🎬 #cinéPAN Weekly (125)
🔪 Առավոտյան խցանումները Երևանում քավարանի հատուկ մասնաճյուղ են, որում ամեն օր փորձության է ենթարկվում մեր մարդասիրությունը։ Խնդրեմ, կանգնած ես անվերջանալի մետաղական գետի ուղիղ մեջտեղում, արդեն ուշացել ես աշխատանքից, իսկ կողքի շարքից չափազանց «շուստրի» մեկը մեթոդիկ կերպով ու առանց թարթիչը միացնելու խցկվում է ուղիղ բամպերիդ առաջ։ Հետևից հիստերիկ ազդանշան է տալիս կիսաքուն ու «բոլորից վռազ» ջահելը, իսկ ճամփեզրով փոշու քուլաների մեջ սլանում են «ամենախելացիները»։ Դու նստած ես, մինչև մատնահոդերի սպիտակելը ղեկին կառչած ու հուսահատ կերպով փորձում ես պահպանել «զենի» մնացորդները։ Ու հաղթանակած լկտիության առաջ լիակատար անզորության այդ պահերին հանկարծ սկսում ես պարզ ու խորը հասկանալ դոկտոր Հաննիբալ Լեկտերին. չէ՞ որ եթե յուրաքանչյուրին, ով խցկվում է երկրորդ շարքով կամ կտրում է ճանապարհդ խաչմերուկում, հնարավոր լիներ օրինական կերպով ու ճաշակով վերածել պիստակով նրբահամ տերինի՝ լավ «Պինո Նուարի» ուղեկցությամբ, ապա ճանապարհներին ակնթարթորեն կլինեին իդեալական վարք ու լրիվ ազատ գոտիներ։ #PAN-ի նոր կարդալիքը պատմում է լեգենդար հոգեբույժի թեմայով գրքերի ու ֆիլմերի համեմատության մասին`
Խոսենք կինոյի նորություններից.
🕊️ Նախորդ շաբաթ աշխարհը կորցրեց լեգենդար դերասան Չակ Նորիսին` https://tinyurl.com/bdeh7x28
🏜️ Հրապարակվել է երրորդ Dune-ի թիզեր-թրեյլերը` https://tinyurl.com/5a76tur7
🥋 A24 ստուդիան նկարելու է 1988-ի Bloodsport մարտաֆիլմի ռիմեյքը` https://tinyurl.com/y2cjr4r2
Մեղմ ասած, շատ տարօրինակ ընտրություն է
🦸 Incredibles 3-ն ու Lilo & Stitch 2-ն էկրաններ կբարձրանան 2028-ի ամռանը` https://tinyurl.com/2am7xpxp
🎬 Ջեյմս ՄքԷվոյը կրկին կաշխատի կուլտային Filth-ի ռեժիսորի հետ` https://tinyurl.com/mv3s3k7e
📉 «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսատեսի թիվը կրկին նվազել է` https://tinyurl.com/msyeu26p
📺 Հիանալի Paradise-ը երկարացրել են երրորդ սեզոնով` https://tinyurl.com/2xmhrd86
🔇 A Quiet Place-ի երրորդ մասի քասթն էլ համալրվել է` https://tinyurl.com/2av8n8ef
🗡️ Նումի Ռապասն էլ միացել է Assassin's Creed-ի սերիալային էկրանավորմանը` https://tinyurl.com/yyxdfanc
❌ Իսկ այ Hitman-ի սերիալային էկրանավորումը չեղարկվել է` https://tinyurl.com/pdrzuutv
🩸 Չնայած ցածր գնահատականներին, Scream 7-ը դարձել է ֆրանշիզի ամենաեկամտաբեր մասը` https://tinyurl.com/5yk5y9pp
▪️ Անպայման Project Hail Mary գիտաֆանտաստիկ ֆիլմը` https://tinyurl.com/4vtwhhyc
▪️ Կամ Գլեն Փաուելի մասնակցությամբ How to make a Killing սև կատակերգությունը` https://tinyurl.com/ytasyacp
▪️ Կամ էլ Pixar-ի նոր օրիգինալ անիմացիոն ֆիլմը` https://tinyurl.com/yf4dx7j7
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N124)
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan