🎬 #cinéPAN Weekly (124)
🎞️ Երբ լրահոսն անդադար գոռում է պատերազմի մասին, իսկ խլված կյանքերը վերածվում են վիճակագրության, հեշտ է մոռանալ մարդկանց մասին: Մերձավոր Արևելքը կրկին կրակի մեջ է, ու հիմա ողբերգության խեղդող ծխում մեզ համար առավել քան երբևէ կարևոր է նշմարել մարդկային դեմքերը, ոչ թե անդեմ աշխարհաքաղաքական վիճակագրությունը: Ու այստեղ ապամարդկայնացման դեմ իսկական հակաթույն է իրանական կինոն: Այն երբեք չի եղել բարձրագոչ կարգախոսների կամ քարոզչության մասին. դա առօրյայի աննկարագրելի նուրբ պոեզիա է՝ հյուսված Թեհրանի փողոցների փոշուց, ձիթենու պուրակների սոսափյունից ու կորած տետրը փնտրող երեխաների անհատակ աչքերից: Այդ ֆիլմերի կադրերում շնչում է կյանքի բուն փխրունությունը՝ բալի համը շուրթերին, բարդ բարոյական ընտրությունները նեղլիկ բնակարաններում ու այն պարզ ճշմարտությունը, որ բարիկադների մյուս կողմում մարդիկ են, ովքեր ճիշտ նույն կերպ սիրում են, վախենում ու փնտրում են լույսը խավարում։ #PAN-ը հիշեցնում է լավագույն իրանական ֆիլմերի մասին ավելի քան մեկ տարի առաջ հրապարակած կարդալիքը։ Կարդացեք այն ու, հնարավորության դեպքում, դիտեք այդ ֆիլմերը. հիմա հենց նման արվեստն է մնում մեր մեջ կարեկցանքը պահպանելու լավագույն միջոցը`
Անցնենք կինոյի նորություններին.
🏆 Ամերիկյան կինոակադեմիան ամփոփել է «Օսկար»-ի արդյունքները` https://tinyurl.com/28rktt5s
🚀 Project Hail Mary-ի ռեժիսորները պատրաստ են էկրանավորել նաև Էնդի Վեյրի Artemis վեպը` https://tinyurl.com/y4jcymxy
🤖 Netflix-ը պատրաստ է $600 մլն վճարել Բեն Աֆլեքի ստարտափի համար, որը զբաղվում է AI տեխնոլոգիաները կինոյում գործածելով` https://tinyurl.com/2s462fzj
💍 Քեյթ Ուինսլեթը միացել է «Մատանիների տիրակալի» նոր մասի` Hunt for Gollum-ի քասթին` https://tinyurl.com/53v9da8z
🎭 Քվենտին Տարանտինոն մանրամասներ է պատմել իր պիեսից` https://tinyurl.com/5n6j42x8
Եթե պիեսը հաջողվի, այն կարող է հիմք դառնալ ռեժիսորի տասներորդ ֆիլմի համար
💰 Սթիվեն Սփիլբերգը զբաղեցրել է առաջին տեղը Forbes-ի ամենահարուստ հայտնի մարդկանց ցուցակում` https://tinyurl.com/4cytvrkf
🗡️ Samurai Champloo-ն նույնպես կունենա խաղարկային ադապտացիա Netflix-ում` https://tinyurl.com/4v2y45dy
💣 Սիլվեստր Ստալոնեն հանդես կգա որպես գործադիր պրոդյուսեր Ջոն Ռեմբոյի մասին նոր ֆիլմում` https://tinyurl.com/47a365r7
🗡️ Իսկ Առնոլդ Շվարցենեգերը մի շարք կարևոր հայտարարություններ է արել Կոնանի ու այլ հնարավոր նախագծերի մասին` https://tinyurl.com/3jcucjuk
📜 Մայք Ֆլենագանը համագործակցության պայմանագիր է կնքել Amazon MGM-ի հետ` https://tinyurl.com/pruwymyz
Բնականաբար, կշարունակի զբաղվել Սթիվեն Քինգի էկրանավորումներով
🕵️ Իսկ Reacher-ի չորրորդ սեզոնը դուրս կգա մինչև տարեվերջ` https://tinyurl.com/7pvcrthr
▪️ Գլեն Փաուելի մասնակցությամբ How to make a Killing սև կատակերգությունը` https://tinyurl.com/ytasyacp
▪️ Pixar-ի նոր օրիգինալ անիմացիոն ֆիլմը` https://tinyurl.com/yf4dx7j7
▪️ Ֆրանկենշթեյնի թեմայով Bride! ֆիլմը` https://tinyurl.com/2kkpkr7k
▪️ Կամ ամեն ինչ թողնել ու հենց հիմա մեծ էկրաններին վայելել հիասքանչ Hamnet-ը` https://tinyurl.com/ydc4r8m6
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N123)
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan