#cinéPAN
Today

🎬 #cinéPAN Weekly (126)

🌀  Պատկերացրեք` լվացքից հետո զարմանքով հայտնաբերում եք, որ գուլպաներից ոչ մեկը չի անհետացել լվացքի մեքենայի սև խոռոչում։ Կամ USB-պորտն առաջին իսկ փորձից մտնում է բնիկի մեջ։ Հրաշք է, չէ՞։ Կամ էլ դուրս եք գալիս կանգառ, ու ձեր ավտոբուսը, հերիք չէ` ճիշտ ժամանակին գալիս է, դեռ մի բան էլ նստելու տեղ եք գտնում, ու դա էլ հերիք չի, առանց խցանումների և ուշանալու հասնում եք աշխատանքի։ Երեկոյան էլ տուն եք վերադառնում Աջափնյակի մետրոյի հարմարավետ կայարանից։ Ի՞նչ խոսք, իսկական ֆանտաստիկա է։ Այդպիսի մի ֆանտաստիկ պատմություն էլ պատմում ենք #PAN-ի նոր կարդալիքում, որում կյանքից հոգնած կինոքննադատը պատահաբար հայտնվում է զարմանալի կինոդահլիճում ու նայում ֆիլմեր, որոնք մեր իրականության մեջ գոյություն չունեն`

✍🏻 https://lav.pan.am/theater


Անցնենք մեր տիեզերքի կինոնորություններին.

🧙‍♂️  Հրապարակվել է Հարրի Փոթերի մասին սերիալի առաջին թիզեր-թրեյլերը` https://tinyurl.com/52tv5a4h

📺  Ի դեպ, HBO-ի ղեկավարը հայտարարել է, որ սերիալի նոր սեզոններն ամեն տարի չեն կարողանալու թողարկել` https://tinyurl.com/483f52sa

🎈  Ռեժիսոր Անդրես Մուսկետին հայտարարել է, որ It-ի վեց ժամանոց տարբերակն անպայման լինելու է` https://tinyurl.com/w9fa7dx9

💍  «Մատանիների տիրակալի» աշխարհում ևս մի ֆիլմ են նկարելու, որի իրադարձությունները կծավալվեն օրիգինալ եռագրությունից 14 տարի անց` https://tinyurl.com/mrycjxmj

🤖  OpenAI-ը փակել է տեսանյութերի գեներացման Sora պլատֆորմը, ու Disney-ը հրաժարվել է ընկերության մեջ $1 մլրդ ներդրումից` https://tinyurl.com/z5cf3rk

🚀  Հրաշալի For All Mankind-ը երկարացրել են վեցերորդ` եզրափակիչ սեզոնով` https://tinyurl.com/ym6dfpt2

🦸  Երկարացվել է նաև Marvel-ի Wonder Man սերիալը` https://tinyurl.com/4eusnumz

🎭  Մահերշալա Ալին միացել է Մարկ Ռուֆալոյին` Task-ի երկրորդ սեզոնում` https://tinyurl.com/mpwssavx

💀  Coco-ի սիքվելն էլ էկրաններ կբարձրանա 2029-ի նոյեմբերի 21-ին` https://tinyurl.com/yzkp6tz6

🌈  Everything Everywhere All at Once-ի ռեժիսորներն իրենց հաջորդ ֆիլմի նկարահանումները կսկսեն այս տարվա ամռանը` https://tinyurl.com/5pzrpt95


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️  Բնականաբար, Project Hail Mary գիտաֆանտաստիկ ֆիլմը` https://tinyurl.com/4w9ds8d9

▪️  Ready or Not ուրախ հորրորի սիքվելը` https://tinyurl.com/3fxna3xv

▪️  Կամ էլ They Will Kill You մարտաֆիլմը` https://tinyurl.com/yc4xdtn9


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N125)


🤟  Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


📭  Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan