🎬 #cinéPAN Weekly (128)
✂️ Պատկերացրեք՝ ինչ իդեալական կլիներ, եթե կարողանայիք վերցնել ու անխղճորեն կտրել-հանել երկուշաբթի առավոտը, իսկ ուրբաթ օրվա երեկոն կպցնել շաբաթ օրվա ճաշին՝ ամբողջությամբ հեռացնելով ամոթալի հատվածը, երբ գիշերվա երեքին սառը պիցցա եք խժռում՝ կապիբարաների մասին ռիլեր նայելով։ Ինչ հրաշալի կլիներ կտրել-գցել հարևան Գերասիմի հետ անհարմար լռությունը վերելակում, իսկ աշխատավարձ ստանալու օրը սահուն միացնել արձակուրդին՝ մինչև աշխատավարձն ընկած տխուր շաբաթները թողնելով աղբամանի մեջ։ Ցավոք, մենք դեռ չենք կարող մկրատով կտոր-կտոր անել սեփական իրականությունը, բայց փոխարենը կարող ենք տեսնել, թե ինչպես են այս հնարքը վարպետորեն կիրառում իսկական պրոֆեսիոնալները. #PAN-ի նոր կարդալիքը 10 ֆիլմի մասին է, որոնցում ամեն ձանձրալի բան անխղճորեն կտրված է, իսկ ամեն հանճարեղ բան՝ իդեալականորեն միացված, ու սա պարզապես կինոյի մոգություն չէ, այլ իսկական, էտալոնային մոնտաժ`
Անցնենք կինոյի նորություններին.
👽 Փիթեր Դինքլեյջը միացել է Alien: Earth սերիալի երկրորդ սեզոնին` https://tinyurl.com/mwc2wbnm
👑 Իսկ Լենա Հիդին` Wednesday-ի երրորդ սեզոնի դերասանական կազմին` https://tinyurl.com/55hxcvfw
Կարճ ասած, Լանիսթերները լավ տեղավորվել են
🎬 Հրաշալի վիզիոներ Բրեդ Բերդը ֆանտաստիկ նուար է նկարել, որի մասին երազում էր դեռ 90-ականներից` https://tinyurl.com/3249a4mt
💥 Քրիս Հեմսվորթի մասնակցությամբ Extraction հիանալի մարտաֆիլմի երրորդ մասը մշակման փուլում է` https://tinyurl.com/3zkauc7b
💸 Disney-ը քննարկում է Avatar-ի հաջորդ մասերն ավելի էժան ու կարճ դարձնելու գաղափարը` https://tinyurl.com/bdet4apd
🏜️ Կարճացրել ու, հավանաբար, էժանացրել են նաև Dune-ի երրորդ մասը` https://tinyurl.com/r3sbpe49
🏆 Ամերիկյան կինոակադեմիայի հաջորդ մրցանակաբաշխության օրն արդեն հայտնի է` https://tinyurl.com/2ka2ezpa
✍️ Իսկ Սցենարիստների գիլդիան նախնական համաձայնության է եկել կինոստուդիաների ու սթրիմինգային ծառայությունների հետ` https://tinyurl.com/2h7j2frx
🧬 Նոր X-Man-ի սցենարը գրելու են Beef-ի հեղինակները` https://tinyurl.com/339dyj7z
😱 Նոա Հոուլին էլ կնկարի 2017-ի արգենտինական Aterrados սարսափ ֆիլմի ռիմեյքը` https://tinyurl.com/46uy7hdx
▪️ Ռոբերտ Պատինսոնի ու Զենդայայի մասնակցությամբ The Drama դրաման` https://tinyurl.com/54tuhfcc
▪️ Ու Super Mario Bros-ի շարունակությունը` https://tinyurl.com/mu98dwjk
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N127)
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan