Ռայան Ռեյնոլդսն աշխատում է Marvel-ի նոր ֆիլմի վրա, որում Դեդփուլը երկրորդական դեր է խաղալու` https://tinyurl.com/4nm3jhx7
🌀 Avengers: Endgame-ի համար էլ նոր դրվագներ են նկարել` այն Doomsday-ի հետ կապելու համար` https://tinyurl.com/9e9yhzs3
Endgame-ը կրկնակի վարձույթ դուրս կգա սեպտեմբերին
🍄 Իսկ Super Mario Galaxy Movie-ն դարձել է տարվա ամենաեկամտաբեր ֆիլմը` https://tinyurl.com/yc6psku9
🦇 Չառլզ Դենսը պլանավորում է միանալ The Batman-ի սիքվելի քասթին` https://tinyurl.com/fbw9m4xc
Նա կարող է խաղալ Հարվի Դենթի հորը
▪️ The Devil Wears Prada-ի սիքվելը` https://tinyurl.com/3e7z6bww
▪️ Մայքլ Ջեքսոնի մասին կենսագրական ֆիլմը` https://tinyurl.com/2vwz3jk6
▪️ Կամ կենդանացած մումիայի մասին հերթական հորրորը` https://tinyurl.com/3netykyp
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N129)
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan