#cinéPAN
Today

🎬 #cinéPAN Weekly (127)

🧠 Երբ առավոտյան քնաթաթախ ոտաբոբիկ կանգնում ես լեգոյի դետալի վրա, սառնարանում ուտելիքից հայտնաբերում ես չորացած սոխի միայնակ կեսը, իսկ պատի հետևում հարևանդ մոլագարի խանդավառությամբ կրկին փորձում է պորտալ ծակել դեպի դժոխք, նման պահերին թվում է, թե մատրիցան վերջնականապես խափանվել է ու հայտնվել ես ամենաաբսուրդային սյուռեալիստիկ կինոյում։ Սակայն քո առավոտյան կենցաղային մղձավանջը պարզապես հաճելի ու տրամաբանական հեքիաթ է՝ համեմատած այն թորած խելագարության հետ, որ երբեմն ստեղծում են կինոռեժիսորները։ Որպեսզի կարողանաս հանգիստ շունչ քաշել ու գիտակցել, թե իրականում քո կյանքում որքան կանխատեսելի ու ադեկվատ է ամեն ինչ, #PAN-ն առաջարկում է 10 ամենատարօրինակ կինեմատոգրաֆիական աշխարհների մասին կարդալիք, որում ֆիզիկայի, կենսաբանության ու առողջ բանականության օրենքները համերաշխ դուրս են եկել ծխելու ու այդպես էլ չեն վերադարձել`
✍🏻 https://lav.pan.am/strange


Վերադառնանք ադեկվատ աշխարհի կինոնորություններին.

🔪 Հրաշալի Բրայան Կոքսը 40 տարի անց կրկին կխաղա սերիական մարդասպանի` Dexter: Resurrection-ի երկրորդ սեզոնում` https://tinyurl.com/2p9s3r2n

🧛 Վագներ Մոուրան կփոխարինի Օսկար Այզեքին` Պանոս Կոսմատոսի վամպիրական ֆիլմում` https://tinyurl.com/9andur5m

🎬 Հայտնի է Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմը` https://tinyurl.com/46w4dbez

🔪 Հայտնի են Scream 8-ի սցենարիստները` https://tinyurl.com/y7ncnpe5
Չնայած քննադատությանը, յոթերորդ մասը վարձույթում իրեն լավ է դրսևորել

🌊 Չորրորդ ու հինգերորդ Avatar-ի աշխատանքները շուտով կմեկնարկեն` https://tinyurl.com/mr3ztdpm
Ֆիլմերը մեծ էկրան կբարձրանան 2029 ու 2031-ին

🧙‍♂️ Հարրի Փոթերի մասին սերիալի երկրորդ սեզոնի սցենարն արդեն գրվում է` https://tinyurl.com/4tnshrpb

🗡️ Ջոն Հաննան կվերադառնա Ջոնաթանի դերին` նոր The Mummy-ում` https://tinyurl.com/46nck8cz

🏛️ 30 տարվա մեջ առաջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխությունը կտեղափոխվի այլ դահլիճ` https://tinyurl.com/36pwtywc

⚡ Jujutsu Kaisen-ը երկարացրել են չորրորդ սեզոնով` https://tinyurl.com/34fckxzh

❌ Ռայան Գոսլինգն էլ չի կխաղա Everything Everywhere All At Once-ի ռեժիսորների նոր ֆիլմում` https://tinyurl.com/3wh7p8yh
Պատճառը գրաֆիկների անհամատեղելիությունն է


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️ Super Mario Bros-ի շարունակությունը` https://tinyurl.com/mu98dwjk

▪️ Բնականաբար, Project Hail Mary գիտաֆանտաստիկ ֆիլմը` https://tinyurl.com/4w9ds8d9

▪️ Ready or Not ուրախ հորրորի սիքվելը` https://tinyurl.com/3fxna3xv

▪️ Կամ էլ They Will Kill You մարտաֆիլմը` https://tinyurl.com/yc4xdtn9


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N126)


🤟  Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


📭  Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan