#cinéPAN
Today

🎬 #cinéPAN Weekly (129)

🎼  Հայկական սերիալների համար հեղինակային իրավունք հասկացություն գոյություն չունի։ Ընդհանրապես խոսք չկա նաև էկրանին կատարվողի ու  երաժշտության կոնսիստենտ լինելու մասին։ Հարսն ու սկեսուրը խոհանոցում կարող են վատ փիդրած հավի թեմայով էքզիստենցիալ բանավեճ վարել «Ինտերստելարի» մեդիտատիվ օրգանային հնչյունների ներքո։ «Ծնոտներում» շնաձկան մոտենալու մասին զգուշացնող ցածր լարայինների աճող մոտիվը կարող է ուղեկցել «Ծղոտների» սաունայում քեֆ-ուրախությունը, իսկ Ամալիկի և Վլադի դրամատիկ բաժանման տեսարանը ողողված լինել «Շինդլերի ցուցակի» լացակումած սոլո ջութակով։ Էլ չենք խոսում «գողական ռազբոռկաների» դրվագներում «Դյունայից» գողացված էթնիկ գունավորմամբ նախապատմական վոկալիզացիաների մասին։ Այս ամբողջ ձայնային-վիզուալ մղձավանջից ձեզ ու սերիալ նայող տատիկին կփրկի միայն իսկական կինոերաժշտության մասին #PAN-ի նոր կարդալիքը`

✍🏻 https://lav.pan.am/music2


Անցնենք կինոյի նորություններին.

🌀  Քրիստոֆեր Նոլանի The Odyssey-ում խաղացել է նաև Շառլիզ Թերոնը` https://tinyurl.com/bdcy2acd
Ռեժիսորն այլ մանրամասներ է պատմել ֆիլմի ստեղծումից

🎤  Երևանում այդպես էլ համերգ չտված Սնուփ Դոգի մասին ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն ամռանը` https://tinyurl.com/27ct46sr

😱  Վախենալու From-ը երկարացրել են հինգերորդ սեզոնով, որը կլինի վերջինը` https://tinyurl.com/2zewkdrb

🎬  Զաք Քրեգերը 2028-ին միանգամից երկու ֆիլմ է թողարկելու` https://tinyurl.com/3tb9tsa8
Խաչում ենք մատներն ու սպասում Resident Evil-ին

👹  Հորրորների մեկ այլ վարպետ Օզ Փերքինսը նկարելու է Longlegs-ի սփինօֆֆը` https://tinyurl.com/ycp7yxv9
Նիկոլաս Քեյջը կվերադառնա իր ահասարսուռ դերին

🗡️  Էլ ավելի ահասարսուռ է այն, որ The Hunt for Gollum ֆիլմում Արագորնին կխաղա Fifty Shades of Grey-ի Ջեյմի Դորնանը` https://tinyurl.com/ybbbfu42

🎥  Հայտնի են մանրամասներ Anora-ի ռեժիսոր Շոն Բեյքերի հաջորդ ֆիլմից` https://tinyurl.com/yc3rvpws

💰  Իսկ Oceans 11-ի պրիքվելը կպատմի Դեննի Օուշենի ծնողների մասին` https://tinyurl.com/bp6tuym9
Գլխավոր դերերում` Բրեդլի Քուփեր ու Մարգո Ռոբի

🐉  Նորություններ կան նաև Game of Thrones-ի աշխարհում լիամետրաժ ֆիլմի մասին` https://tinyurl.com/yzkphv88
Այն կպատմի Էյեգոն առաջին Տարգարիեն արքայի մասին

🦸‍♂️  Վերջում` լավ նորություն. գեղեցկուհի Ադրիա Արխոնան միացել է Ջեյմս Գաննի Superman-ի սիքվելի քասթին` https://tinyurl.com/3h5xcfrs


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️  Սարսափ ֆիլմերի սիրահարները կարող են նայել նոր The Mummy-ն` https://tinyurl.com/mr38vud7

▪️  Իսկ մնացածը` երեխաների հետ վայելել Մարիոյի ու Լուիջիի նոր գունագեղ արկածները` https://tinyurl.com/mu98dwjk


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N128)


🤟  Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan